14/08/2026
📍Հանրային դասախոսություն և ցուցահանդեսի բացում
Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, նրա ձեռագրերի ու գրքերի կողքին, կանգնած են Արևելյան Ասիայից բերված փոքր չափերի արձանիկներ՝ բուդդայական քանդակներ, դաոսական աստվածություններ և չինական իմաստունների պատկերներ։ Այս իրերը, հաճախ ընկալվելով որպես զուտ դեկորատիվ տարրեր, պատմում են մի պատմություն, որը շատ ավելի հեռուն է գնում, քան պարզապես գեղագիտական մոտեցումը։ Իսահակյանը, ինչպես իր սերնդի շատ հայ մտավորականներ, խորապես հետաքրքրված էր Արևելքի մշակութային և փիլիսոփայական ավանդույթներով։ Դա լավագույն կերպով արտացոլված էր նրա՝ «Աբու Լալա Մահարի» պոեմում։ Սակայն ավելի քիչ հայտնի է, որ այս հետաքրքրությունը զուտ գրական չէր, այլ նաև նյութական։ Նա իր հավաքածուում ուներ չինական արձանիկներ և չինական ծագման այլ իրեր։ Եվ այս իրերի միջոցով կառուցում էր երկխոսություն Չինաստանի հետ, որը ծավալվում էր ոչ միայն գրքերում, այլև իր տան մտերմիկ տարածքում։
Այս հավաքածուն երբեք նախկինում ամբողջական կերպով չի ուսումնասիրվել։ Հենվելով տուն-թանգարանում պահպանված հազվագյուտ արխիվային նյութերի վրա՝ այս դասախոսությունն առաջին անգամ բացահայտում է այս չուսումնասիրված պատմությունը։
Այս իրերի միջոցով Իսահակյանը ստեղծել է քաղաքակրթությունների հանդիպում՝ մի տարածք, որտեղ հայ պոեզիան և չինական փիլիսոփայությունը, խորհրդային արդիականությունը և հնագույն իմաստաբանական միտքը կարող էին գոյակցել լուռ երկխոսության մեջ։ Այս դասախոսությունը հրավիրում է ձեզ այդ տարածք՝ բացահայտելու մեծ մտավորականի մոտեցումները, մտածելակերպն ու աշխարհընկալումը, ով հասկանում էր, որ մեծ գաղափարները ճանապարհորդում են ոչ միայն բառերով, այլև այն նյութական մշակութային իրերով, որոնք ընտրվում են, հավաքվում ու խնամքով պահվում։
Բանախոս՝ Անի Մարգարյան
Արվեստագիտության դոկտոր (PhD); հետդոկտորական հետազոտող՝ Սուչժոուի համալսարանի Արվեստի դպրոցում։ Հայ գիտնականների ընկերության (Armenian Society of Fellows), Հայագիտական ընկերության (Society for Armenian Studies) անդամ և Համաշխարհային Էկո-դիզայնի կազմակերպության արվեստի հանձնաժողովի անդամ, ChinArmArt հարթակի հիմնադիր, ChinArmNet հարթակի համահիմնադիր, Սփյուռքի երիտասարդական դեսպան Չինաստանում, 2024–2025 թթ.
In the renowned Armenian poet Avetik Isahakyan's house-museum, among his manuscripts and books, stand small figurines from East Asia — Buddhist statues, Daoist deities, and images of Chinese sages. These objects, often overlooked as mere decoration, tell a tale that goes far beyond aesthetics. Isahakyan, like many Armenian intellectuals of his generation, was deeply engaged with the cultural and philosophical traditions of the East. His poem Abu Lala Mahari already reflected this fascination. But what is less known is that this engagement was not merely literary — it was material. He collected. He displayed. And through these objects, he constructed a dialogue with China that unfolded not in books, but in the intimate space of his own home.
This collection has never been studied as a coherent whole before. Drawing on rare archival materials preserved in the house-museum, this lecture uncovers that hidden narrative for the first time.
Through these objects, Isahakyan created a meeting of civilizations — a space where Armenian poetry and Chinese philosophy, Soviet modernity and ancient wisdom, could coexist in quiet conversation. This lecture invites you into that space, and into the mind of a poet who understood that great ideas travel not only through words, but through the objects he chose to keep.
Speaker: Ani Margaryan
PhD in Art History; Postdoctoral Fellow, School of Art, Soochow University. Member of the Armenian Society of Fellows, the Society for Armenian Studies, and the Art Committee of the World Eco-Design Organisation. Founder of the platform ChinArmArt, co-founder of the platform ChinArmNet. Diaspora Youth Ambassador to China, 2024–2025.
Date: August 22, 2026 / 22 օգոստոսի, 2026 թ.
Time: 11։00 am / 11:00
Location: Avetik Isahakyan House-Museum / Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան