ICA Yerevan

ICA Yerevan The Institute for Contemporary Art is an institution dedicated to capacity building.

We believe that education, science, and production are interconnected and organized as one global process contributing to the development of the art economy of Armenia. ԺԱԻ–ն ժամանակակից արվեստի ոլորտում նախագծերի ձևավորման և արտադրման բաց հարթակ/կենտրոն/խառնարան է։ ԺԱԻ–ն խթանում/նպաստում է Հայաստանում արվեստի տնտեսության զարգացմանը, ձևավորում և իրականացնում է արվեստի հավաքածուների, ցուցահանդեսներ

ի, արխիվացման ու տարածման նախագծեր, նաև վարում է կուրատորական գործունեության, տեսության և արվեստի ոլորտում հետազոտություններ։ Իբրև անձերի և գաղափարների միջգործառնական ցանց՝ ԺԱԻ-ի դպրոցը, նախագծերի և հետազոտությունների լաբորատորիաներն առաջարկում են ռեսուրսներ, տեխնիկական հարմարություններ/պայմաններ և գործիքներ՝ հայաստանյան արվեստի դաշտում և ավելի լայն՝ համաշխարհային համատեքստում գործելու և մտածելու համար։

The Institute for Contemporary Art (ICA) is an institution dedicated to capacity building. We believe that education, science, and production are interconnected and organized as one global process and aim to meaningfully contribute to the development of the art economy of Armenia. The ICA is made up of the ICA School, the Project and Research Labs, the exhibition hall and the library, the studios, and the Nest Art Residency. We provide technical facilities and training for artists, art critics, and curators, produce research at the crossroads of art, culture, humanities and social sciences, and design art collections, exhibitions, and creative platforms. Relying on the context-sensitive and context-creating nature of contemporary art, the ICA team plays the role of a conveyor, sharing the power of art to bring about change to the social, cultural, and political landscape of Armenia.

ԱՐԷ մշակութային հիմնադրամն ու Ժամանակակից արվեստի ինստիտուտը սկսել են «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական շ...
22/06/2026

ԱՐԷ մշակութային հիմնադրամն ու Ժամանակակից արվեստի ինստիտուտը սկսել են «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական շարքի աշխատարանները:
Հունիսի 20-ին և 21-ին կայացավ շարքի առաջին աշխատարանը, որը վարեց ԳՐԻԳՈՐ ՊԼԸՏԵԱՆԸ։

Նազելի Օհանյանը/ որն, իդեպ, աշխատարանի մասնակիցների թվում էր/ իր զրույցը սկսում է ունկնդրի համակ ուշադրություն պահանջող հարցերից: Վայելեք:

Այս ծրագիրն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի աջակցությամբ:

ICA Yerevan
Calouste Gulbenkian Foundation - Armenian Communities

«Արէ» մշակութային հիմնադրամը և Ժամանակակից արվեստի ինստիտուտը մեկնարկում են «Մշակույթի լուսաբանում․

Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ Արման Թովմասյանի «Տեսախաղերը՝ որպես գեղարվեստական ինքնաարտահայտման միջոց» ...
18/06/2026

Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ Արման Թովմասյանի «Տեսախաղերը՝ որպես գեղարվեստական ինքնաարտահայտման միջոց» զրույցը։

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց իր փորձառությունը տեսախաղերի ստեղծման ոլորտում, խոսեց խաղերի ստեղծման մեթոդների մասին:
Մասնակիցները միասին դիտեցին տարբեր խաղերից հատվածներ, քննարկեցին խաղային փորձառության նախագծման օրինակներ և արվեստային տարրերը։

Մայիսի 21-ից 24-ը «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի 3-րդ թողարկման շրջանավարտ արվեստագետներ Մարիամ Հակոբյ...
16/06/2026

Մայիսի 21-ից 24-ը «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի 3-րդ թողարկման շրջանավարտ արվեստագետներ Մարիամ Հակոբյանը, Զարուհի Թովմասյանը, Հասմիկ Սահակյանը և Հրանտ Խեքոյանը մասնակցեցին Թբիլիսիի արվեստի տոնավաճառին: Նրանց աշխատանքները ցուցադրվեցին գեղարվեստի, ճարտարապետության և դիզայնի բաժնի ուսանողների աշխատանքները ներկայացնող՝ «Մարդկային գործողություններ» (Human Acts) տաղավարում։ Տաղավարի համադրողներն էին Իրենա Պոպիաշվիլին և Գիորգի Միմինոշվիլին։
Իրենա Պոպիաշվիլին վրացի համադրող է և Թբիլիսիի ազատ համալսարանի գեղարվեստի, ճարտարապետության և դիզայնի բաժնի դեկանը։ Նա երեք տարի շարունակ դասախոսել է «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի շրջանակում, ուր և ծանոթացել է ծրագրի մասնակից երիտասարդ արվեստագետներին։

Արվեստագտների այցը Թբիլիսի կազմակերպվել է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ:

___

From May 21 to 24, graduates of the 3rd edition of the “How to Survive as an Emerging Artist” program, Mariam Hakobyan, Zaruhi Tovmasyan, Hasmik Sahakyan, and Hrant Khekoyan, participated in the Tbilisi Art Fair 2026. Their works were exhibited in the “Human Acts” pavilion, presenting the works of students and graduates of the Department of Visual Arts, Architecture, and Design of the Free University of Tbilisi. The pavilion was curated by Irena Popiashvili and Giorgi Miminoshvili.

Irena Popiashvili is a Georgian curator and the Dean of the Department of Visual Arts, Architecture, and Design of the Free University of Tbilisi. She was an invited expert for the “How to Survive as an Emerging Artist” program, where she got to know the young artists participating in the program.

The artists' travel expenses to Tbilisi were covered with the support of the ArtNexus program, funded by the Swedish International Development Cooperation Agency (Sida) and implemented by the Swedish Arts Grants Committee.

«Հողը և երգը» ծրագրի արվեստանոցի սաների աշխատանքները:Գեղարվեստական ղեկավար Armine Hovhannisyan
04/06/2026

«Հողը և երգը» ծրագրի արվեստանոցի սաների աշխատանքները:

Գեղարվեստական ղեկավար Armine Hovhannisyan

Մայիսի 29-ին ԺԱԻ-ում տեղի ունեցավ Հրայր Խաչատրյանի «Անգետ ուսուցիչը» թեմայով բանախոսությունը: Բանախոսության ընթացքում քն...
03/06/2026

Մայիսի 29-ին ԺԱԻ-ում տեղի ունեցավ Հրայր Խաչատրյանի «Անգետ ուսուցիչը» թեմայով բանախոսությունը:
Բանախոսության ընթացքում քննարկվեց ֆրանսիացի փիլիսոփա Ժաք Ռանսիերի «Անգետ ուսուցիչը» գիրքը, նրա մանկավարժական տեսությունը, գրքի գրելու ժամանակաշրջանն ու այսօր դրա կարևորությունը:

«Մանկությունը՝ նշանառության տակ»Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ լուսանկարիչ Անի Գևորգյանի և լրագրող Շուշան...
19/05/2026

«Մանկությունը՝ նշանառության տակ»

Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ լուսանկարիչ Անի Գևորգյանի և լրագրող Շուշան Փափազյանի համատեղ ցուցահանդեսը:
Նախագիծում ներկայացված է 5 երեխայի պատմություն, որոնց կյանքն ընդհատվել է տան կամ դպրոցի բակում՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

Ցուցահանդեսը ներկայացնում էր ոչ միայն կորստի, այլ նաև հիշողության, ներկայության ու շարունակվող կյանքի պատմությունները՝ անձնական իրերի, ընտանեկան տարածքների ու լուռ մանրամասների միջոցով։

______

“Childhood Under Fire”

The Institute for Contemporary Art hosted the joint exhibition by photographer Ani Gevorgyan and journalist Shushan Papazyan.
The project presents the stories of 5 children whose lives were cut short in their home or school yard as a result of Azerbaijani aggression.
Through personal belongings, family spaces, and quiet traces of presence, the exhibition reflected not only loss, but also memory, absence, and the continuation of life.

Մայիսի 13-ին ԺԱԻ-ում տեղի ունեցավ Հրայր Խաչատրյանի` «Արականությունը որպես գենդերային շարժում արդի հասարակության տիրույթո...
19/05/2026

Մայիսի 13-ին ԺԱԻ-ում տեղի ունեցավ Հրայր Խաչատրյանի` «Արականությունը որպես գենդերային շարժում արդի հասարակության տիրույթում» բանախոսությունը:

Բանախոսությունը ներկայացնում էր արականության արդի խնդիրները հայ հասարակության տիրույթում:
Բանախոսությունից հետո զրույց ծավալվեց արականության ու ֆեմինիզմի, հայ հասարակության խնդիրների, տղամարդու դերի պատկերացման և շատ այլ թեմաների մասին:

*
Սա շարքի առաջին բանախոսությունն էր:
Շարքը միտված է ներկայացնել խնդրահարույց թեմաներ, որոնք ունեն քննարկման, վերլուծման կարիք հումանիտար գիտությունների համատեքստում։

2025 թ․ նոյեմբերին Ստեփանավանի Մշակույթի և ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել «Կոմիտաս․ հողը և երգը» արվեստանոցի սաների ա...
05/05/2026

2025 թ․ նոյեմբերին Ստեփանավանի Մշակույթի և ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել «Կոմիտաս․ հողը և երգը» արվեստանոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը։
ԺԱԻ խեցեգործական արվեստանոցը գործում է 2023 թվականից Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղում՝ համայնքապետարանի հետ համագործակցությամբ:
Արվեստանոց հաճախում են շուրջ 50 աշակերտ՝ Վարդաբլուր, Գյուլագարակ, Հոբարձի գյուղերից:
Արվեստանոցի ղեկավարն է Արմինե Հովհաննիսյանը:

Արվեստանոցի 2024-2025 ուսումնական տարվա դասընթացները իրականացվում են Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհի միջոցով։

«Հողը և երգը» խեցեգործական արվեստանոցը հիմնադրվել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից 2021 թվականին Գյուլագարակ գյուղում և 2023-ից ի վեր գործում է Վարդաբլուրի գյուղապետարանի շենքում՝ Գյուլագարակի համայնքի հետ համագործակցությամբ։

Armine Hovhannisyan
Գյուլագարակ համայնք

«Կոմիտաս․ հողը և երգը» արվեստանոցի ցուցահանդեսը / Komitas: Earth & Song Ceramic Studio Exhibition

Address

47 Avet Avetisyan Street
Yerevan

Telephone

+37455210270

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ICA Yerevan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to ICA Yerevan:

Share

Category