Մեր երգերը և մենք

Մեր երգերը և մենք Նախաձեռնությունը կազմակերպում է ազգային երգերի բաց դասեր։

☀️Այսօր ավանդական մշակույթի կրող, ուսումնասիրող, գիտակ, ուսուցիչ, սիրելի Մարինե Մկրտչյանի տարեդարձն է~ 🌿Սիրելի տիկին Մար...
25/09/2026

☀️Այսօր ավանդական մշակույթի կրող, ուսումնասիրող, գիտակ, ուսուցիչ, սիրելի Մարինե Մկրտչյանի տարեդարձն է~

🌿Սիրելի տիկին Մարինե, արևաշատություն ու լուսաշատություն Ձեզ~ Թող ձեր ցանած նախշուն սերմերը միշտ առատ պտուղներ տան~

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության նպատակն է տարածել մեր մաքրամաքու...

23/09/2026

🌾Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
Հեռու տեղ ախպերմ ունիմ, անկաջը կանչե...

🌞Երգում ենք անկրկնելի «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ /Masunq folk ensemble -ի հետ~

Երգը Շիրակի շրջանից է։ Հասել է մեզ «Մասունք»-ի երգուսույց Մարինե Մկրտչյանի շնորհիվ, իսկ պարը համադրել է Ռուդիկ Հարոյանը։

Տեսանյութը` Tigran Madoyan -ի, Վահե Գևորգյան -ի, Մերի Սերոբյան -ի

Շնորհակալություն Yeraz Park / Երազ Այգի -ուն միջոցառումը հյուրընկալելու համար🧡

22/09/2026

Թամզարա «Ծիլք» ազգագրական համույթի հետ🌿

Տեսանյութը` Մարի Հայրապետյան -ի

🌿Այն մասին, թե ինչպես էր Կոմիտասը փորձում տարածել ավանդական երգն ու պարը 🌞«Աղավնի Մեսրոպյանի հուշերում կարդում ենք, որ Կ...
21/09/2026

🌿Այն մասին, թե ինչպես էր Կոմիտասը փորձում տարածել ավանդական երգն ու պարը

🌞«Աղավնի Մեսրոպյանի հուշերում կարդում ենք, որ Կոմիտասը անձամբ այցելում էր Պոլսո մոտ կամ հեռավոր արվարձանների թաղային վարժարանները, «որոնց մեջ պարը գրեթե ամբողջովին կբացակայեր, իսկ երգը տիրացուրենու կամ կաֆեշանտաններու այլամերժ մենաշնորհը դարձած էր: Կոմիտասը իր ամբողջ երաժշտական հմտությունն ու եռանդն էր դնում ազգային վարժարաններում երաժշտությունն ու պարարվեստը բարձր հիմքերի վրա դնելու»:

☀️Աղավնի Մեսրոպյանի, Փանոս Թերլեմեզյանի, ինչպես նաև ժամանակակիցներից շատերի վկայությամբ Կոմիտասը շատ մեծ սեր ուներ հատկապես մանուկների նկատմամբ: Նա հատուկ ժամեր (շաբաթական 2 ժամ) էր հատկացնում մանկապարտեզներ այցելելուն և 6-8 տարեկան երեխաներին երգի ու պարի դասեր տալուն: Նա այդ երեխաներից նույնիսկ երկսեռ երգչախումբ էր կազմել: Կոմիտասը սկսել էր երգեր գրել նաև մանուկների համար:

🌾«Հայ ժողովրդական երգի թարմ ու հարազատ շունչն ու ազգային պարերու կենդանի ռիթմը,— գրում է Ա. Մեսրոպյանը,— մեծ աշխուժություն մտցրեց պոլսահայ ամբողջ ուսումնական հաստատություններեն ներս, և անկե տարածվեցան ամեն մեկ հայ տուներեն ներս»։

Աղբյուրը` Խաչիկ Բադիկյան «Կոմիտասը, ինչպիսին եղել է»

Նյութը պատրաստեցին Մարի Հայրապետյան -ը, Մերի Սերոբյան -ը

16/09/2026

🤭«Դուն էլ գիտես, տղա ես,
Լվացքի հարմար փետ ես:

Դուն էլ գիտես, աղջիկ ես,
Ձմեռվա վառելիք ես...»:

Դե գուշակեք, թե որ տարածաշրջանի է պարերգը😊

«Մի երեւոյթ իսկոյն մի միտք է յղացնում ժողովրդական երգչի գլխում, զարթնում են վայրկենապէս համապատասխան զգացմունքները, եւ ա...
13/09/2026

«Մի երեւոյթ իսկոյն մի միտք է յղացնում ժողովրդական երգչի գլխում, զարթնում են վայրկենապէս համապատասխան զգացմունքները, եւ ահա պատրաստ է երգը, որի մէջ պատկերանում է հոգու եւ մտքի մի հոսանք․ այս հոսանքն այնքան երկար է տեւում, որքան ստացած տպաւորութեան չափն է ուժեղ, եւ ուրեմն նորա արտայայտութիւնն էլ, երգը, համապատասխան չափով է ընդարձակ լինում»:

Կոմիտաս
«Մի թռուցիկ ակնարկ հայ ժողովրդական երաժշտութեան վերայ»

Նյութը պատրաստեցին Մարի Հայրապետյան -ը, Մերի Սերոբյան -ը

12/09/2026

« - Թամար տատ, պիտի քեզ հետևես, որ չհիվանդանաս:

-Իմ ձագուկ, ես կերգեմ, կլավանամ ...»:

Մեր Թամար տատը անսահման բարի ու համեստ է, ունի նուրբ ու փխրուն հոգի, միևնույն ժամանակ, անսպառ էներգիայի և սիրո աղբյուր է։ Դե իսկ երգը նրա սպեղանին է:☀️🌾

Օրեր առաջ հնարավորություն ունեցանք Թամար տատի մասին մեր նկարահանած վավերագրական ֆիլմը ներկայացնել Երևանում կայացած միջազգային սիմպոզիումում։ Թամար տատն էլ իր ներկայությամբ օրը լցրեց իրեն այդքան բնորոշ անմիջականությամբ, անկեղծ խինդով ու հուզմունքով:

________________________

Երախտապարտ ենք ICTMD «Երաժշտություն և փոքրամասնություններ» 13-րդ սիմպոզիումի կազմակերպչական ողջ թիմին` Tatevik Shakhkulyan -ի գլխավորությամբ` նման կարևոր իրադարձությունը այսքան գեղեցիկ կերպով Հայաստանում կյանքի կոչելու համար:

__________________________

Ֆիլմը կարող եք գտնել այստեղ. https://youtu.be/Z8bsMh_T9Io?si=TfIdW85xXCsokP4e 🌞

11/09/2026

🌿Օրոր ըսիմ, շորոր ըսիմ, քնանաս,
Օրոր ըսիմ, շորոր ըսիմ, քնանաս,
Դուն պստիկ իս, բարով մեծնաս,
Հարս դառնաս...

Մեր երգերը @Վարը վարենկ-ի հետ Yeraz Park / Երազ Այգի -ում~

Տեսանյութը` Գոհար Մկրտչյան -ի

10/09/2026

🌞 ICTMD «Երաժշտություն և փոքրամասնություններ» 13-րդ սիմպոզիումի շրջանակներում, ի թիվս շաաատ հետաքրքիր ծրագրերի, ցուցադրվեց նաև Թամար տատի մասին մեր վավերագրական ֆիլմը:

Ֆիլմի հղումը` https://youtu.be/Z8bsMh_T9Io?si=WrOAXwwcFWCDRhSH

Շառլ Ազնավուրի անվան գրադարանում ընթերցող մանուկների հետ միասին երգում ենք մեր մաքու՜ր, սիրուն երգերը😊Երգուսույցներ՝ Անի...
09/09/2026

Շառլ Ազնավուրի անվան գրադարանում ընթերցող մանուկների հետ միասին երգում ենք մեր մաքու՜ր, սիրուն երգերը😊

Երգուսույցներ՝ Անի Նաւասարդեան , Աննա Երիցյան
Լուսանկարները՝ Մերի Սերոբյան -ի

Address

Արմեն Տիգրանյան 19
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Մեր երգերը և մենք posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category