Թեյի, Սուրճի և Շոկոլադի միջազգային փառատոն
Tea, Coffee & Chocolate Festival
Պրոմ Էքսպո և Ազդ ընկերությունները ներկայացնում են.
Երևանի Սիզնս այգում արդեն 7-րդ անգամ կանցկացվի Սուրճի և թեյի փառատոն:
Փառատոնն իսկական տոն է այս անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարների համար: Հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկանում են աշնանային այդ հանգստյան օրերն անցկացնել ընկերների, երեխաների, ընտանիքի հետ
, վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով: Փառատոնը հիանալի հնարավորություն է ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն:
Փառատոնի գլխավոր միջոցառումը կդառնա սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Այստեղ ներկայացված կլինի սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին: Փառատոնի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները:
Փառատոնի 2-րդ օրը կանցկացվի Հայ բարիստաների առաջնություն, որը կգնահատի միջազգային ժյուրին: Բարիստաների առաջնությունը սուրճին վերաբերող մրցույթներից ամենաբարդն ու ամենահեղինակավորն է: Մասնակիցը պետք է 15 րոպեների ընթացքում հասցնի ներկայացնել իրեն և իր պատրաստած սուրճը և պատրաստի սուրճի հետևյալ տեսակները՝ 4 բաժակ էսպրեսո, 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ ավազի վրա և 4 բաժակ իր հեղինակած սրճային խառնուրդը: Մասնակիցներին գնահատելու է միջազգային ժյուրին:
Կազմակերպիչները ուրախ կլինեն փառատոնին հյուրընկալելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք քարոզում են առողջ ապրելակերպ, էկոլոգիապես մաքուր սնունդ, օգնում են հյուրասիրության և թեյախմության կամ սրճելու կանոնների տարածմանը: Միասին սրճելն ու թեյելը արվեստ է, երբ մի սեղանի շուրջ հավաքվում է ողջ ընտանիքը, հաշտվում են հակամարտողները, միավորվում են հասարակության տարբեր խմբերը:
Փառատոնի 2 օրերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու սուրճի ու թեյի ոլորտի լավագույն արտադրողների ապրանքներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ներմուծվող թխվածքների ու հրուշակեղենի նմուշներին ու գնելու դրանք: Փառատոնի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ճաշակելու բուրումնավետ թեյ, առույգացնող սուրճ ու այլ համեղ ուտեստներ, ինչպես նաև մասնակցելու ուսուցողական ու զվարճալի ծրագրերի: Հետևեք փառատոնի միջոցառումների թարմացումների սոցիալական ցանցերում:
Փառատոնի շրջանակում կանցկացվեն.
1. Թեյախմության արարողության վարպետաց դասեր
2. Բարիստաների առաջնություն
3. Գուշակություններ սուրճի մրուրով
4. Մրցանակների հանձնում տարբեր կատեգորիաներում
Փառատոնին կարող են մասնակցել հետևյալ ոլորտների ներկայացուցիչները՝
1. Սուրճի, թեյի և կակաոյի միջազգային բրենդեր
2. Թեյի ու սուրճի տեղական արտադրողներ (այդ թվում՝ դեղաբույսային թեյեր)
3. Սրճարաններ և ռեստորաններ
4. Քաղցրավենիքի և աղանդերի արտադրողներ
5. Բարիստաներ ու բարմեններ ցանկացած երկրից
6. Համապատասխան գույք ու տեխնիկա արտադրողներ
7. Թեյի ու սուրճի մասնագիտացված խանութներ
8. Արտիստներ ու երաժիշտներ
9. Փորձագետներ
IV Международный фестиваль чая, кофе и шоколада
Компании Пром Экспо и Азд продакшн представляют:
В Ереване, в парке Сизнс пройдет VII международный фестиваль чая и кофе.
Фестиваль является большим праздником для всех любителей этих ароматных тонизирующих напитков. Приглашаются все желающие приятно провести время в осенние выходные, с друзьями, с детьми, с семьей, от души попить чайку-кофейку, с десертом, для чего будет организована дегустация, приобрести понравившиеся сорта по оптовым ценам. Это прекрасная возможность отправитьcя в волшебное путешествие в Мир Чая и Кофе поучаствовать в конкурсах, послушать живую музыку.
Основным событием фестиваля станет выставка-ярмарка чая, кофе и сопутствующих товаров. Здесь будут представлены различные сорта чая и кофе; разновидности местных травяных чаев.
В специально оформленных павильонах можно будет увидеть чайные церемонии народов мира, (Вьетнам, Китай, Индия, Корея), ознакомиться с разными способами приготовления и потребления чая в соответствии с национальными традициями. Особо будет выделено такое направление как Армянские травяные и горные чаи, кулинарные изделия.
В первый день фестиваля впервые в Армении пройдет Чемпионат, оценивать армянских бариста будет международное жюри. Чемпионат Бариста является самым сложным и самым престижным из всех кофейных соревнований. За пятнадцать минут участник должен презентовать себя и свою кофейную смесь, приготовить три четвёрки напитков: 4 эспрессо, 4 капучино, 4 кофе по-армянски «на песке» и 4 авторских напитка. Оценивать победителей будет международное жюри.
Организаторами подготовлена также большая шоу-программа на главной сцене с участием фольклорных и эстрадных коллективов, DJ.
Организаторы Фестиваля будут рады видеть представителей общественных организаций, пропагандирующих здоровый образ жизни, экологически чистые продукты, традиции гостеприимства и кофе-чаепития, когда за одним столом собиралась вся семья, мирились враждующие, объединялись сословия.
В течение 2 дней Вы сможете ознакомиться с лучшей продукцией производителей кофе и чая, выпечки и кондитерских изделий не только из Армении, но и зарубежья, а также приобрести её. У Вас будет возможность насладиться ароматным чаем, бодрящим кофе и прочими вкусностями. Вы сможете принять участие в бесплатных образовательных и развлекательных программах, которые будут организованы на Ярмарке.
Следите за нашими обновлениями в социальных сетях
В рамках фестиваля пройдут:
1. Мастер-классы по Чайной церемонии от профессионалов.
2. Чемпионат Бариста.
3. Традиционное гадание на кофейной гуще.
4. Вручение призов и номинаций по различным категориям.
В фестивале могут принять участие представители следующих категорий товаров и услуг:
1. Мировые брэнды кофе и чая и какао
2. Местные производители чая и кофе (в том числе травяные чаи)
3. Кафе и рестораны
4. Производители сладостей и десертов
5. Бариста и Бармены из любых стран
6. Производители профильного оборудования
7. Специализированные магазины чая и кофе
8. Эксперты