27/08/2026
🇦🇲 DULCINEA INTERNATIONAL MONODRAMA FESTIVAL 2026
Օգոստոսի 19–22-ը, Մոնտենեգրոյի պատմական Ուլցին քաղաքում, կայացավ Dulcinea International Monodrama Festival 2026-ը՝ 8 երկրների մասնակցությամբ։
🇨🇴 Կոլումբիա | 🇽🇰 Կոսովո | 🇲🇪 Մոնտենեգրո | 🇷🇸 Սերբիա | 🇲🇰 Հյուսիսային Մակեդոնիա | 🇦🇱 Ալբանիա | 🇭🇷 Խորվաթիա | 🇦🇲 Հայաստան
8 երկրներ • 8 մոնոներկայացում • 1 միջազգային բեմ
🇦🇲 Հայաստանը ներկայացրեց Արամ Հովհաննիսյանը՝ «Aznavour About Aznavour» մոնոներկայացումով։
🎭 Բեմադրիչ և դերակատար՝ Արամ Հովհաննիսյան
🎬 Պրոդյուսեր՝ Մարիաննա Ֆրունջյան
🏆 Արամ Հովհաննիսյանը արժանացավ փառատոնի ԼԱՈՒՐԵԱՏԻ կոչման և դիպլոմի։
🏅 Մարիաննա Ֆրունջյանը նույնպես արժանացավ պատվոգրի՝ «Aznavour About Aznavour» մոնոներկայացման պրոդյուսերական աշխատանքի համար։
ԽՈՐԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Սլոբոդան Մարունովիչին՝ փառատոնի հիմնադրին՝ այս կարևոր միջազգային հարթակը ստեղծելու և տարբեր ժողովուրդների արվեստը մեկ բեմում միավորելու համար։
Palata Venezia-ի հիմնադրին և ղեկավարությանը, Ուլցինի Մունիցիպալիտետին, փառատոնի պրոդյուսերին և ամբողջ կազմակերպչական ու տեխնիկական թիմին՝ ջերմ ընդունելության, բարձրակարգ կազմակերպման և նվիրված աշխատանքի համար։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Նինա Մազուրին՝ մոնոդրամայի արվեստը և միջազգային մոնոդրամայի գաղափարը տարածելու, ընդլայնելու և նոր ստեղծագործական հնարավորություններ ստեղծելու համար։
🇦🇲 Հայաստանի անունը կրկին հնչեց միջազգային բեմից։