Mea Culpa 2

Mea Culpa 2 Սիրով ապագայից կամ Mea Culpa 2 - Տրագիկոմեդիա երկու գործողությամբ

Ներկայացման գործողությունը ծավալվում է 2015 թվականին: Միջազգային հանրությունը որոշել է վերականգնել պատմական արդարությունը և փոքրիկ Հայաստանին վերադարձնել ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից զավթված հողերը: Ներկայացման գլխավոր հերոսը (դերասան` Սամսոն Ստեփանյան) ելույթի տեքստ է պատրաստում միջազգային համաժողովում հանդես գալու համար, որտեղ պետք է լուծվի այդ հարցը:

Սակայն ներկայացման ողջ ընթա

ցքում ինչ-որ բան անընդհատ խանգարում է հերոսին` ավարտելու ելույթի վրա տարվող աշխատանքը: Ի վերջո գործը հասնում է բացարձակ անհեթեթության` նրա տանն անսպասելիորեն հայտնվում է կենդանաբանական այգուց փախած վագրը, սակայն, չգիտես ինչու, նա կրկեսի ծաղրածուի տեսքով է (դերասան` Հրանտ Թոխատյան): Եվ այս վագր-ծաղրածուն պատառոտում է մեր հերոսի գրած տեքստը` հայտարարելով. "Ամբողջ գրվածը ճղճիմ հիմարություն է: Նարեկացու և Մաշտոցի մասին ծեծված նախադասությունները` մի կողմից, Հայաստանի ու հայերի հանդեպ պատմական անարդարության վերաբերյալ լալկան հայտարարությունները` մյուս կողմից, մեր ժամանակներում ոչ մեկին չեն հուզում և չեն հետաքրքրում":

Այսօր միջազգային հանրությանը պետք է ավելի կարևոր ինչ-որ բան ներկայացնել, թեկուզ և ընդամենը մի քանի խոսք: Բայց այդ խոսքերը պետք է հնչեն կոշտ, հաստատակամ և համոզիչ ձևով:

Եվ որպեսզի հերոսը հեշտորեն կարողանա գտնել այդ "գլխավոր խոսքերը", վագր-ծաղրածուն ներկայացման սյուժեն հասցնում է ավելի անհեթեթ իրադարձությունների: Նա սկսում է հայտնվել հերոսին իրական պատմական անհատների` Նոստրադամուսի, Գյոթեի, Նապոլեոնի, Չերչիլի, Հիտլերի, Արա Գեղեցիկի և Տիգրան Մեծի կերպարանքներով:

Ավարտվում է խելակորույս գիշերը… Գիշեր, որը հերոսին ստիպեց շատ բան հասկանալ և վերաիմաստավորել այս կյանքում:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Mea Culpa 2 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category