10/09/2026
🇫🇷 Լիոնի բարձունքներում՝ Notre-Dame de Fourvière
Մեր լիոնյան ճանապարհորդությունը շարունակվում է…
Այս անգամ կանգ առանք Լիոնի ամենահայտնի խորհրդանիշներից մեկի՝ Նոտր-Դամ դը Ֆուրվիերի բազիլիկայի առջև։
Բազիլիկաը գտնվում է Ֆուրվիերի բլրի գագաթին և համարվում է Լիոնի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Այն կառուցվել է 1872–1896 թվականներին՝ ճարտարապետներ Պիեռ Բոսանի և Լուի Սենտ-Մարի Պեռենի նախագծով, և նվիրված է Մարիամ Աստվածածնին։
Շենքն առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ․ այստեղ միահյուսվում են բյուզանդական, ռոմանական և գոթական ազդեցությունները, իսկ չորս բարձր աշտարակները բազիլիկային տալիս են այն առանձնահատուկ տեսքը, որով այն այսօր ճանաչելի է ամբողջ Լիոնում։ Բազիլիկան նաև ընդգրկված է Լիոնի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տարածքում։
Եվ այս ամենը մեր սաների համար պարզապես գեղեցիկ շենք տեսնել չէ։
Նրանք կանգնած են մի վայրում, որտեղ պատմությունը, ճարտարապետությունը, արվեստն ու մշակույթը իրական են դառնում։
Մենք հավատում ենք, որ երեխայի կրթությունը չի ավարտվում պարասրահի դռների մոտ։
Երբ նա տեսնում է աշխարհի տարբեր քաղաքներ, մտնում է թատրոններ, բացահայտում արվեստի գործեր, ծանոթանում տարբեր մշակույթների և սեփական աչքերով տեսնում պատմական վայրերը, նրա աշխարհը դառնում է ավելի մեծ։

Dulcinea-ի յուրաքանչյուր շրջագայություն մեզ համար հենց այդպիսի փորձառություն է՝ սովորել ոչ միայն պարել, այլև տեսնել, ճանաչել և զգալ աշխարհը։
🇫🇷 Lyon, France
📍 Basilique Notre-Dame de Fourvière
Dulcinea — որտեղ պարը դառնում է ճանապարհ դեպի աշխարհ։
#պար #պարեր #պարերուսուցում #պարիդպրոց