One Shot International Short Film Festival

One Shot International Short Film Festival ՄԷԿ ԿԱԴՐ" ԿՖՄՓ-ն աջակցում է անկախ կինոարտադրությանը

Հրաշալի հնարավորություն կարճ ֆիլմարտադրության համար՝— ներկայացրեք մինչև 10 րոպե կարճ ֆիլմի գաղափար, — ստանացեք 250000 դր...
22/08/2026

Հրաշալի հնարավորություն կարճ ֆիլմարտադրության համար՝
— ներկայացրեք մինչև 10 րոպե կարճ ֆիլմի գաղափար,
— ստանացեք 250000 դրամ մրցանակ-աջակցություն,
— մասնակցեք մրցույթին՝ լավագույն կարճ ֆիլմ ճանաչվելու դեպքում, ստացեք ևս 200000 դրամ մրցանակ։

* Ֆիլմի գաղափար/նախագիծը պետք է կապված լինի բնության, շրջակա միջավայրի, անտառների, կլիմայի փոփոխության կամ COP17-ի թեմաների հետ։
* Մանրամասներն այստեղ՝ https://forms.gle/CDQviqetH9EHcWQX6

🌿 Հայաստանի կենսաբազմազանության մասին քո պատմությունը կարող է դառնալ ֆիլմ կամ ռիլ։

COP17-ին ընդառաջ Ասիական զարգացման բանկը, Armenia Tree Project-ը և «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը հայտարարում են ֆիլմերի և ռիլերի արտադրության ծրագիր։

🎬 Կընտրվի 5 կարճ վավերագրական ֆիլմ՝ 2–10 րոպե տևողությամբ։ Յուրաքանչյուր ֆիլմի արտադրության համար կտրամադրվի 250,000 դրամ։

📱 Կընտրվի 10 ռիլ, որոնց արտադրության համար կտրամադրվի 30,000 դրամ։

🏆 Բոլոր արտադրված աշխատանքները կմասնակցեն նաև մրցույթի՝ լրացուցիչ մրցանակներով։

Ֆիլմեր
🥇 200,000 դրամ
🥈 100,000 դրամ

Ռիլեր
🥇 100,000 դրամ
🥈 50,000 դրամ

📅 Հայտերի վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 1։

Դիմելու համար լրացրու հայտը՝ 👉https://forms.gle/CDQviqetH9EHcWQX6

Հարցերի դեպքում՝
📧 [email protected]
📞 +374 44 200645

#Բնություն

17/06/2026
ՄԷԿ ԿԱԴՐ 24-րդ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՖԻԼՄԵՐ  ONE SHOT 24th  AWARD-WINNING FILMS ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ անվանակարգ ONE MINUTE ONE SHOT c...
15/06/2026

ՄԷԿ ԿԱԴՐ 24-րդ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՖԻԼՄԵՐ
ONE SHOT 24th AWARD-WINNING FILMS

ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ անվանակարգ
ONE MINUTE ONE SHOT category

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ ՖԻԼՄ
BEST ONE MINUTE ONE SHOT FILM

Սոնետ - Յան Lե Ժուր, Ֆրանսիա
Մեկ րոպեում մարդկային էմոցիաների ու կամքի ուժի արտահայտումը ցույց տալու
կարողության համար։

Sonnet - Yann Les Jours, France
For the ability to express human emotions and strength of will within one minute.

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ ՖԻԼՄ
BEST ARMENIAN ONE MINUTE ONE SHOT FILM

Սկիզբը վերջից - Աշոտ Հարոյան, Հայաստան
Առօրյա պատկերներում պոետիկ գեղեցկություն տեսնելու և վիզուալ աշխարհ կառուցելու համար։

Beginning From The End - Ashot Haroyan, Armenia
For seeing poetic beauty in everyday images and creating a visual world.

ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
SPECIAL MENTION

Ի՞նչ կա - Լի Ցիյուան, Չինաստան
Տագնապի, անհանգստության զգացողությունը կինոլեզվով հիանալի ներկայացնելու համար։

What’s up - Li Qiyuan, China
For excellently conveying feelings of anxiety and worry through cinematic language.

Լույս - Անդրե Եսայան, Հայաստան
Ժանրային կինոյում առաջին փորձերի, համարձակության և մթից չվախենալու համար։

Light - Andre Yesayan, Armenia
For first attempts in genre cinema, courage, and not being afraid of the darkness.

Օրորոցային մեռած ծառերի համար - Մարիամ Էներգետիկ, Հայաստան
Բնության և մարդու կապը վերաիմաստավորել փորձելու և մեդիտատիվ պատկերի և ձայնի համար։

Lullaby For Dead Trees - Mariam Energetic, Armenia
For attempting to reinterpret the connection between nature and human, and for its meditative image and sound.

Մի բան - Սամվել Բարսեղյան, Հայաստան
Մանկական հայացքով կինոյի աշխարհին նայելու փորձի և նոր ձևերի որոնման համար։

One Thing - Samvel Barseghyan, Armenia
For attempting to view the world of cinema through a child’s perspective and for exploring new forms.

Շփոթվածը - Արևիկ Պետրոսյան, Հայաստան - Հատուկ Հիշատակում
Մեկ րոպեում կինոյի արտահայտչամիջոց գտնելու փորձի և կինոլեզվի փորձերի համար։

The Confused One - Arevik Petrosyan, Armenia - Special Mention
For the attempt to find cinematic means of expression within one minute and for experiments with the language of cinema.

Վազիր, Թերեզա՛, վազիր - Արսեն Գրիգորյան, Հայաստան - Հատուկ Հիշատակում
Լարվածության, սպասումի և կինոյի արտահայտչամիջոցներից հիանալի օգտվելու համար։

Run Teresa, Run! - Arsen Grigoryan, Armenia- Special Mention
For suspense, anticipation, and excellent use of cinematic means of expression.

Փերֆորմանս - Դեբջիթ Բագչի, Հնդկաստան - Հատուկ Հիշատակում
Ամենօրյա իրականությունը կինոյի լեզվով արտահատելու յուրօրինակ կարողության համար։

Performance - Debjit Bagchi, India - Special Mention
For a unique ability to express everyday reality through the language of cinema.

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ անվանակարգ
SHORT FILMS category

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ
BEST SHORT FILM

Երիտասարդ Սոֆիան - Ֆաբիեն Արա, Ֆրանսիա
Իսկական կշիռ ունեցող թեմային անդրադառնալու համարձակության, դա վարպետությամբ ու միտումնավոր անելու համար, որը թողնում է երկարատև տպավորություն։

A Young Sofiane - Fabien Ara, France
For daring to engage with a subject of genuine weight and doing so with craft and intentionality that left a lasting impression.

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ
BEST ARMENIAN SHORT FILM

18րդ գարունը - Մենուա Հովհաննիսյան, Հայաստան
Աշխարհին, ինչպես որ կա նայելու և այն էկրանին ազնվությամբ, գեղարվեստական թարմ ձայնով ներկայացնելու կարողության համար։ Հայ կինոն ունի հարուստ և բազմաշերտ ավանդույթ, և հենց նման պահերին ենք զգում, որ նրա ապագան վստահելի ձեռքերում է։

The 18th Spring - Menua Hovhannisyan, Armenia
For the ability to look at the world as it is today and render it on screen with honesty and a fresh artistic voice. Armenian cinema has a rich and storied tradition, and it is in moments like this that we sense its future is in good hands.

ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
SPECIAL MENTION

Ապտակ - Միկոլայ Պիշչան, Լեհաստան
Թեմայի ուժի և այն՝ հազվադեպ հանդիպող, անսովոր իսկությամբ ներկայացման համար։

SLAP!! - Mikolaj Piszczan, Poland
For the power of its subject and for a performance that brought that subject to life with uncommon authenticity.

Աղ - Տաթև Ասատրյան, Հայաստան
Ֆիլմում տարբեր տարրերի նուրբ հավասարակշռության համար, որը դիտումը դարձնում է իսկապես հաճելի փորձառություն, հանդիսատեսին ստիպում ներգրավվել, մտածել կերպարների հետ և ամբողջությամբ ընկղմվել իրադարձությունների ընթացքի մեջ։

SALT - Tatev Asatryan, Armenia
For the delicate balance between the various elements of the film which makes watching it a really enjoyable experience, it makes the audience think, engage with the characters and get fully immersed in the flow of events.

Հերոստրատ - Արթուր Նազարեթյան, Հայաստան
Իր բացառիկ հեղինակային տեսլականի համար, որը տպավորում է իր հասունությամբ և անթերի ոճային զգացողությամբ։ Ռեժիսորը ցուցադրում է հազվադեպ կինեմատոգրաֆիկ ճաշակ և կինոլեզվի վարպետություն։ Այս աշխատանքը նշվում է որպես ուժեղ մեկնարկ և որպես խոր հավատ երիտասարդ հեղինակի պայծառ ստեղծագործական ներուժի նկատմամբ։

Herostrat - Arthur Nazaretian, Armenia
For its exceptional authorial vision, which impresses with its maturity and impeccable sense of style.The director demonstrates rare cinematic taste and mastery of film language.This work is noted as a powerful start and an expression of deep faith in the bright creative potential of the young author.

ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ անվանակարգ
CINEMA WITHOUT BORDERS category

ԼԱՎԱԳՈՒՅՆԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՖԻԼՄ
BEST CINEMA WITHOUT BORDERS FILM

Արձագանք եզրից - Ջո Ալիս Քիմմի, Լեհաստան, ՄԹ
Վիզուալ լակոնիզմի ու հերոսի դրամային հարգալից վերաբերմունքի համար։

Echo From The Edge - Jo Alice Kimmy, Poland, UK
For visual laconicism and a respectful approach to the protagonist’s drama.

ԼԱՎԱԳՈՒՅՆՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՖԻԼՄ
BEST ARMENIAN CINEMA WITHOUT BORDERS FILM

Ճպուռը - Արման Այվազյան, Հայաստան
Էսթետիկ ինքնաբավության և զանգվածային հույզերից ցուցադրաբար շեղվելու քաջության համար։

Dragonfly - Arman Ayvazyan
For aesthetic self-sufficiency and the courage to deliberately diverge from mass emotions.

ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
SPECIAL MENTION

Դեպի արև - Տորո Ջյան, Չինաստան
Անհուսության շոկային մթնոլորտի նեղլիկ շեղբով վստահ քայլելու համար։

Sunward Bound -Toro Jiang, China
For confidently walking along the narrow blade of a shocking atmosphere of hopelessness.

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի «Բախտակից ժողովուրդներ» մրցանակը։

Մրցանակը տրվում է Էլինա Երկանյանին՝ «Դեռ այն անապատներում» ֆիլմի համար՝ պատկերային և արտահայտչամիջոցների բազմազանությամբ հավաքական ցավի փորձընկալման, դարաշրջաններն ու մարդկային մարմինները միահյուսելու, չդատապարտված ոճրի կրկնությունը վկայելու և այդ արատավոր շրջափուլից դուրս գալու անհրաժեշտությունը ընդգծելու համար։

SPECIAL MENTION OF PARTNERS
"STRUGGLE & SOLIDARITY" AWARD FROM "EYE FOR AN EYE" DOC COMMUNITY

The "Shared Struggle" award is given to Elina Yerkanyan for her film Still in Those Deserts, for its sensory richness and diversity of expressive means in conveying collective trauma, intertwining eras and human bodies, bearing witness to the recurrence of unpunished crime, and highlighting the necessity of breaking this vicious cycle.

Address

Republic Square
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when One Shot International Short Film Festival posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to One Shot International Short Film Festival:

Shortcuts

Share

Category