15/12/2022
Սիրելի Ջամփ ընդ Սմայլ բատուտների պարկի այցելուներ,
2017 թվականին Հայաստանում առաջին անգամ բացվեց իր տեսակի մեջ եզակի «Ջամփ Ընդ Սմայլ» բատուտների պարկը😍 🎉
Ավելի քանի 5 տարի բատուտների պարկը եղել է Դալմա Գարդեն մոլում թե փոքրերի և թե մեծերի սիրելի ժամանցի վայրը, ուր մեր թիմը սիրով ընդունել և կազմակերպել է յուրաքանչյուրի ուրախ ժամանցը։ Մենք սիրով և բարձր պատասխանատվությամբ ենք մոտեցել յուրաքանչյուր այցելուի, որի շնորհիվ ձևավորվել է հավատարիմ այցելուների մեծ բանակ❤️
Տեղեկացնում ենք,որ մեր կամքից անկախ պատճառներով ստիպված ենք դադարեցնել Ջամփ ընդ Սմայլ բատուտների պարկի գործունեությունը Դալմա Գարդեն Մոլում` 2️⃣0️⃣2️⃣3️⃣ թվականի հունվարի 6️⃣-ից։
Անչափ շնորհակալ ենք անցած 5 տարիների մեր հետ լինելու, մեզ նախընտրելու և վստահելու համար` ինչը մեր գործունեության ամենակարևոր ձեռքբերումն է🙌🤗