Eduard Isabekyan Gallery Yerevan

Eduard Isabekyan Gallery Yerevan First gallery of Eduard Isabekyan's art works, Yerevan. Follow as on :
www.facebook.com/Issabekyans

ՀայԱրտ կենտրոնը իր առաջին հարթակում ներկայացնում է Ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրությունը: Այստեղից կարող եք մուտք գործել մյուս հարթակները և դիտել ներկայացվող ժամանակավոր ցուցադրությունները:
Տոմս՝ 2000 դր.

Էդուարդ Իսաբեկյան 1914-2007Ապրիլի 24... Օրացուցային մի տարեթիվ, որ գրվել է և ջնջվելու ենթակա չէ: Աշխարհում ոչ մի ուժ՝ բի...
23/04/2026

Էդուարդ Իսաբեկյան 1914-2007
Ապրիլի 24... Օրացուցային մի տարեթիվ, որ գրվել է և ջնջվելու ենթակա չէ: Աշխարհում ոչ մի ուժ՝ բիրտ ու դաժան, չի կարող, անզոր է այդ օրը ջնջել հայի հիշողությունից, միևնույն է, թե այդ հայը հողագնդի որ երկրամասում է ապրում, սփռված:..Մարդը՝ կյանքում, ժողովուրդները՝ պատմության հորձանուտում, սրբագործվելու, ազնվանալու առիթների հանդիպում են: Դժբախտությունն է ազնվացնում մարդու հոգին, իսկ ծանր հարվածները՝ բիրտ ու դաժան, կոփում, վեհացնում են ժողովրդի կամքն ու ոգին, դարձնում ազնվագույն մետաղի ձուլվածք՝ խար ու ժանգ չընդունող:
Հայ ժողովուրդը իր «պատմության քառուղիներում» այնքան շատ փորձություններ է տեսել, որ կհերիքեին շատ հզոր ժողովուրդների վհատեցնելու համար, որոնց հարևան նա ապրեց, քայլեց իր աստեղային ուղիներում, իսկ նրանք հետ մնացին: Իսկ շատերն էլ անէացան իրենց անհասանելի, պատիր փառքով:
«Ոչ մի մայր իր երեխային մարդասպան չի դաստիարակում»,- ասել է ամենաբարի մարդկանցից մեկը, վրաց ժողովրդի զավակը՝ Նոդար Դումբաձեն: Բայց պատահում է, որ նույն այդ մայրը ծնում է և՛ Գյոթե, Պուշկին և՛ Թումանյան, և ծնում է նաև նեռ՝ Թալեաթ, Էնվեր… Հայ մայրը նեռ չի ծնել: Նա ծնել է նեռին պատժողներ՝ Թեհլերյաններ, Մանուշյաններ և Նելսոն Ստեփանյաններ, Հունան Ավետիսյաններ: Եվ եթե պետք լինի՝ նորից կերկնի:
....Մեր վշտի հուշակոթողը բարձր է, բարձր Ծիծեռանակաբերդի լանջին, բարձր՝ Գողգոթայի նման, և բարձրանալիս ամեն անգամ ժամանակ ունես մտածելու նորից ու նորից, համոզելու քեզ, որ ամեն արած քայլով (քայլի հետ միասին) հրաշք է տեղի ունենում, վիշտը տեղի է տալիս արիության, հզորության, անպարտելիության:
Մեր ցեղին, մեր ժողովրդին վիճակված անմարդկային անարդարությունը, վիրավորանքը ենթակա չէ մոռացումի և ոչ էլ կարեկցության: Մենք կարեկցանք չենք պահանջում, մենք հատուցման ենք սպասում և գիտենք նաև, որ ցեղասպանության խարանը կրող ցեղերը, պետությունները վաղ թե ուշ դառնալու են իրենց իսկ ժողովրդի գերեզմանափորը:
#ՀայոցՑեղասպանություն #հայոցցեղասպանություն #հայոցպատմություն #геноцидармян #հայարվեստ #ապրիլի24 #հիշումեմեւպահանջում

Այսօր ծնվել է...Մարտիրոս Սարյան 28 փետրվարի 1880Էդուարդ Իսաբեկյան 1914-2007Էջերից.....Եթե հնար լիներ նկարները պահպանել մ...
28/02/2026

Այսօր ծնվել է...
Մարտիրոս Սարյան 28 փետրվարի 1880
Էդուարդ Իսաբեկյան 1914-2007
Էջերից.....Եթե հնար լիներ նկարները պահպանել մոմի ծխի ու տապի ազդեցությունից, ես կողմնակից կլինեի, որ թանգարաններում իրավունք լիներ մոմ վառել սիրած նկարների առաջ, ինչպես եկեղեցիներում՝ Աստվածամոր առաջ… Եվ կվառեի երեք մոմ Սարյանի «Երեք հասակներ»-ի առջև և կաղոթեի, որ մեջտեղում նստածին Աստված չխնայեր արևշատություն…

Ծննդյան օր․․․Արփենիկ Նալբանդյան 23 դեկտեմբերի 1916Լուսանկարը՝ Անդրանիկ Քոչարի
23/12/2025

Ծննդյան օր․․․
Արփենիկ Նալբանդյան 23 դեկտեմբերի 1916

Լուսանկարը՝ Անդրանիկ Քոչարի

Ոգին չի սիրում տարտամ էակներ,Ոգին չի սիրում կուշտ ու երջանիկ,Տռզած էակներ՝ անսիրտ, անհոգի:Ոգին չի սիրում, երբ կեղծ ես հո...
26/11/2025

Ոգին չի սիրում տարտամ էակներ,
Ոգին չի սիրում կուշտ ու երջանիկ,
Տռզած էակներ՝ անսիրտ, անհոգի:
Ոգին չի սիրում, երբ կեղծ ես հոգով,
Վախկոտ ես սրտով, հարմարվող, հլու,
Նա չի տանում ոչ մի խարդավանք...
Ոգուն կարող ես գոհացնել միայն
Անձնազոհությամբ, մեծահոգությամբ,
Բարությամբ անշահ, առաքինությամբ…
Ոգին քոնը չէ, քոնը հոգին է,
Սրտիդ հետ մեկտեղ նրան ենթակա:

Էդուարդ Իսաբեկյան 1914-2007

09/11/2025

#ծննդյանօր

Այսօր նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի (1914-2007) ծննդյան օրն է։

Էդուարդ Իսաբեկյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի վառ ներկայացուցիչներից է, հատկապես հայտնի է որպես պատմանկարիչ։ Նա գեղարվեստական վերարտադրություն է տվել անցյալի և իր ժամանակների տարբեր պատմական իրադարձություններին: Այս կտավները լի են հերոսականությամբ, հայրենասիրությամբ, արտացոլում են հայ ժողովրդի ոգու անպարտելիությունը:

Պատմական թեմաներով լավագույն ստեղծագործություններից է «Պատասխան Հազկերտին» մեծադիր կտավը, որտեղ յուրաքանչյուր կերպար առանձնանում է իր անհատականությամբ:

Ներկայացված են 451 թվականի Վարդանանց պատերազմին նախորդող իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր Սասանյան Պարսկաստանի տիրապետության ներքո: Պարսից Հազկերտ II թագավորի նպատակն էր ստիպել հայերին ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտություն: Հայ աշխարհիկ և հոգևոր առաջնորդները նամակ են գրում Հազկերտին` մերժելով կրոնափոխ լինելու պահանջը: Այստեղ են նաև հայոց ազնվական կանայք, որոնք իրենց թանկարժեք զարդերն են նվիրաբերում, նրանց երիտասարդ որդիները` պատրաստ իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերելու:

🎨 Էդուարդ Իսաբեկյան, Պատասխան Հազկերտին, 1960



Today marks the birthday of painter Eduard Isabekyan (1914–2007).

Eduard Isabekyan was one of the prominent representatives of Armenian art in the second half of the 20th century, especially renowned as a historical painter. Through his works, he artistically depicted various historical events from both the past and his own time. His paintings are imbued with heroism and patriotism, reflecting the indomitable spirit of the Armenian people.

Among his best historical compositions is the monumental painting “The Response to Yazdegerd”, in which every character stands out with individual expression and strength.

The painting depicts the events preceding the struggle of Vardan Mamikonyan and his soldiers in 451. Armenia was under the reign of the Sassanid Empire at the time. The aim of king Yazdegerd II of Persia was to force Armenians to renounce Christianity and adopt Zoroastrianism. Armenian secular and spiritual leaders wrote a letter to the king thus rejecting the apostasy. The painting also depicts Armenian aristocratic women donating all their jewelers, as well as their young sons ready to be sacrificed for homeland.

🎨 Eduard Isabekyan, The Response to Yazdegerd, 1960

Նոյեմբերի 8-ին ծնվել է հայ ժողովրդի արժանի զավակ, մեծագույն արվեստագետ Էդուարդ Իսաբեկյանը, ում արվեստը երբեք չի կորցրել ...
08/11/2025

Նոյեմբերի 8-ին ծնվել է հայ ժողովրդի արժանի զավակ, մեծագույն արվեստագետ Էդուարդ Իսաբեկյանը, ում արվեստը երբեք չի կորցրել հայրենանվեր շունչն ու արդիականությունը։
Շնորհավո՛ր ծնունդդ, Վարպե՛տ․․․

Էդուարդ Իսաբեկյան 1914-2007
Օրագրային գրառում․․․
«24.08.1974 Նկարել սովորել եմ Բաժբեուկից, Դելակրուայից:
Մտածել, խորհել՝ մեծն Չարենցից և նորից մեծն Բակունցից:
Սիրածս գրքերը՝ «Երկիր Նաիրի»-ն, «Գուլիվերը» Սվիֆթի և «Մարտին Իդենը»:
Հիմա կարդում եմ Գաբրիել Մարկեսին:
Սիրածս հերոսներն են Սպարտակը, Ոդիսևսը և Վարդանը:
Սիրածս կինը՝ Նավզիկեն…
Սիրածս էակը՝ մայրս:
Նպատակս՝ ծառայել Հայաստանին և, եթե պետք է,
կռվել և մեռնել նրա համար»:

03/10/2025

Enjoy the videos and music that you love, upload original content and share it all with friends, family and the world on YouTube.

12/09/2025

 «ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ԽՂՃԻ ԱՌԱՋ ԹՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ» Հայկական եւ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը, որը գտնվում էր մայր...

Էդուարդ Իսաբեկյան 1914-2007Օրագրից...25.02.1961 Բոլորը համարյա այն անհեթեթ կարծիքին են, որ վեճերը, դիսպուտները, հանդիպու...
04/09/2025

Էդուարդ Իսաբեկյան 1914-2007
Օրագրից...
25.02.1961 Բոլորը համարյա այն անհեթեթ կարծիքին են, որ վեճերը, դիսպուտները, հանդիպումները և, առհասարակ, «շփումը» «հարստացնում» են նկարչին, գրողին, երաժշտին... Չգիտեմ, գուցե և մարդիկ կան, որ «հարստանում» են այդպիսի «կոնտակներից»: Ես կորցնում եմ այն թանկագինը, ամենաթանկագինը, որ ինձ համար ամենակարևորն է` «ամփոփ» լինելը, «հավաքված» խոհը, երբ լռության մեջ` արվեստանցում, հոգիդ սավառնում է մտքերի, երևակայության, տեսած ու կարդացած հրաշալիքների երկինքներում, և դու զգում ես քեզ երջանիկ ձկնորսի նման մի բան, որ կարծես հիմա կարթդ ձգել և ոսկի ձկնիկ ես հանել... Իսկ այդ թոհուբոհը այնպես է պղտորում ջուրը հոգուդ, որ երկար պիտի տանջվես, մինչև զուլալի թքոտված աղբյուրը... Ի՜նչ կա ավելի քաղցր, քան այն սիգարետի դառը ծուխը, երբ բազմաձայն լռության մեջ` արվեստանոցի նկարի առաջ կանգնած, ծխում ես ու նայում պալիտրայիդ ներկերին, որոնցից լուռ հնչում են մե՛կ շեփորները պղնձաձայն, մե՛կ ֆագոտները հառաչող, կարկաչող, մե՛կ ջութակները սահուն քնքշանքով... Օ՜, աստվածային պահեր են դրանք, որոնք չքանում են միրաժի պես, երբ դուռը բացվում է և ներս է մտնում թեկուզ ամենասիրելի էակն անգամ...

#էդուարդիսաբեկյան #ՀայՄշակույթ #Հայմեծեր #մտորումներ #ճանաչենքմերմեծերին #մերմեծերը

Հիշատակի օր․․․Էդուարդ Իսաբեկյան 17 օգոստոսի 2007Օրագրից․․․։ #էդուարդիսաբեկյան  #հիշատակիօր  #հայմեծեր  #ՀայՄշակույթ  #մտ...
16/08/2025

Հիշատակի օր․․․
Էդուարդ Իսաբեկյան 17 օգոստոսի 2007
Օրագրից․․․
։

#էդուարդիսաբեկյան #հիշատակիօր #հայմեծեր #ՀայՄշակույթ #մտորումներ #խոսքառաստված #օգոստոսի17

Address

7a Mashtots Street
Yerevan
[email protected]

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00

Telephone

+374.10.50.05.67

Alerts

Be the first to know and let us send you an email when Eduard Isabekyan Gallery Yerevan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Eduard Isabekyan Gallery Yerevan:

Share

Category