Հայոց Քաղաքակրթության Պատմություն

Հայոց Քաղաքակրթության Պատմություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայոց Քաղաքակրթության Պատմություն, Art, Yerevan.

08/09/2026

Եվս մեկ ակնարկ Մարիամ իշխանուհու մասին։

03/09/2026

Այս տեսանյութով եզրափակենք Բագրատունիների կառավարման առաջին շրջանը։

📅Այս օրը պատմության մեջԱշոտ Ա Բագրատունի (մոտ 820–890 թթ.), Բագրատունիների թագավորության հիմնադիրը և հայոց առաջին Բագրատ...
26/08/2026

📅Այս օրը պատմության մեջ
Աշոտ Ա Բագրատունի (մոտ 820–890 թթ.), Բագրատունիների թագավորության հիմնադիրը և հայոց առաջին Բագրատունի արքան։ Նա իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին էր, ուներ չորս եղբայր (Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս) և երկու քույր։ Աշոտն ամուսնացել է Կատրանիդե Ա-ի հետ և ունեցել յոթ զավակ։
885 թ. օգոստոսի 26-ին Բագարանի Սբ. Թեոդորոս տաճարում, հայոց մեծամեծ նախարարների ներկայությամբ, Գևորգ Գառնեցի կաթողիկոսը թագադրեց Աշոտ իշխանին, որով հայոց գահին և ողջ տարածաշրջանում սկիզբ դրվեց Բագրատունիների տիրապետությանը։
Պատմիչը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում նրա թագադրման հանդեսից։ Մասնավորապես՝ նա ակնարկում է, որ մեռոնով օծելու փոխարեն կաթողիկոսն աղոթք կարդաց և այդպես թագադրեց Աշոտին։ Բացի այդ, խոսվում է նաև հնագույն մի ավանդույթի մասին, ըստ որի՝ թագադրությունից առաջ արքայի պատկերը նկարվում էր վառի (դրոշի) վրա։

Բագրատունիների ծագումըՄաս ԲՄովսես Խորենացին, ում «Հայոց պատմությունը» պատվիրել էր Սահակ Բագրատունի իշխանը, Բագրատունիներ...
13/08/2026

Բագրատունիների ծագումը
Մաս Բ
Մովսես Խորենացին, ում «Հայոց պատմությունը» պատվիրել էր Սահակ Բագրատունի իշխանը, Բագրատունիների տոհմածառը բխեցնում է հրեական ծագում ունեցող Շամբատից։ ( ըստ Խորենացու՝ Շամբատը Հայաստան է բերվել Հրաչյա թագավորի օրոք՝ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմը գրավելուց հետո)։ Չնայած պատմահոր հաղորդած այս ավանդությանը՝ Բագրատունիների հրեական ծագումը չի համապատասխանում պատմական իրականությանը։

Սա միջնադարյան քրիստոնեական ընդունված տուրք էր, երբ մեծանուն ու ազդեցիկ տոհմերին վերագրում էին աստվածաշնչյան (մասնավորապես՝ Դավիթ մարգարեի) արմատներ՝ դրանով իսկ ընդգծելով նրանց աստվածային շնորհը, հատուկ առաքելությունը և իշխանության լեգիտիմությունը (նույնատիպ աստվածաշնչյան ծագման ավանդույթ ձևավորվել է նաև Ամատունիների պարագայում)։ Այսպիսով, հրեական ծագման մասին պատմությունը զուտ միջնադարում ձևավորված գրական-գաղափարական ավանդույթ էր, իսկ իրականում Բագրատունիներն ունեն բնիկ հայկական ծագում։

Բագրատունիների տոհմի ծագումը, զբաղեցրած դիրքը Արշակունիների արքունիքում։Մաս Ա
13/08/2026

Բագրատունիների տոհմի ծագումը, զբաղեցրած դիրքը Արշակունիների արքունիքում։
Մաս Ա

Դե ինչ, անցնենք հաջորդ կարևոր ամսաթվին․ օգոստոսի 26-ին նշում ենք Աշոտ Ա-ի թագադրման և Բագրատունյաց դինաստիայի հաստատման ...
12/08/2026

Դե ինչ, անցնենք հաջորդ կարևոր ամսաթվին․ օգոստոսի 26-ին նշում ենք Աշոտ Ա-ի թագադրման և Բագրատունյաց դինաստիայի հաստատման 1141-ամյակը։
Առաջիկայում կխոսենք այս տոհմի ծագման, զբաղեցրած դիրքի, վարած ռազմական, տնտեսական քաղաքականության, տարածաշրջանում նրանց թողած հետքի և հոյակերտ շինարարական գործունեության մասին։

Moving on to the next important date: on August 26, we mark the 1141st anniversary of the coronation of King Ashot I and the establishment of the Bagratid Dynasty.
​In upcoming posts, I will be diving into the origins of this noble house, their political standing, military and economic policies, the lasting legacy they left in the region, and their magnificent architectural achievements.

Ի հիշատակ Զաքարե Մեծի մահվան 814 ամյակի. In commemoration of the 814th anniversary of the death of Zakare the Great.«Մահ...
21/04/2026

Ի հիշատակ Զաքարե Մեծի մահվան 814 ամյակի.
In commemoration of the 814th anniversary of the death of Zakare the Great.

«Մահացավ Զաքարե ամիրսպասալարը, նույնպես ամիրսպասալար Սարգսի որդին, Մեծափառ և բոլոր առաքինություններով լի մարդ էր, հաղթող, քաջ և զորեղ մարտիկ ... Նա Արտաքսերքսես Մխարգրձելիի ազգականն էր և հավատով հայ էր»։
«Պատմություններ և վարքագրություն թագակիրների մասին»

Միջնադարյան Հայաստանի վերածննդի ճարտարապետը․

Դժվար է պատկերացնել այսօրվա Հայաստանն ու նրա մշակութային ժառանգությունը՝ առանց Զաքարյան եղբայրների լեգենդար գործունեության։ Այն, ինչ նրանց հաջողվեց իրագործել, սահմանակցում էր անհնարինին. Զաքարե Մեծի փայլուն ռազմավարական տաղանդի շնորհիվ, Մեծ Հայքի տարածքները՝ դարեր տևած սելջուկյան լծից հետո, քայլ առ քայլ վերադարձան հայոց տիրապետության տակ։

«Սուսեր եւ վահան ամենայն Կովկասու և վերին տանն Հայոց»
Ղևոնդ Ալիշան

Յուրաքանչյուր ազատագրված բերդ ու գավառ նա պսակում էր վիմագիր արձանագրություններով, որոնք լոկ հաղթանակի փաստագրում չէին, այլ սուրբ երդում՝ առ այն, որ նա կատարում է իր պարտքը նախնյաց առջև՝ վերականգնելով հայրենական տիրույթների ամբողջականությունը։

Պետականության և Մշակույթի Վերածնունդը
Զաքարեի քաղաքական հանճարը դուրս էր զուտ ռազմական դաշտից։ Նրա օրոք.

Դաշինք և Ռազմավարություն. Հայ-վրացական զինակցության շնորհիվ ստեղծվեց տարածաշրջանային հզոր միավորում, որը հող նախապատրաստեց հայկական իշխանապետության ծաղկման համար։

Վարչական Բարեփոխումներ. Սահմանվեցին կողմնակալությունները, ձևավորվեց նոր ազնվականական համակարգ և կարգավորվեց պետական դասային կառուցվածքը։

Իրավական Հենք. Նրա հոգևոր հայրն ու խորհրդատուն՝ Մխիթար Գոշը, հենց այս շրջանում արարեց իր հռչակավոր «Դատաստանագիրքը»՝ ժամանակի պահանջներին համահունչ դարձնելով հայ իրավագիտությունը։

Ճարտարապետական Զարթոնք. Մերօրյա շքեղ վանքերից շատերը՝ Հաղպատը, Սանահինը, Գոշավանքն ու Կեչառիսը, իրենց վերածնունդով ու շքեղությամբ պարտական են Զաքարյանների հովանավորչությանը։

Հոգևոր և Քաղաքական Կապեր
Զաքարե Մեծը վերականգնեց եկեղեցական այն ծիսակարգերը, որոնք խաթարվել էին օտարների տիրապետության տարիներին։ Անիի և Լոռիի եկեղեցական ժողովները դարձան հոգևոր վերելքի խորհրդանիշ։ Նաև սերտ կապեր և նամակագրություն հաստատվեց Կիլիկիայի հայոց արքա Լևոն Մեծագործի հետ՝ կամրջելով Հայաստանի երկու հեռավոր հատվածները։

Զաքարե Մեծն իր կենդանության օրոք կրեց բոլոր տիտղոսները, որոնք կրում էին Բագրատունիները՝ Շահնշահ, Թագավոր Հայոց, Իշխանաց իշխան, Կեսար, Տիեզերակալ. նաև նրան դիմում էին Բագրատունիների պատվո դիմելաձևով՝ կոչելով Մեծափառ Տեր։

Զաքարե Մեծը հեռացավ կյանքից՝ թողնելով ոչ միայն ազատագրված հողեր, այլև հզոր, զարգացող և հիասքանչ մի պետություն, որի մշակութային շունչը մինչ օրս ապրում է մեր քարե կոթողներում։

----------------------------------------------------------------------
Zakare, the Amirspasalar (Commander-in-Chief), son of Sargis the Amirspasalar, passed away. He was a most honorable man, filled with every virtue — victorious, brave, and a mighty warrior… He was a relative of Artaxerxes Mkhargdzeli and, in faith, an Armenian.”
—from “Histories and Accounts of the Crown-Bearers”

The Architect of Medieval Armenia’s Revival

It is difficult to imagine present-day Armenia and its cultural legacy without the legendary activity of the Zakarian brothers. What they achieved bordered on the impossible: through the brilliant strategic talent of Zakare the Great, the lands of Greater Armenia — after centuries under Seljuk domination — were gradually brought back under Armenian control.

Each liberated fortress and province he marked with lapidary inscriptions. These were not merely records of victory, but sacred vows — affirmations that he was fulfilling his duty to his ancestors by restoring the integrity of the հայրենական domains.

Revival of Statehood and Culture

Zakare’s political genius extended far beyond the battlefield. During his time:

Alliance and Strategy
Through Armenian–Georgian military cooperation, a powerful regional alliance was formed, laying the groundwork for the flourishing of an Armenian principality.

Administrative Reforms
Territorial divisions (gavar-based jurisdictions) were reorganized, a renewed noble hierarchy took shape, and the structure of governance was stabilized.

Legal Foundation
His spiritual mentor and advisor, Mkhitar Gosh, composed the renowned Datastanagirkʿ (Lawcode), establishing a cornerstone of Armenian jurisprudence.

Architectural Renaissance
Many of the magnificent monasteries we see today — Haghpat, Sanahin, Goshavank, and Kecharis — owe their revival and splendor to Zakarian patronage.

Spiritual and Political Connections

Zakare the Great restored ecclesiastical rites that had been disrupted during foreign domination. The church councils of Ani and Lori became symbols of spiritual renewal. He also established close ties and correspondence with King Levon the Magnificent of Cilician Armenia, effectively bridging the two distant Armenian centers.

Titles and Authority

During his lifetime, Zakare the Great bore titles traditionally associated with the Bagratuni kings:

Shahanshah (“King of Kings”)
King of the Armenians
Prince of Princes
Caesar
Autokrator (Sovereign / Universal Ruler)

He was also addressed with the Bagratuni honorific style: “Great and Illustrious Lord.”

Zakare the Great passed from this life leaving behind not only liberated lands, but a strong, developing, and remarkable state — one whose cultural breath still lives in the stone monuments of Armenia today.

10/01/2026

Իրանի վերջին շահ՝ Մուհամեդ Ռեզա Փահլավին(1919 - 1980), շահբանու(համազոր է կայսրուհուն)Ֆարահ Փահլավին և թագաժառանգ՝ արքայազն Կյուրոս Ռեզա Փահլավին՝ ով ներկայումս հանդիսանում է Փահլավիների տոհմի գլխավորը:

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայոց Քաղաքակրթության Պատմություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Հայոց Քաղաքակրթության Պատմություն:

Shortcuts

Share

Category