ALL ARMENIAN ORCHESTRA - ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ALL ARMENIAN ORCHESTRA - ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

ALL ARMENIAN ORCHESTRA - ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ Համահայկական նվագախումբը նախագիծ է՝ միտված համախմբել? There will be 70 musicians from 20 countries and 25 musicians from Armenia.

Համահայկական նվագախումբը նախագիծ է՝ միտված համախմբելու մեր հայրենիքի սահմաններից դուրս ապրող ու աշխատող և պրոֆեսիոնալ դասական երաժշտության ասպարեզում հաջողությունների հասած հայ երաժիշտներին:
Համահայկական նվագախմբի հիմքում ընկած են մի քանի կարևորագույն գաղափարներ, որոնցից առաջնայինն ու ամենակարևորը ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է: Միասնականություն, որի առկայության շնորհիվ է, որ ունեցել ենք պանծալի հաղթանակներ՝ բազմաթիվ հերոսական դրվագներով: Ի վերջո, անքննելի է այն դրույթը, որ անպարտելի է հայի միասնական ուժը:
Միասնականության առանցքային գաղափարին հետևում է հայրենիք վերադառնալու, այստեղ համախմբվելու և հայրենի հողի վրա միասնաբար աշխատելու, ապա այդ աշխատանքով աշխարհին ներկայանալու գաղափար-նպատակը: Հետևաբար, այս նախագծի շնորհիվ ի ցույց կդրվի հայ ազգի ՀԶՈՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ:
Միասնականությունից ու գեղարվեստական ներուժից էլ ծնվում է նախագծի թերևս ամենաոգեշնչող միտքը՝ հայ ժողովրդի հերթական ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ. նվագախմբի կազմավորումը մեկ անգամ ևս կապացուցի, որ դժվարագույն պատմական ուղի անցած ու իսպառ բնաջնջվելու փորձերն արհամարհած ու հաղթահարած հայ ազգը ի զորու է կրկին վեր բարձրանալու և ճախրելու երկնքում ինչպես հաղթական մի փյունիկ:
Համահայկական նվագախումբը կազմավորվում է՝ կատարելու բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ. Արամ Խաչատրյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Առնո Բաբաջանյան, Ավետ Տերտերյան և շատ ուրիշներ:
Երաժիշտների մեծ մասը Սփյուռքից է, իսկ մյուսները՝ Հայաստանից:
ՀՀՆ-ի հետ հանդես կգան համաշխարհային մեծ ճանաչում ունեցող հայ մենակատարներ՝ Սերգեյ Խաչատրյան, Նարեկ Հախնազարյան, Նարե Արղամանյան, Ալեքսանդր Չաուշյան, Սերգեյ Բաբայան, Հասմիկ Պապյան, Բարսեղ Թումանյան, Լիանա Հարությունյան և ուրիշներ: Նախագծի մենակատարներ կլինեն նաև կրտսեր սերնդի տաղանդաշատ երաժիշտներ Դիանա Ադամյանը, Դանիել Մելքոնյանը և ուրիշներ:
Որպես նախագծի մոտակա նպատակ նախանշվում է 2017թ-ի ապրիլի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգը, որով, բացի այն, որ կոգեկոչվի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը, այլև առաջին քայլը կդրվի նախանշված վերածննդի ճանապարհին, ազգային ինքնագիտակցության զգացումի վերելքով մեկ անգամ ևս կվերագնահատվեն ու կարժեվորվեն մեր պետության անկախությունը և ձեռքբերված մյուս հաղթանակները: Այնուհետ, նախատեսվում են համերգներ աշխարհի տարբեր հայաշատ գաղթօջախներում:
***
All Armenian Orchestra is a project aimed to unite expatriate Armenian musicians, who work and live beyond motherland with those who live and work in the Republic of Armenia. All Armenian Orchestra shall be established only to perform works by Armenian composers: Aram Khachaturian, Eduard Mirzoyan, Alexander Arutiunian, Arno Babadjanyan, Avet Terteryan and many other Armenian composers. Planned as a worldwide collaborative effort it will have a core constituted from the percussion, wind and brass groups of the Armenian orchestras and string instrumentalists from all over the world, but will not be limited to invite other instrumentalists based on their actual quality. The Artistic Directors and conductors of the project are: Karen Durgaryan, Constantine Orbelian, Eduard Topchjan and Sergey Smbatyan. Created as dream project it will help to show all the artistic potential Armenian nation has on a global scope. World famous Armenian soloists will participate in the concerts of the AAO: Hasmik Papian, Hasmik Torosyan, Liparit Avetisyan, Daniel Melkonyan, Diana Adamyan. As a short term goal it is visioned the performance of the AAO on April 24, 2017 at Al. Spendiaryan Opera & Ballet National Academic Theater and as a long term goal it is visioned to perform at least one concert beyond Armenia to publicize a global potential of Armenian nation urbi et orbi.

Address

Yerevan
0002

Alerts

Be the first to know and let us send you an email when ALL ARMENIAN ORCHESTRA - ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share