25/07/2026
🇷🇺⬇️🌿 Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվում է Կոնստանտին Կորովինի «Նատյուրմորտ» (1916) ստեղծագործությունը, որը ներկայացնում է նկարչի ստեղծագործական հասուն շրջանը։
Կորովինի կյանքում առանձնահատուկ տեղ էր գրավում Ղրիմի Գուրզուֆ քաղաքում գտնվող նրա հայտնի «Սպիտակ ամառանոցը» (Белая дача): Այն կառուցվել է 1910–1912 թթ.՝ նկարչի սեփական նախագծով։ Ամառանոցը ոչ միայն հանգստի համար էր ծառայում, այլև դարձել էր ստեղծագործական ներշնչանքի իսկական աղբյուր։ Սև ծովի ափը, արևի լույսը, ծաղկած այգիներն ու հարավային բնության հարուստ գույները Կորովինի արվեստում վերածվել էին վառ ու լուսավոր պատկերների։
Հենց այստեղ են ստեղծվել նրա հայտնի «Գուրզուֆյան վարդերը», ինչպես նաև բազմաթիվ այլ բնանկարներ ու ծովանկարներ, որոնք ռուսական իմպրեսիոնիզմի լավագույն օրինակներից են։
«Սպիտակ առանձնատունը» նաև մշակութային կյանքի կարևոր կենտրոն էր․ այստեղ հաճախ էին հավաքվում նկարիչներ, գրողներ, դերասաններ և երաժիշտներ՝ ձևավորելով ստեղծագործական շփման յուրահատուկ մթնոլորտ։
Կորովինն իր հուշերում գրել է․ «Ղրիմում՝ Գուրզուֆում, ծովի ափին, ես ինձ համար տասնչորս սենյականոց տուն կառուցեցի։ Լավ տուն էր։ Երբ արթնանում էիր, պատշգամբից տեսնում էիր վարդերն ու կապույտ ծովը»։
🏛 Այսօր Կորովինի ամառանոցը գործում է որպես տուն-թանգարան՝ պահպանելով այն միջավայրը, որտեղ ծնվել են նրա ամենասիրելի ստեղծագործություններից շատերը։
🇷🇺🌿 В Музее русского искусства экспонируется произведение Константина Коровина «Натюрморт» (1916), представляющее зрелый период творчества художника.
Особое место в жизни Коровина занимала его знаменитая «Белая дача» в крымском городке Гурзуф. Она была построена в 1910–1912 годах по собственному проекту художника. Дача служила не только местом отдыха, но и была настоящим источником творческого вдохновения. Побережье Черного моря, солнечный свет, цветущие сады и богатая палитра южной природы воплотились в искусстве Коровина в яркие и светлые образы.
Именно здесь были созданы его знаменитые «Гурзуфские розы», а также многочисленные пейзажи и марины, являющиеся лучшими образцами русского импрессионизма.
«Белая дача» была и важным центром культурной жизни: здесь часто собирались художники, писатели, актеры и музыканты, создавая уникальную атмосферу творческого общения.
Коровин писал в своих воспоминаниях: «В Крыму, в Гурзуфе, у моря, я построил себе дом в четырнадцать комнат. Дом был хороший. Когда вы просыпались, то видели розы с балкона и синее море».
🏛 Сегодня дача Коровина действует как дом-музей, сохраняя ту самую атмосферу, в которой рождались многие из его самых любимых произведений.
#ՌուսականԱրվեստիԹանգարան #ԿոնստանտինԿորովին #Իմպրեսիոնիզմ #МузейРусскогоИскусства #КонстантинКоровин