Sofi Devoyan's Dance School

Sofi Devoyan's Dance School The Main Branch - Yervand Kochar St. 12/1
Yerevan, Armenia
+374 95 550833
(518)

Պարի դպրոց կարող են ընդունվել 3-ից մինչև 16 տարեկան երեխաներ:
Ուսուցանվում են`
●Խորեոգրաֆիա
●Հայկական
●Լատինաամերիկյան
●ժամանակակից
●Տարբեր ազգերի պարեր

Տարեկան 3-4 հաշվետու համերգ:

Բոլոր համերգային զգեստները տրամադրվում են սաներին անվճար:
Ուսուցանվում են նաև սիրողական և հարսանեկան պարեր:

Մեր մասնաճյուղերն են`

Կենտրոն մասնաճյուղ` Երվանդ Քոչար 12/1 (Նար-Դոսի թիվ 14 դպրոց, 2-րդ հարկ), հեռ.՝ 055 550833

Մալաթիա-Սեբաստիա մասնաճյուղ` Բ1-ՀԱԹ, Անդրանիկի 102, 58շ., հեռ.՝ 099 550833

Շենգավիթ մասնաճյուղ՝ Բագրատունյաց փ. 22/6, հեռ.՝ 044 550833

Արաբկիր, Կոմիտաս մասնաճյուղ` Նաիրի Զարյան 74, հեռ․՝ 094 550833

Արաբկիր, Բաղրամյան մասնաճյուղ` Վ. Համբարձումյան 4, հեռ.` 041 510833

Դավթաշեն մասնաճյուղ՝ Դավթաշեն 4-րդ թաղ․ 33/1 հեռ․՝ 043 878750

Աջափնյակ մասնաճյուղ` Բաշինջաղյան 2-րդ նրբ․ 10, հեռ.` 041 550833

Ավան մասնաճյուղ՝ Թումանյան թաղամաս 6/1, հեռ՝ 043 550835

Էրեբունի մասնաճյուղ՝ Էրեբունու փ․ 16/1, հեռ․՝ 099 550837

Նոր Նորք մասնաճյուղ՝ Գայի պողոտա 12/2 (Պալաս առևտրի կենտրոնում), հեռ․՝ 099 550839

ք. Աբովյան մասնաճյուղ՝ Օգոստոսի 23 փ. 4/1, հեռ.՝ 096 550833

ք. Էջմիածին մասնաճյուղ՝ Մ. Մաշտոցի փ. 12/56, հեռ.՝ 043 550833

Մասիս խոշորացված համայնք, գ․ Նիզամի Մարգարյան 3 / Մասիս Էջմիածին մայրուղի՝ 077 078930

ք․Մոսկվա մասնաճյուղ՝ +7 963 656 39 00

20/09/2026

Նազանք, որ խոսում է առանց բառերի։
Գեղեցկություն, որ ծնվում է շարժումից։

Վայելեք Սոֆի Դևոյանի աներևակայելի պարն ու նրբությունը: 🤍🤍🤍

Այսօր Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի հիմնադիր տնօրեն Հովհաննես Պողոսյանի ծննդյան օրն է։Սիրելի՜ Հովհաննես Պողոսյան, Ձեզ ...
19/09/2026

Այսօր Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի հիմնադիր տնօրեն Հովհաննես Պողոսյանի ծննդյան օրն է։

Սիրելի՜ Հովհաննես Պողոսյան,

Ձեզ շնորհավորում է ամբողջ անձնակազմը, ծնողական համայնքն ու մեր դպրոցի յուրաքանչյուր սան՝ մաղթում նոր գաղափարներ, նոր նախագծեր, ուժ ու եռանդ՝ դրանք կյանքի կոչելու համար, և, իհարկե, այն նույն ոգևորությունը, որով տարիներ շարունակ ստեղծում եք, զարգացնում ու առաջ եք տանում մշակույթը։ ❤️

Չկա կենտրոնում որևէ մեկը, ով Ձեր մասին հիացմունքով ու ոգևորությամբ չխոսի։ Ձեր նվիրվածությունը, ստեղծագործ միտքն ու մեծ գործերի հանդեպ հավատը վաղուց դարձել են մեր կենտրոնի կարևորագույն արժեքներից մեկը։

Իսկ այսօր ուզում ենք մեր հետևորդների համար մի փոքրիկ գաղտնիք բացել։ 🤫

Մշակույթի կենտրոնի և ոչ միայն՝ բազմաթիվ մասշտաբային ու հիշվող նախագծերի մտահղացման և իրականացման հետևում կանգնած է հենց Հովհաննես Պողոսյանը։
Նրա գաղափարներն ու իրականացրած նախագծերն այնքան ազդեցիկ ու հաջողված են, որ ժամանակի ընթացքում դրանցից շատերը կրկնօրինակել են տարբեր պարային խմբեր:
Նրա ստեղծած գաղափարը դառնում է օրինակ ուրիշների համար:

Ուրա՜խ տարեդարձ, սիրելի Հովհաննես Պողոսյան:
Hovhannes Poghosyan

09/09/2026

Ամենահիշարժան պահը 🔥Պրեմիերա․ երաժշտությունը հնչում էր առաջին անգամ:
Կատարում էր հենց հարսի հայրը՝ Eghishe Gasparyan ը։ 🤍
alina._gasparyan

09/09/2026

ՊԱՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Երազե՞լ եք պարել, բայց միշտ մտածել եք՝ «արդեն ուշ է»։
Ո՛չ։ Հիմա է ճիշտ ժամանակը։ 🤍

Սիրողական պարային խմբերում դուք կսովորեք պարել, կազատվեք առօրյայի հոգսերից, կբացահայտեք ձեր մեջ նոր էներգիա ու պարզապես կվայելեք պարը։

📍 Խմբերը գործում են բոլոր մասնաճյուղերում
📲Գրանցվելու համար զանգահարեք 095 550833

06/09/2026

Շտապե՜ք
«Անահիտ» պարային պլաստիկ դրաման կրկին բեմում է՝ նոր հնարավորությամբ վայելելու այս հզոր և տպավորիչ բեմադրությունը։

Եթե բաց եք թողել նախորդ ներկայացումը, կամ ցանկանում եք կրկին զգալ այդ հուզիչ էներգիան, շտապե՜ք ձեռք բերել տոմսերը Tomsarkgh.am ից:

✔️ Հոկտեմբերի 10 | 19:30
📍 Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն

Նախագծի գեղարվեստական ղեկավար և բեմադրողներ՝
ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյան, Հովհաննես Սարգսյան

🎭 Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով ստեղծված ժամանակակից բեմականացում՝
ուժ, սեր, արժանապատվություն և հայկական ոգի մեկ բեմում։

👉 Դարձեք տարվա ամենասպասված ներկայացման ականատեսը։

Տոմսերի համար՝ https://www.tomsarkgh.am/hy/event/50127/%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%AB%D5%BF.html

03/09/2026

Երբեք ուշ չէ սկսել պարել։
Եթե ուզում ես շարժվել, լիցքաթափվել, նոր մարդկանց ճանաչել ու պարզապես լավ ժամանակ անցկացնել՝ միացի՛ր մեր սիրողական պարերի խմբին։

📌Տարբեր պարային ուղղություններ
📌Ջերմ ու ընկերական միջավայր

Արի՛ պարենք միասին։
📩 Գրանցվելու համար զանգահարիր 095 550833

Բարի՛ գալուստ նոր ուսումնական տարի։Սիրելի երեխաներ, ձեր ամենագեղեցիկ պատմությունները դեռ առջևում են։ Թող այս ուսումնական...
01/09/2026

Բարի՛ գալուստ նոր ուսումնական տարի։

Սիրելի երեխաներ, ձեր ամենագեղեցիկ պատմությունները դեռ առջևում են։ Թող այս ուսումնական տարին յուրաքանչյուր երեխայի համար սկսվի ժպիտով և ավարտվի մի նոր երազանքով։

Սիրով՝
Սոֆի Դևոյան

27/08/2026

Ընդունելություն Սոֆի Դևոյանի պարի դպրոցի բոլոր մասնաճյուղերում։ 🤍

Երեխաները կսովորեն հայկական, լատինաամերիկյան, ժամանակակից և տարբեր ազգերի պարեր՝ զարգացնելով ինքնավստահությունը, ճկունությունը, կարգապահությունն ու թիմային ոգին։

-Պարապմունքներ՝ շաբաթը 2 անգամ
-Ընդունելություն՝ 3 տարեկանից
🎁 1 անվճար փորձնական դաս

📍 Մասնաճյուղեր՝ Կենտրոն • Մալաթիա-Սեբաստիա • Շենգավիթ • Նաիրի Զարյան • Դավթաշեն • Բաղրամյան • Աջափնյակ • Ավան • Նոր Նորք • Էրեբունի • Աբովյան • Էջմիածին • Մասիս • Մոսկվա

📞 Գրանցվելու համար զանգահարեք՝ 095 550833

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, հայ պարարվեստի թագուհի Սոֆի Դևոյանի ծննդյան օրն է։ Սիրելի՛ Սոֆի Դևոյան, սրտանց շնորհավորում ...
07/07/2026

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, հայ պարարվեստի թագուհի Սոֆի Դևոյանի ծննդյան օրն է։
Սիրելի՛ Սոֆի Դևոյան, սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով առողջություն, անսպառ ուժ, ստեղծագործական նոր բարձունքներ:
Ձեր անունը վաղուց դարձել է հայկական պարարվեստի պատմության անբաժան մասը։ Ձեր ստեղծած արվեստի շնորհիվ տասնյակ ու հարյուրավոր սաներ են կրթվել, սիրել ու պահպանել հայկական պարի արժեքները՝ փոխանցելով այն նոր սերունդներին։
Ձեր բեմադրությունների, Ձեր դպրոցի ու Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ հազարավոր ծնողներ են ապրել ամենահուզիչ պահերը՝ տեսնելով իրենց երեխաներին բեմում: Այդ ակնթարթները դարձել են ընտանիքների ամենաթանկ հիշողություններից մեկը։

Շնորհակալ ենք այն մեծ սիրո, նվիրումի և արժեքների համար, որոնք Դուք փոխանցում եք սերունդներին։

Թող Ձեր սրտում միշտ ապրի այն սերը, որով Դուք տարիներ շարունակ առաջնորդում եք հայկական պարարվեստը։

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Սոֆի Դևոյան։ ❤️

Address

Er. Kochar 12/1
Yerevan
0070

Alerts

Be the first to know and let us send you an email when Sofi Devoyan's Dance School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Sofi Devoyan's Dance School:

Shortcuts

Share