Cinema Theater ԿԻՆՈ Թատրոն

Cinema Theater ԿԻՆՈ Թատրոն Կինոդիտումներ և քննարկումներ

31/12/2025
19/09/2025

docuԹԱՏՐՈՆ փաստագրական ներկայացումների հարթակը հայտարարում է նախագծերի կամ գաղափարների ներկայացման բաց կանչ։ Վերջնաժամկետը՝ 04, հոկեմբեր 2025թ․։

- Մասնակցության համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկել նամակ վերնագրում նշելով «docuԹԱՏՐՈՆ2025 հայտ՝ անուն, ազգանուն»։ Նամակում նշել հայտ ներկայացնողի
- անուն, ազգանուն,
- մասնագիտություն,
- նախագծի/ներկայացման վերնագիր,
- հակիրճ բովանդակություն,
- հեռախոս և էլեկտրոնային հասցե։

- Նախագիծը/ներկայացումը պետք է լինի իրապատում՝ docuԹԱՏՐՈՆ, անդրադառնա Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող սոցիալական, հումանիտար, քաղաքական արդի խնդիրներին:
- Ժամանակակից գրականության, քաղաքական, վերլուծական տեքստի, մամուլի հրապարակման, հեռուստատեսության, սոցիալական հարթակներում ծավալվող քննարկումների, բանավեճերի, գրառումների օգտագործումը որպես ներկայացման գրական հիմք խրախուսվում է:
- Կարող է լինել անձնական կամ խմբի պատում, դրամատիկական/գրական հիմքով ներկայացում, պերֆորմանս, պլաստիկ դրամա, բազմաբնույթ մեդիաարարք, խաղ՝ տիկնիկների կամ առարկաների հետ, և այլն: Կատարման ժանրի, ձևի, տեսակի սահմանափակումներ չկան:
- Բաց Հարթակը կտրամադրի անվճար խորհրդատվություն, տեխնիկական աջակցություն, փորձատեղ, բեմ:
- docuԹԱՏՐՈՆ2025 հարթակը տեղի կունենա 2025 թվի դեկտեմբեր ամսի երրորդ շաբաթվա ընթացքում, Բաց Հարթակում, Քաջազնունի 1, 3-րդ հարկ:
- կայք՝ https://www.openplatform.am/hy/docuTHEATER
- հասցե՝ https://youtu.be/0dbIRdu8irA

11/09/2025

«ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԵՏ՝ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ

Սեպտեմբերի 18-ին կինոռեժիսոր ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ կդառնար 75 տարեկան։
Ուրեմն սեպտեմբերի 18-ը նվիրում ենք ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ։

ԵՎ ԱՅՍՊԵՍ․

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ, ԺԱՄԸ 17։00-ԻՆ, ԿինոՄոսկվայի Աստղային պուրակում կբացվի ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՍՏՂԸ։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ, ԺԱՄԸ 19։00-ԻՆ, ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃՈՒՄ կկայանա «ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։

Կխոսենք ՍՈՒԵՐՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ, «կխոսի» ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ, կլինեն հույզեր, զգացողություններ, ապրումներ, գինի։

Կդիտենք ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ «ԱՐԱՐՄԱՆ 8-ՐԴ ՕՐԸ» ֆիլմի վերականգնված տարբերակը։

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
ՍԻՐՈՎ ԿՍՊԱՍԵՆՔ

10/09/2025

🎞️«Լինում է, չի լինում»
ռեժիսոր՝ Էմիլի Մկրտիչյան

Ֆիլմը կցուցադրվի Գյումրիի Olympic cinema. Gyumri-ում սեպտեմբերի 12-ից

🎟️Տոմսերի համար՝

https://ticketsystem.am/event/details/6138

#ՊլատֆորմԴոկ #լինումէչիլինում #հայկականվավերագրություն #ճանաչիրիրականությունդ #հայկականվավերագրություն #պլատֆորմդոկ #լինումէչիլինում

03/09/2025

📽️ Մեկ ամիս – Մեկ Վավերագրող
Շարունակում ենք հանդիպումների շարքը՝ վավերագրողների հետ case study ֆորմատում։

🎬 Անժելա Ֆրանգյան
🗓️ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:00
📍 Վայր՝ Common Ground

Անժելա Ֆրանգյանը ունի ավելի քան 8 տարվա փորձ որպես պրոդյուսեր և ռեժիսոր՝ մասնագիտանալով կորպորատիվ նախագծերի և վավերագրական ֆիլմերի ոլորտում։ 2019 թվականին Անժելան հիմնադրել է DoKino ֆիլմ արտադրող ընկերությունը՝ կենտրոնանալով ազդեցիկ պատմությունների պատման վրա և սկսել է մասնակցել միջազգային կինոշուկաներին։

Նրա նշանավոր աշխատանքների թվում են LUKA-ն (ռեժ.՝ Ջեսիկա Վուդվորթ) որպես համապրոդյուսեր, որը մրցել է Ռոտերդամ 2023 Big Screen մրցույթում, և «Թոնրատուն» (ռեժ.՝ Իննա Մխիթարյան), որն ընտրվել է ավելի քան 10 միջազգային կինոփառատոներում։

Անժելայի ռեժիսորական լիամետրաժ դեբյուտը՝ «Տնական թթի օղի», պատմում է անձնական պատմություն, որը կապված է Հայաստանում 44oրյա պատերազմի և Արցախի կորստի հետ, արժանացել է մրցանակների Յիհլավայի միջազգային կինոփառատոնում և Ոսկե Ծիրան կինոփառատոնի GAIFFpro ինդուստրիալ հարթակում։ Բոլորս անհամբեր սպասում ենք ֆիլմի պրեմիերային, որը ակնկալվում է հաջորդ տարի։

Ծրագիրը իրականացվում է ԱրմԴոկ վավերագրողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

💳 Մուտք՝ 1000 դրամ

📢 Մանրամասների համար հետևեք մեր էջին։

Գրանցումը պարտադիր է՝ forms.gle/yFKTe3oUDT3SmaC77

Գրանցված անձինք հանդիպման օրվանից երկու օր առաջ փակ հղում կստանան Անժելայի ֆիլմերից, որպեսզի նայեն մինչև հանդիպումը։

Սիրով կսպասենք բոլորիդ։ 💛

#հայկականվավերագրություն #պլատֆորմդոկ #արմդոկ

Address

Kajaznuni Street, 1, Armenia
Yerevan
0018

Opening Hours

Monday 11:00 - 05:00
Tuesday 11:00 - 05:00
Wednesday 11:00 - 05:00
Thursday 11:00 - 05:00
Friday 11:00 - 05:00

Telephone

+37491575458

Alerts

Be the first to know and let us send you an email when Cinema Theater ԿԻՆՈ Թատրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Cinema Theater ԿԻՆՈ Թատրոն:

Shortcuts

Share

Category