Armenian National Philharmonic Orchestra

Armenian National Philharmonic Orchestra Armenian National Philharmonic Orchestra -
The Orchestra With Sound Of The Century
(2)

The Armenian National Philharmonic Orchestra established 96 years ago (20 March 1925) by Arshak Adamian and Alexander Spendiaryan is the national center of professional orchestral music in Armenia. Being led into the new millennium by Maestro Eduard Topchjan the ANPO is committed to promoting cultural, musical awareness in local audience regularly performing classical and operatic music in addition to national and contemporary music. The ANPO features the works of Armenian composers and is committed to supporting the performance of new orchestral work in the programs interesting and for regular visitors, connoisseurs, tourists and young people. The ANPO serves as Ambassador of Armenian music worldwide and tours regularly. Music by Aram Khachaturian, Arno Babadjanyan, Edvard Mirzoyan, Alexander Arutiunian, Avet Terteryan and many other prominent Armenian composers is best performed by the Armenian Philharmonic Orchestra featuring famous Armenian and international soloists.

KHACHATURIAN ROOFTOPԵրևանի նոր բացօթյա մշակութային բեմՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, New Generation Project-...
10/08/2026

KHACHATURIAN ROOFTOP
Երևանի նոր բացօթյա մշակութային բեմ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, New Generation Project-ը և DJAN AI Studio-ն ներկայացնում են՝

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ | «ՍՊԱՐՏԱԿ»

🎬 Իմերսիվ սինեմատիկ ներկայացում

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ և նոր սինեմատիկ վիզուալ աշխարհով։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Ռեժիսոր՝ Արտյոմ Բաղդասարյան

📍 Արամ Խաչատրյան համերգասրահի տանիք
📅 Պրեմիերա՝ սեպտեմբերի 10-ին

⸻

KHACHATURIAN ROOFTOP
Yerevan’s New Open-Air Cultural Stage

The Armenian National Philharmonic Orchestra, New Generation Project and DJAN AI Studio present:

ARAM KHACHATURIAN | SPARTACUS

🎬 An Immersive Cinematic Performance

Music from Aram Khachaturian’s ballet Spartacus, performed live by the Armenian National Philharmonic Orchestra and brought to life through a new cinematic visual world.

Artistic Director & Chief Conductor — Eduard Topchjan
Director — Artyom Baghdasaryan

📍 Rooftop at Aram Khachaturian Concert Hall
📅 Premiere — 10 September

09/08/2026

🎻 Երբ Դիլիջանի անտառում հնչի առաջին նոտան` բնությունն ու երաժշտությունը կդառնան մեկ ամբողջություն։

Ծառերի միջով թափանցող արևի շողեր, անտառի մեղմ շշուկ, մաքուր օդ և երաժշտություն:
Սեպտեմբերի 6-ին Դիլիջանի անտառը կվերածվի յուրահատուկ համերգասրահի, որտեղ երաժշտությունը կհնչի ծառերի, արևի և բնության անմիջական ներկայությամբ։

🎻 Վիվալդի — «Տարվա եղանակները»
🔥 Պիացոլա — «Բուենոս Այրեսի տարվա եղանակները»

Այս յուրահատուկ համերգի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմին կմիանան անվանի մենակատարներ՝

🎷 Մարկո Ալբոնետի, սաքսոֆոն
🎻 Նիկոլայ Մադոյան, ջութակ

📅 Սեպտեմբերի 6 | 16:00
📍 Դիլիջան, Աղբյուր Սերոբ 2
(Ալպյան Ամրոցի հարևանությամբ)

🍷 Իսկ երաժշտական փորձառությունն ամբողջացնելու համար համերգի ընթացքում հյուրերին սպասվում է գինու հյուրասիրություն։

🎟️ Ընտրեք ձեր տեղը՝ www.khachaturianhall.am կայքում և միացեք Դիլիջանի անտառում կայանալիք այս բացառիկ համերգին։

https://khachaturianhall.am/am/orchestra/event/f2b50826-4ec6-4363-a069-edb6ea20192c

08/08/2026

🤝 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային շրջագայության գործընկերը Սյունիքում «Նեո Մետալս» ընկերությունն էր՝ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները։

Գործընկերության առանցքում հայկական մշակույթը մարզերում հասանելի դարձնելու և մշակութային կապերը ամրապնդելու կարևոր առաքելությունն է։

🎻 Սյունիքյան համերգներին նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, իսկ համերգները ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ վստահության և մշակութային այս կարևոր նախաձեռնությունը համատեղ իրականացնելու համար։

🎥 Սյունիքյան շրջագայության կարևոր պահերը՝ հոլովակում։

🎼 ԵՐԵՎԱՆՅԱՆ 18-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ📅 Սեպտեմբերի 18 – նոյեմբերի 14📍 «Արամ Խաչատրյան» համերգասրահԱյս աշնանը Եր...
05/08/2026

🎼 ԵՐԵՎԱՆՅԱՆ 18-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
📅 Սեպտեմբերի 18 – նոյեմբերի 14
📍 «Արամ Խաչատրյան» համերգասրահ

Այս աշնանը Երևանը կրկին կհամախմբի դասական երաժշտության ամենավառ անուններին։

Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա աշխարհահռչակ դիրիժորների և անվանի մենակատարների հետ՝ ներկայացնելով բարձրարվեստ, բազմազան և բացառիկ համերգային ծրագրեր։

🌍 Միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ
🎻 Վիրտուոզ մենակատարներ
🎼 Աշխարհահռչակ դիրիժորներ
✨ Դասական երաժշտության գլուխգործոցներ

Գրեթե երկու ամիս «Արամ Խաչատրյան» համերգասրահը կդառնա մեծ երաժշտական հանդիպումների կենտրոն՝ յուրաքանչյուր համերգ վերածելով առանձնահատուկ իրադարձության։

Սեպտեմբերի 18-ից նոյեմբերի 14-ը՝ մի ամբողջ երաժշտական ճանապարհորդություն՝ աշխարհի լավագույն կատարողների մասնակցությամբ։

Բաց մի՛ թողեք Երևանի աշնան ամենանշանավոր մշակութային իրադարձություններից մեկը։

🎟️ Տոմսերը՝ առցանց և համերգասրահի տոմսարկղում։

04/08/2026

🎻 ՀԱՖՆ-ի մարզային շրջագայության եզրափակիչ կանգառը՝ Գորիսում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարզային շրջագայությունն ավարտեց Գորիսում՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ ✨

📸 ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ՝ ԳՈՐԻՍՈՒՄՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգաշարը եզրափակվեց Գորիսում՝ Սերգեյ Խաչատրյ...
03/08/2026

📸 ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգաշարը եզրափակվեց Գորիսում՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ։

🎻 Բրուխի Ջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը Գորիսի հանդիսատեսին պարգևեցին հուզիչ և հիշարժան երաժշտական երեկո։

🎼 Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

Շնորհակալ ենք Գորիսի մեր հանդիսատեսին ջերմ ընդունելության համար։

02/08/2026

✨ Khachaturian Rooftop-ը նոր էջ է բացում Երևանի մշակութային կյանքում՝ երաժշտությունը տեղափոխելով քաղաքի ամենատպավորիչ տեսարաններից մեկի ներքո։ Բաց երկինք, Երևանի համայնապատկեր և բարձրակարգ երաժշտություն․ այս հարթակը ստեղծվել է յուրահատուկ համերգային փորձառությունների համար՝ շարունակելով «Արամ Խաչատրյան» համերգասրահի մշակութային առաքելությունը նոր ձևաչափով։

🤝 Համերգի գլխավոր գործընկեր՝ IDBank , որն այս տարի նշում է իր գործունեության 35-ամյակը։

🍷 Համերգի գործընկերներ՝ Hin Areni Wine ընկերություն և VOGIS ։

📸 Կիսվում ենք երեկոյի ամենագեղեցիկ կադրերով և սպասում ենք բոլորին Khachaturian Rooftop-ում կայանալիք առաջիկա համերգներին։

Մանրամասների համար՝
🔗 www.khachaturianhall.am

01/08/2026

🎻Երաժշտությունը կրկին միավորեց մեզ Սյունիքում։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես եկավ Կապանում՝ պարգևելով հանդիսատեսին դասական երաժշտությամբ լի հիշարժան երեկո։ ✨

Շնորհակալ ենք Կապանին՝ ջերմ ընդունելության և երկարատև ծափահարությունների համար։

🤝 Համերգի գլխավոր գործընկերներ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ։

📸 ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգաշարը շարունակվեց Կապանում՝ Սերգեյ Խաչատր...
01/08/2026

📸 ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգաշարը շարունակվեց Կապանում՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ։ 🎻

Այս համերգային երեկոն դարձավ ևս մեկ գեղեցիկ հանդիպում Սյունիքի մեր հանդիսատեսի հետ՝ միավորելով բարձրարվեստ կատարումն ու ջերմ մթնոլորտը։

🎼 Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

🤝 Համերգի գլխավոր գործընկերներ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ։

Շնորհակալ ենք մեր գործընկերներին աջակցության, իսկ Կապանի հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար։ ✨
2m

31/07/2026

Հուլիսի 27-ին մենք բոլորս միասին ապրեցինք մի բացառիկ և պատմական պահ։

🏛️ Ուղիղ մեկ դար առաջ ակադեմիկոս, հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը պատկերացնում էր, որ այս վայրը պետք է դառնա բացօթյա ամառային համերգասրահ՝ մի տարածք, որտեղ երաժշտությունը կհնչի բաց երկնքի ներքո՝ միաձուլվելով Երևանի բնապատկերին և քաղաքի ոգուն։

Պատմությունն ընտրեց այլ ընթացք, և 1953 թվականին «Արամ Խաչատրյան» համերգասրահը բացվեց այն տեսքով, որն այսօր դարձել է մեր մայրաքաղաքի գլխավոր մշակութային խորհրդանիշներից մեկը։

Սակայն մեծ գաղափարները ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց արժեքը։ Դրանք սպասում են իրենց իրականացման ճիշտ պահին։

🎼 Այսօր մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել Khachaturian Rooftop-ը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի նոր բացօթյա համերգային հարթակը։

Սա նախագիծ է, որը միավորում է պատմական տեսլականն ու ժամանակակից հնարավորությունները՝ ստեղծելով միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային միջավայր՝ բարձրակարգ տեխնիկական, ակուստիկ և կազմակերպչական լուծումներով։

Բայց այս վայրի առանձնահատկությունը միայն դրա նորարարական ձևաչափը չէ։

🌆 Այս տանիքից բացվում է Երևանի այն համայնապատկերը, որը դժվար է նկարագրել բառերով։ Այստեղից քաղաքը ներկայանում է իր ամբողջ գեղեցկությամբ՝ իր պատմությամբ, ճարտարապետությամբ և լույսերով։

Այս տեսարանը յուրաքանչյուր համերգի տալիս է բացառիկ արժեք, որը հնարավոր չէ վերարտադրել որևէ փակ դահլիճում։

🤝 Համերգի գլխավոր գործընկեր՝ IDBank , որն այս տարի նշում է իր գործունեության 35-ամյակը։

🍷 Համերգի գործընկերներ՝ ընկերություն և ։

📸 Կիսվում ենք երեկոյի ամենագեղեցիկ կադրերով և սպասում ենք բոլորին Khachaturian Rooftop-ում կայանալիք առաջիկա համերգներին։

Մանրամասների համար՝
🔗 www.khachaturianhall.am

Address

46 Mashtots Avenue
Yerevan
0002

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00

Telephone

+37477677226

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian National Philharmonic Orchestra posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category