Arthur Tattoo

Arthur Tattoo •Նորաոճ սանրվածքներ
•Մորուքի մշակում
•Դաջվածքներ
•Ուսուցում Arthur Tattoo
(2)

Permanently closed.

Հայկական դաջվածքային մշակույթ

Հայկական զարդարվեստի կենդանական մոտիվների մի մասը կախված է եղել տոտեմական պատկերացումների հետ։ Բացի այդ կենդանապատկերները, համարյա ամբողջությամբ, կապված էին նաև ժողովրդական հին պատկերացումների և ընմբռնումների հետ։ Մարդիկ կենդանիների հետ են կապել իրենց գոյությունը, իրենց սերնդի, երկրագործության, անասնապահության զարգացման և բազմացման ակնկալիքները։ Հայկական հին ծեսերում

, բանահյուսության մեջ, զարդարվեստում մեծ տարածում ուներ նաև աղվեսապատկերը, որը բարդացված էր բուսական ստրիբուտներով և ներկայացնում են կենդանա-բուսական զարդեր։ Այլ ժողովուրդների մոտ պահպանված տվյալների շնորհիվ, մասնագետները ցույց են տվել, որ աղվեսը մեծ տեղ է գրավել նրանց տոտեմական համակարգում։

Տոտեմական պատկերացումների մնացուկ են համարվում այնպիսի հավատալիքները, որոնց համաձայն, եթե մարդ իր վրա կրի աղվեսի մորթուց կամ մարմնի մասից որևէ կտոր, նրան փորձանք չի պատահի։ Որպես տոտեմական խորհրդանիշ՝ այն արտահայտվել է հատկապես պտղաբերության տոների ժամանակ՝ որպես աճման և պտղաբերության խորհրդանիշ։ Աղվեսը դիտարկվում էր որպես բարի ուժերի սիմվոլ, որը պայքարում էր չար ուժերի դեմ՝ հանուն գարնան, բերքի և մարդկային բերեկեցիկ կյանքի։ Սակայն պետք է փաստել, որ քրիստոնեությունը, պայքարելով հեթանսական պատկերացումների դեմ, հալածել է աղվեսին՝ համարելով նրան բացասական, չար ուժերի սիմվոլ։ Աղվես տոտեմը կարևոր տեղ և դեր էր զբաղեցնում հարսանիքում։ Նա այդտեղ գործող կարևոր «անձնավորություն» էր, որը բոլոր տեսակի արգելքների, ծեծերի և տուգանքների միջից անցնելով, որպես բարի սուրհանդակ, հասնում է փեսայի տուն և նրանց ավետում հարսի ու հարսանեկան թափորի ճանապարհ ընկնելը։

Հայ ժողովրդական պատկերացումներում աղվեսը բարի ուժի և հաջողության խորհրդանիշն էր։ Աղվես տոտեմը պատկանել է այն կենդանիների շարքին, որոնց մեջ մարդիկ գնահատել են ամեից առաջ նրա խելքը, խորամանկությունը՝ որպես դրական երևույթ։

Հայկական հին աղբյուրների մեջ արվեստի հետ կապվող փաստերից է նաև աղվեսադրոշմները։ Գոյություն են ունեցել հատուկ կնիքներ, որոնց միջոցով քրիստոնեկան եկեղեցին խարանել է իր գաղափարական հակառակորդների ճակատները։ Միջնադարյան կանոնագրքերում և դատաստանագրքերում նման կնիքները կոչվում էին աղվեսադրոշմներ։ Այդ կնինքների վրա գծագրված ձևն իրենից ներկայացրել է աղվեսի պատկեր: Ի՞նչն էր պատճառը, որ այդ կնիքները երևան են եկել աղվեսի դրոշմով. Դրոշմել մեկի ճակատին աղվեսի պատկեր, նշանակում է նրան համարել աղվես։ Բայց, երբ տվյալ անձնավորությունը ներկայանում է որպես գաղափարական հակառակորդ, պիտի համապատասխան գաղափար էլ ունենար աղվեսի կնիքը։ Աղվեսը հեթանոսական պաշտամունքների հետ կապված և տոտեմական ծագում ունեցող կենդանի էր։ Ուստի աղվեսադրոշմը դիտվում էր որպես հակաքրիստոնեական հեթանոսական նշան։ Ուշագրավ է այն փաստը, որը հաղորդում է Գրիգոր Մագիստրոսը թոնդրակեցիների կապակցությամբ. պարզվում է, որ եկեղեցին որպես պատիժ թոնդրակյանների ճակատին խարանել է տվել հենց աղվեսադրոշմ։

Հայտնի է, որ հնում ընդունված էր տոտեմ կենդանու նմանությամբ խարան դնել տոհմի անդամների մարմնի վրա։ Այս սովորույթը որպես մնացուկ հետագայում անցել է նաև քրիստոնեության մեջ։ Ավեղադրոշմն էլ այդպիսի ծագում ուներ։ Թեև միջնադարյան հոգևոր մեկնիչների բացատրությամբ՝ աղվեսը համարվում էր կեղծավոր, խաբեբա, սատանային հավասարազոր տիպ, բայց նա, ըստ իր վաղեմի նշանակության, այդպիսին չէր։ Մասնավորապես առակների մեծ մասում աղվեսը երևան է գալիս որպես սիրելի, համակրելի հերոս, որի բերանով հաճախ խոսում է ժողովուրդը։ Աղվեսը ներկայանում է որպես քրիստոնեության և ֆեոդալական կարգերի թշնամի, արտահայտում ճնշվածների և աշխատավորների շահերը։ Հետագայում միայն աղվեսի մասին պատկերացումները սոցիալական հողի վրա աստիճանաբար սկսեցին վերաիմաստավորվել[17]:

Հայկական հեքիաթներում նույնպես կարելի է տեսնել դաջվածքի, դրոշմի արտահայտություններ։ Մասնավորապես դրանցից մեկում, երբ տղան մութ աշխարհում սպանում է ջրագել վիշապին, փրկում թագավոր աղջկան, վերջինս արյունոտ ձեռքով դրոշմ է դնում տղայի մեջքին կամ սրտին։ Նվիրագործում անցնող հերոսը իր վրա նշան է կրում (դրոշմ, կնիք, դաջվածք), մեծ մասամբ նրա մազերն ու մատները ոսկեզօծվում են, այսինքն՝ վկայում են փորձություններին դիմակայման մասին վկայող հաղթանշաններով։ Նա վերածնվում է նոր, ավելի բարձր կարգավիճակում՝ անգիտակցականի հնագույն արքետիպերի թելադրանքով այս փոփոխությունը կրելով ոչ միայն արտաքին-ֆիզիկական, այլև հոգեկան մակարդակում։ Հասակային դասերի հետ են կապված երիտասարդների մարմինների վրա անջնջելի խարաններ դրոշմելը, որը վկայում է տարիքային մի խմբից մյուսին անցած լինելու մասին։ Հեքիաթներում հաճախ այդ նշանները ներկայացվում են դրոշմի կամ դաջվածքի տեսքով՝ խորհրդանշելով հնագույն պատմահասարակական հարաբերություններին բնորոշ (տեղեկատվական, կրոնածիսական, էթնոմշակութային) պատկերացումները։ Հայ ժողովրդական հեքիաթներում նվիրագործող հերոսների մարմնի տարբեր մասերին դաջվածք-դրոշմանշանները ծիսական բնույթ ունեն, «որոնք աստիճանաբար վեր են ածվել հասարակության սոցիալական շերտերը ներկայացնող մարդկանց անձը, սեփականությունն ու իրավունքը հաստատող սիմվոլների՝ կնիքների»

Address

Ervand Qochar 8/10
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Arthur Tattoo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Arthur Tattoo:

Share

Tattoo

Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Չնայած բազմադարյան քննադատությանը, այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Եվ ինչպես փաստում են պատմական աղբյուրները, այն միայն քրեական աշխարհի առանձնահատկությունը չէր, ինչպես ընդունված է կարծել, այլ մեծ տարածում ուներ աշխարհի բոլոր ժողովուրդների շրջանում։ Ինչպես նշում է Հենրիխ Վուտտկեն, դաջվածքը մարդկության զարգացման ճանապարհին առաջին քայլերից է։ Իր ստեղծման պահից դաջվածքը կրում է կրոնական, տիեզերական, էրոտիկ, էսթետիկական և մոգական բնույթ, ինչը կիրառվում էր տարբեր ծեսերի ժամանակա, որի միջոցով երիտասարդը դառնում էր ցեղի իրավահավասար անդամ։ Դաջվածքը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների և վերաիմաստավորման է ենթարկվել։ Ցեղային միություններում տարածված դաջվածքների բնորոշ հատկանիշները տարրական նշանների՝ գծերի, կետերի, աստղերի, շրջանների առկայությունն էր, ինչը բացատրվում էր պրիմիտիվ միջոցների առկայությամբ, որոնք հնարավորություն չէին տալիս բարդ զարդանախշեր կիրառել։ Նման դաջվածքները սերտ կապված էին ավանդույթների հետ և արտահայտում էին շրջապատի արժեքային համակարգը։ Վարպետը իրավունք չուներ պատկերում որևէ բան ավելացնել կամ պակասեցնել, քանի որ այն ի սկզբանե հաստատված էր ցեղի առասպեկաբանության մեջ։