Armenian National Opera and Ballet Theatre

Armenian National Opera and Ballet Theatre Armenian National Opera and Ballet Theatre named after Alexander Spendiaryan has become one of the cultural symbols of our country.

🎶🩰Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական էջ
🪄 The official page of the Armenian National Opera and Ballet Theatre named after Alexander Spendiaryan It is not coincidental at all that for decades Armenia’s head theater was trusted the honorable and responsible duty to represent our country in different corners of the world. There are also internationally well-known artists that frequently get on stage of the Armenian National Opera and Ballet Theatre. An importance is given to artists that are by origin Armenian. The theater also gives special place to symphonic and chamber nights, which gives the opportunity to the spectator to get in touch with the best creations of the international musical treasury.

✨Եվս մի բացառիկ իրադարձություն | Լրացուցիչ համերգ եւս մեկ օր✨ՎԻԵՆՆԱԿԱՆ ՎԱԼՍ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ✨🗓️Դեկտեմբերի 3, 4 ⏱️19:00...
26/09/2026

✨Եվս մի բացառիկ իրադարձություն | Լրացուցիչ համերգ եւս մեկ օր

✨ՎԻԵՆՆԱԿԱՆ ՎԱԼՍ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ✨

🗓️Դեկտեմբերի 3, 4 ⏱️19:00

🎻Վիեննայի Շտրաուս ֆիլհարմոնիկ նվագախումբը Երեւանում կներկայացնի «Վիեննական վալս» ծրագիրը՝ նվիրված վալսի անկրկնելի ավանդույթին եւ Վիեննայի երաժշտական ժառանգությանը

🪄Դիրիժոր՝ Անդրեաշ Դեակ

Երաժշտություն, որը ստեղծում է տոն։
Մեղեդիներ, որոնց ներքո պարում է ամբողջ Վիեննան։
Եւս մի երեկո, որը կդառնա ձմռան ամենագեղեցիկ երաժշտական հանդիպումներից մեկը։

✨Սիրով սպասում ենք~

🎟️Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից

🌐www.opera.am
☎️+37433533391

26/09/2026

🐶🐱ԷԴՈՒԱՐԴ ԽԱՂԱԳՈՐՏՅԱՆ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ» | Օպերա 2 գործողությամբ

✨Առաջնախաղ Օպերային թատրոնում🎶

🗓️Հոկտեմբերի 17, 18, 24, 25 ⏱️13:00

Հովհաննես Թումանյանի սիրված հեքիաթը նոր կյանք է ստանում Օպերային թատրոնի կախարդական աշխարհում՝ պարգեւելով գունեղ, զվարճալի եւ անմոռանալի արկածներ մեր ամենափոքրիկ հանդիսատեսին🥰

✨Սիրով սպասում ենք~

🎟️Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից

🌐www.opera.am
☎️+37433533391

25/09/2026

✨ Բացառիկ օպերային երեկո՝ լեգենդար Պլասիդո Դոմինգոյի և աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ՝ նվիրված մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին

🗓️ Հոկտեմբերի 16 ⏱️ 19:00

🪄 Դիրիժոր՝ Վարդան Գրիգորյան

🎻 Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ

✨ Մեկ երեկո։ Մեկ բեմ։ Համաշխարհային օպերային աստղեր։

✨ Սիրով սպասում ենք

🎟️ Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից

🌐 www.opera.am
☎️ +374 33 533 391

✨Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված «ԹԱՄԱՐ» բալետը կներկայացվի Հայաստանի օպերայի և բալետի ազգային...
24/09/2026

✨Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված «ԹԱՄԱՐ» բալետը կներկայացվի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում:

✨Ներկայացումը Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորումն է։

✨Բալետի գործողությունները ծավալվում են մեր օրերում․ գլխավոր հերոսները ֆոտոլրագրող Արամն ու նկարչուհի Թամարն են, որոնց հանդիպմամբ անցյալից եկող պատմությունը նոր ընթացք է ստանում՝ անդրադառնալով սիրո, ընտրության, հիշողության և անդառնալի կորստի թեմաներին։

✨Անցյալը դառնում է իրականություն։
Իսկ իրականությունը՝ ճակատագիր։

🔸Բեմադրող բալետմայստեր՝ Իլյա Ժիվոյ
🔸Կոմպոզիտոր՝ Վալերի Տոլստով
🔸Մտահղացման և լիբրետոյի հեղինակ՝ Գոշ Սարգսյան
🔸Բեմանկարիչ՝ Արթուր Դուրգարյան
🔸Զգեստների նկարիչ՝ Սոնյա Վարդանյան
🔸Բալետմայստերի օգնականներ՝
Մարիամ Ասլանյան, Վահե Բաբաջանյան

✨Մենակատարների կազմ՝

🗓️Հոկտեմբերի 17 ⏱️18:00

Թամար՝ Անահիտ Վասիլյան
Արամ՝ Յուրա Մարտիրոսյան
Թամարի հայրը՝ Սևակ Ավետիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ
Ընկերության տնօրենը՝ Ռուբեն Մուրադյան, ՀՀ վաստակավոր արտիստ

🗓️Հոկտեմբերի 18 ⏱️18:00

Թամար՝ Վալերիյա Բեսսոնովա
Արամ՝ Գոռ Սարգսյան
Թամարի հայրը՝ Արտաշես Հակոբյան
Ընկերության տնօրենը՝ Համլետ Միրզոյան

✨Սիրով սպասում ենք~

🎟️Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից

🌐www.opera.am
☎️+374 33 533 391

Երեկ Օպերային թատրոնի բեմում հանդես եկան հայ եւ բուլղարացի օպերային արվեստի անվանի ներկայացուցիչներ՝ ներկայացնելով երկու...
23/09/2026

Երեկ Օպերային թատրոնի բեմում հանդես եկան հայ եւ բուլղարացի օպերային արվեստի անվանի ներկայացուցիչներ՝ ներկայացնելով երկու երկրների երաժշտական մշակույթի լավագույն ավանդույթները✨

Ներկայացնում ենք երեկոյի լուսանկարները✨

🎭 ՄՈՆՈՕՊԵՐԱՆԵՐԻ ԵՐԵԿՈ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ | ԵՐԵՔ ՄՈՆՈՕՊԵՐԱ ՄԵԿ ԲԵՄՈՒՄ🗓️Նոյեմբերի 4 ⏱️19:00✨Երեկոյի առաջին մասում՝ Ֆրանսիս...
23/09/2026

🎭 ՄՈՆՈՕՊԵՐԱՆԵՐԻ ԵՐԵԿՈ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ | ԵՐԵՔ ՄՈՆՈՕՊԵՐԱ ՄԵԿ ԲԵՄՈՒՄ

🗓️Նոյեմբերի 4 ⏱️19:00

✨Երեկոյի առաջին մասում՝ Ֆրանսիս Պուլենկի հանրահայտ «Մարդկային ձայնը» պարային օպերան՝ Ժան Կոկտոյի լիբրետոյով։ Մի հեռախոսազրույց, մեկ ձայն և սիրո ավարտի ամբողջ դրաման՝ երաժշտության ու շարժման լեզվով։

🪄Երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան
🪄Բեմադրիչ և պարուսույց՝ Անդրեյ Կայդանովսկի

✨Երեկոյի երկրորդ մասում՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Մտորումներ» և «Երկխոսություն» մենոօպերաների համաշխարհային պրեմիերան։

🪄Կոմպոզիտոր՝ Շուշան Սարգսյան («Գրեմմի» 68-րդ մրցանակաբաշխության մասնակից)
🪄Երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան
🪄Բեմադրիչ և պարուսույց՝ Լարա Ա. Թրայխել

✨Սիրով սպասում ենք~

🎟️Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից

🌐www.opera.am
☎️+37433533391

Հոբելյանական մեծ երեկո՝ Օպերային թատրոնում✨Հայ պարարվեստի մեծավաստակ և մեծանուն արվեստագետ Հովսեփ Շամամյանի՝ մեր բոլորի ...
23/09/2026

Հոբելյանական մեծ երեկո՝ Օպերային թատրոնում✨

Հայ պարարվեստի մեծավաստակ և մեծանուն արվեստագետ Հովսեփ Շամամյանի՝ մեր բոլորի Վարպետ, ընկեր Օսիկի 100-ամյակը։

🗓️ Նոյեմբերի 24 ⏱️19:00

✨Մենք ականատես կլինենք մեծամասշտաբ մի կտավի, որը կամփոփի Վարպետի 100 տարիները

🩰Մասնակցությամբ՝

🔹«Հայաստանի պարի պետական» անսամբլի,
🔹«Հայաստանի Բարեկամություն» պետական անսամբլի,
🔹«Բերդ» պարային անսամբլի,
🔹«Սարդարապատ» պետական անսամբլի,
🔹Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի։

Ողջ երեկոյի ընթացքում Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» պարային համույթը կներկայացնի ընկեր Օսիկի լավագույն բեմադրությունները, ինչպես նաև՝ նոր, մասշտաբային պրեմիերաներ✨

🔹Համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գոհար Միրաքյան
🔹Բալետմայստեր՝ Հովսեփ Շամամյան
🔹Համերգի ռեժիսոր՝ Ասատուր Քալաշյան

🎟️Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից։

☎️Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 095655656:

Այսօր հիշում և մեծարում ենք հայ երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկին՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին...
23/09/2026

Այսօր հիշում և մեծարում ենք հայ երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկին՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին, որի ստեղծագործական ժառանգությունը նշանակալի տեղ ունի ազգային երաժշտական մշակույթում։

Նրա ստեղծագործությունների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Սայաթ-Նովա» օպերան՝ հայ մեծ աշուղի կերպարը, նրա պոեզիան ու ժամանակի շունչը երաժշտական հարուստ լեզվով վերակերտող ստեղծագործությունը։

Հատկանշական է, որ կոմպոզիտորի ծննդյան օրվանից ընդամենը օրեր անց «Սայաթ-Նովա» օպերան կրկին կհնչի Օպերային թատրոնի բեմում։

Սիրով հրավիրում ենք միասին վերապրելու Ալեքսանդր Հարությունյանի երաժշտական աշխարհը և հանդիպելու անմահ Սայաթ-Նովային՝ օպերային բեմում։

🤝Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնները համագործակցության նոր փուլ են սկսում🔹Սեպտեմբերի 22-ին Երևանում ստորագրվեց համագործ...
22/09/2026

🤝Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնները համագործակցության նոր փուլ են սկսում

🔹Սեպտեմբերի 22-ին Երևանում ստորագրվեց համագործակցության հուշագիր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի միջև։

🔹Հուշագիրը ստորագրեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն Փլամեն Կարտալոֆը։

🔹Համաձայնագրի շրջանակում կողմերը նախատեսում են կազմակերպել երկկողմ հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, աջակցել միմյանց նախաձեռնած մշակութային միջոցառումներին, ինչպես նաև իրենց ներկայացումներում և այլ նախագծերում ներգրավել գործընկեր թատրոնի ներկայացուցիչներին։

🔹Համագործակցության համաձայնագիրը հնարավորություն կընձեռի առավել ակտիվացնել Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնների միջև ստեղծագործական և մասնագիտական կապերը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի և Բուլղարիայի միջև մշակութային երկխոսության և միջազգային համագործակցության զարգացմանը։

🔹Ստորագրման արարողությանը ներկա է եղել Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը:

Address

54 Tumanyan Str
Yerevan
0002

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian National Opera and Ballet Theatre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share