16/06/2026
«Բարսելոնա 2026․ Ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի և EU Prize for Contemporary Architecture - Mies van der Rohe Awards մրցանակաբաշխության շրջանակում, 2026 թվականի մայիսի 11-ից հուլիսի 5-ը Պալաու Վիկտորիա Եվգենիայում ներկայացվեցին արվեստագետ Սոֆի Մուսոյանի (Sophie Musoyan) երկու փոխկապակցված շարքերը՝ «Հյուսվածքի հիշողությունը» (բուսահեն արվեստի օբյեկտները) և «Թափանցիկ գծագրեր» (ցիանոտիպերը)։
Բարսելոնայի պավիլիոնում իրականացված տեղահատուկ հետազոտության հիման վրա՝ Հայաստանում և Բարսելոնայում հավաքված բուսական մանրաթելերի, կիսաթափանցիկ մակերեսների, լուսանկարչական հետքերի և ցիանոտիպի միջոցով, ճարտարապետությունը վերաիմաստավորվում է ոչ թե որպես անփոփոխ կառուցվածք, այլ որպես լույսի, հիշողության, շարժման և մարդկային ներկայության միջոցով ձևավորվող փորձառություն։
Այս աշխատանքները ստեղծվել են «Ճարտարապետություն․ ուրվականային անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագրի Բարսելոնայի նախագծի շրջանակում, որը նախաձեռնել է ToC մշակութային կազմակերպությունը։ Նախագիծը Սոնա Հովհաննիսյանի (Sona Hovhannisian) համադրությամբ և Մարիաննա Աճեմյանի (Marianna Atshemyan)արվեստի կառավարմամբ, իրականացվել է Բարսելոնայի պավիլիոնում՝ Միս վան դեռ Ռոհեի/Fundació Mies van der Rohe-ի և LINA եվրոպական ճարտարապետական հարթակի հետ համագործակցությամբ, Ստեղծարար Եվրոպայի (Creative Europe) աջակցությամբ։
--
As part of the Barcelona 2026: World Capital of Architecture programme and the EU Prize for Contemporary Architecture - Mies van der Rohe Awards, two interconnected series by artist Sophie Musoyan - Memory of the Texture (plant-based art objects), and Transparent Blueprints (cyanotype textiles) are presented at Palau Victòria Eugènia from May 11 to July 5, 2026.
Developed through site-specific research at the Barcelona Pavilion, using plant fibers collected in Armenia and Barcelona, translucent surfaces, photographic traces, and cyanotype processes, these works reimagine architecture not as a fixed structure but as an experience shaped by light, memory, movement, and human presence.
These artworks were created as part of the Barcelona edition of Architecture: Ghostly Past and Unrevealed Present, a large-scale program initiated by ToC Cultural Organization. Curated by Sona Hovhannisyan and managed by Marianna Atshemyan, the project was implemented at the Barcelona Pavilion in collaboration with the Fundació Mies van der Rohe and the LINAEuropean Architecture Platform, with the support of Creative Europe.