Laplandia Christmas Studia in Armenia

Laplandia Christmas Studia in Armenia Մենք խոստանում ենք քեզ պարգևել ամանորի շունչը, և մեզ հետ միասին տանել Լապլանդիա

Մենք առաջարկում ենք՝
Մուլտհերոսներ՝
1․ Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի ծառայություն
2․ Սանտա Կլաուսի և Միսիս Կլաուսի ծառայություն
3․ Սառցե թագուհու ծառայություն
4․ Եղնիկով Ձմեռ պապու ծառայություն
5․ Գրինչի և էլֆերի ծառայություն
6․Սպիտակ բևեռային արջի և Ձնեմարդու ծառայություն

Խոհանոց՝ բերված Լապլանդիայից
1․ Միսիս Կլաուսի պատրաստած չրերը տարատեսակ մրգերից։
2․ Միսիս Կլաուսի խմորեղենները և թխվածքաբլիթները։

Այս տարի 2 օր ավել մնացինք Հայաստանում, բայց արդեն մեկնում ենք Լապլանդիա: Քիչ առաջ մեր վերջին նվերը փոխանցեցինք և պարկն ...
15/01/2026

Այս տարի 2 օր ավել մնացինք Հայաստանում, բայց արդեն մեկնում ենք Լապլանդիա: Քիչ առաջ մեր վերջին նվերը փոխանցեցինք և պարկն արդեն դատարկ է:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամփոփում եմ մեր շրջագայությունը դեպի Հայաստան, և շնորհակալություն հայտնում վստահության համար:
Շնորհակալ եմ, մեր 1.342 պատվիրատուներին, ովքեր դեկտեմբերի 3-ից հունվարի 15-ը ներառյալ մեզ ջերմ ընդունեցին: Պատկերացնու՞մ եք, թե որքան նամակներ էինք ստացել մենք, չէ որ ամեն հասցեում 1-ից մինչև 90 երեխա էր սպասում:

Այս տարի ցավոք աշխատել է Լապլանդիայի միայն Հայաստանի գրասենյակը, Ռուսաստանում և Վրաստանում այս տարի պատվերներ չենք գրանցել , քանի որ զբաղվածությունս թույլ չէր տալիս վերահսկել:

Ներողություն եմ խնդրում, բոլոր այն հաճախորդներին, ում մերժել եմ այցելել, մենք Ձեզ սիրում ենք, ուղղակի խնդրում եմ հետայսու ավելի շուտ ուղարկեք նամակները: Սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներից արդեն լինում են սակավ տեղեր: Եթե շուտ գրանցվեք, ըստ պատվերների կվերանայենք նաև աշխատողների քանակը:

Այս տարի մենք ունեցել ենք միայն 1 գործընկեր` Piano Forte Vocal Studio-ն
Ինչպես ասում են, կարևորը քանակը չէ, այլ որակը:
Այս տարի մեր բոլոր ձմեռ պապիկներն ու ձյունանուշները իրենց ձայնը այստեղ են մշակել: Հիմա հերթ բալիկներին է, թող նրանք էլ մշակեն, որ էլ ավելի լավ երգեն: Իսկ մենք կհետևենք ընթացքին Լապլանդիայի´ց, ու ավելի՜ շատ նվերներ կբերենք:

Զանգահարիր Լապլանդիա` Հայաստանի կոդով` +37455805005

Սիրով` Vanuhi Mkhitaryan - Լապլանդիա ստուդիայի սցենարների հեղինակ և բեմադրիչ, դերասան, տնօրեն:

Address

Yerevan
0069

Alerts

Be the first to know and let us send you an email when Laplandia Christmas Studia in Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share