Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ուր Վարպետը ապրել և ստեղծագործել է 1932-1972 թթ.
(211)

ՄՈՒՏՔԻ ՏՈՄՍ՝

Մեծահասակներ- 1500 դրամ
Մինչև 12 տարեկան երեխաներ (ՀՀ
քաղաքացի) - անվճար:
12 տարեկանից բարձր դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ (ՀՀ քաղաքացի), փախստականներ - գործելու է 50% ցեղչ - 750 դրամ:

ԷՔՍԿՈՒՐՍԻԱՅԻ ՏՈՄՍ (հայերեն)` 4000 դրամ
Խմբով այցելության համար նախապես գրանցվել
010 58 05 68 համարով:
Oտար լեզվով` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լիտվերեն` 5000 դրամ:
Կրթական ծրագրեր.
«Մ. Սարյանի Հայաստանը»,
«Սարյանը և Ալմաստ օպերան»,
«Հեքիաթներ և երազներ»,
«Գույնի դերը Մ. Սարյանի արվեստում», «Նատյուրմորտը՝ Մ. Սարյանի արվեստում», «Բացահայտիր կտավի ձայները»: Կրթական ծրագրերի արժեքը` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 600 դրամ: Գործում են նաև նոր կրթական ծրագրեր. «Հայոց գույնը՝ մեղեդի. Սարյան և Կոմիտաս» ՝ արժեքը յուրաքանչյուր մասնակցի համար՝ 1000 դրամ և «Երաժշտական գեղանկար»՝ արժեքը յուրաքանչյուր մասնակցի համար՝ 2000 դրամ:
ԱՆՎՃԱՐ ՕՐ` յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը (ՀՀ քաղաքացիների համար): Էքսկուրսիայի վճարովի է:

🇷🇺⬇️✍️ «Ռուզանոչկա, դու մեծանում ես ազատ, բոլորը քո մասին հոգ են տանում, բոլորը քեզ սիրում են ոչ այն պատճառով, որ դու փո...
11/10/2026

🇷🇺⬇️✍️ «Ռուզանոչկա, դու մեծանում ես ազատ, բոլորը քո մասին հոգ են տանում, բոլորը քեզ սիրում են ոչ այն պատճառով, որ դու փոքրիկ ես, այլ որ դու խելոք ես և, թևակոխելով քո կյանքի երրորդ տարին, արդեն սկսում ես հասկանալ և լսել, կապրիզ չես անում, լաց չես լինում...
Դու մեր ուրախությունն ես, դու մեր երիտասարդությունն ես: Երբ մեծանաս, շատերն արդեն չեն լինի, դու շարունակելու ես մեր կյանքը, և ես ուզում եմ, որ դու լինես երջանիկ, առողջ և խելոք»:

✉️ Մարտիրոս Սարյան, հատված 1961 թ. հուլիսի 20-ի անտիպ նամակից

✨ Այսօր նշվում է Աղջիկ երեխայի միջազգային օրը։

📷 Վարպետը թոռնուհու՝ Ռուզանի հետ, 1965

✍️ «Рузаночка, ты растешь свободной, все заботятся о тебе, все тебя любят не потому, что ты маленькая, а потому, что ты умная и, вступая в третий год своей жизни, уже начинаешь понимать и слушать, не капризничаешь, не плачешь... Ты наша радость, ты наша молодость. Когда ты вырастешь, многих уже не будет, ты продолжишь нашу жизнь, и я хочу, чтобы ты была счастливой, здоровой и умной».

✉️ Мартирос Сарьян, отрывок из неопубликованного письма от 20 июля 1961 г.

✨ Сегодня отмечается Международный день девочек.

📷 Мастер со своей внучкой Рузан, 1965 г.

#ՄարտիրոսՍարյան #ԱղջիկԵրեխայիՄիջազգայինՕր #МартиросСарьян #МузейСарьяна #МеждународныйДеньДевочек

🇷🇺⬇️🎨  #ամսվանկարը «Ծովափին։ Սֆինքս» կտավում գերիշխում է Մարտիրոս Սարյանին բնորոշ ոսկեգույնի և կապտականաչ երանգների համա...
10/10/2026

🇷🇺⬇️🎨 #ամսվանկարը

«Ծովափին։ Սֆինքս» կտավում գերիշխում է Մարտիրոս Սարյանին բնորոշ ոսկեգույնի և կապտականաչ երանգների համադրությամբ ստեղծված ու դիտողի մեջ «զառվառ, բաբախուն տպավորություններ» առաջացնող կոլորիտի ջերմ մթնոլորտը։

Այս աշխատանքում որպես հիմնական արտահայտչամիջոց շեշտված է լույսը։ Նկարչի բնորոշմամբ՝ կտավում սինթեզվում են այդ շրջանի իր բազմաթիվ որոնումներն ու գեղարվեստական խնդիրները։

Կտավում երևակայության ծնունդ հանդիսացող մի տեսարան է, որտեղ գունագծային լուծումների միջոցով Վարպետը հեքիաթային է դարձրել բնության յուրաքանչյուր տարր՝ ծառերը, կենդանիներին, լեռները, ալիքներն ու թռչունների երամը։ Կտավի կենտրոնում գետնին պառկած է սֆինքս-կինը, որի մարմինը ձուլված է հողին ու երկրին։ Իսկ ներքևի աջ անկյունում պատկերված է միակնյա երևակայական կերպար՝ փիլիսոփան, որն իր բարձրացրած ձեռքով ու լայն բացված աչքով խորհրդածում և ըմբոշխնում է բնության շքեղությունը։

🖼️ Մարտիրոս Սարյան, Ծովափին։ Սֆինքս, 1908

🎨 #картинамесяца

В полотне «У моря. Сфинкс» господствует теплая атмосфера колорита, созданная характерным для Сарьяна сочетанием золотистых и сине-зеленых тонов, вызывающих у зрителя яркие и живые впечатления.

Главным выразительным средством в картине выступает свет. По словам самого художника, в этом произведении синтезируются задачи и творческие искания, проявившиеся во многих его работах того периода.

На полотне предстает сцена, рожденная воображением мастера, где с помощью цвета и линии каждый элемент природы - деревья, животные, горы, волны, стая птиц - обретает сказочные черты. В центре композиции на земле лежит женщина-сфинкс, чье тело словно сливается с плотью земли. В нижнем правом углу изображен воображаемый одноглазый персонаж - философ, который с поднятой рукой и широко открытым глазом созерцает и вкушает великолепие природы.

🖼️ Мартирос Сарьян, У моря. Сфинкс, 1908

#ՄարտիրոսՍարյան #МартиросСарьян #ДомМузейСарьяна

🇷🇺⬇️🎬 Այսօր 20-րդ դարի խոշոր կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի ծննդյան օրն է։Ռուբեն Մամուլյանը փայփայում էր մի հիանալի երազա...
08/10/2026

🇷🇺⬇️🎬 Այսօր 20-րդ դարի խոշոր կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի ծննդյան օրն է։

Ռուբեն Մամուլյանը փայփայում էր մի հիանալի երազանք՝ նկարահանել ֆիլմ, որի սցենարը կգրեր Ուիլյամ Սարոյանը, երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանը, գլխավոր դերում կխաղար Շառլ Ազնավուրը, իսկ որպես բեմադրող նկարիչ հանդես կգար Մարտիրոս Սարյանը․․․

📷 Լուսանկարում՝ Մարտիրոս Սարյանը և Ռուբեն Մամուլյանը

🎬 Сегодня день рождения одного из крупнейших кинорежиссеров XX века – Рубена Мамуляна.

Рубен Мамулян лелеял прекрасную мечту – снять фильм, сценарий к которому написал бы Уильям Сароян, музыку создал бы Арам Хачатурян, главную роль сыграл бы Шарль Азнавур, а художником-постановщиком выступил бы Мартирос Сарьян…

📷 На фото: Мартирос Сарьян и Рубен Мамулян

#ՄարտիրոսՍարյան #ՌուբենՄամուլյան #ծննդյանօր #МартиросСарьян #РубенМамулян #ДомМузейСарьяна #деньрождения

🇷🇺⬇️✨ «Արծաթպանյանը՝ իմ առաջին ուսուցիչը...»Մարտիրոս Սարյանը միշտ սիրով ու առանձնակի ջերմությամբ էր անդրադառնում իր ուսա...
05/10/2026

🇷🇺⬇️✨ «Արծաթպանյանը՝ իմ առաջին ուսուցիչը...»

Մարտիրոս Սարյանը միշտ սիրով ու առանձնակի ջերմությամբ էր անդրադառնում իր ուսանողական տարիներին և հատկապես իր առաջին ուսուցչին՝ Հմայակ Արծաթպանյանին։

Նրանց ճակատագրական հանդիպումը տեղի ունեցավ Նոր Նախիջևանի հայոց դպրոցում, որտեղ սովորում էր պատանի Սարյանը։ Արծաթպանյանն առաջինն էր, որ նկատեց ապագա Վարպետի ներսում թաքնված մեծ տաղանդը։ Նա անձամբ օգնեց Սարյանին ընդունվել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան՝ նրան ճանապարհելով իր սեփական հանձնարարական նամակով։ Սարյանն ամբողջ կյանքում երախտագիտությամբ էր մտաբերում Արծաթպանյանին և անսահման հիացմունքով խոսում նրա անձի ու արվեստի մասին։

Շնորհավո՛ր Ուսուցչի օրը։

🖼️ Հմայակ Արծաթպանյան, Մ. Սարյանի դիմանկարը՝ պատանի հասակում, 1898

✨ «Арцатпанян – мой первый учитель...»

Мартирос Сарьян всегда с особой теплотой и любовью вспоминал свои студенческие годы и особенно своего первого учителя – Амаяка Арцатпаняна.

Их судьбоносная встреча состоялась в армянской школе Новой Нахичевани, где учился юный Сарьян. Арцатпанян был первым, кто разглядел дарование будущего Мастера. Он лично помог Сарьяну поступить в Московское училище живописи, ваяния и зодчества, снабдив его собственным рекомендательным письмом. На протяжении всей жизни Сарьян с искренней благодарностью вспоминал Арцатпаняна, восхищаясь его личностью и искусством.

С Днем учителя!

🖼️ Амаяк Арцатпанян, Портрет М. Сарьяна в юности, 1898

#ՄարտիրոսՍարյան #ՀմայակԱրծաթպանյան #ՈւսուցչիՕր #МартиросСарьян #ДомМузейСарьяна #ДеньУчителя

03/10/2026

🇷🇺⬇️🍁 Բիբլիական Արարատը՝ ասես մի վսեմ գմբեթ, խոյանում է Երևանի վրա իր ամբողջ փառահեղությամբ և զորությամբ: Սարյանի այս կտավում լեռան վեհ ձևը կարծես երկխոսության մեջ է մտնում Սուրբ Զորավոր եկեղեցու մեծ և փոքր գմբեթների հետ:

Հայաստանի բնությունը կերտել է լեռները, իսկ մարդն ընդօրինակել է դրանց ձևերը տաճարների ճարտարապետության մեջ՝ արտահայտելու համար իր հավատն ու աղոթքը:

Կտավի գեղանկարչությունն արտացոլում է անհաղթ լույսի հանդեպ Սարյանի տածած անսասան հավատը: Չնայած օրը մառախլապատ է, իսկ Արարատը սքողված է թեթև շղարշով, նկարի առաջնամասը՝ ծառերով և դրանց տակ արածող ձիերով, ողողված է արևային ջերմությամբ:

🖼️ Մարտիրոս Սարյան, Աշնանային մառախլապատ օր, 1928

🍁 Библейский Арарат возвышается над Ереваном во всем своем величии, подобно священному куполу. На этом полотне Сарьяна форма горы вступает в диалог с большим и малым куполами церкви Сурб Зоравор.

Природа Армении создала горы, а человек воссоздал их формы в храмовой архитектуре, чтобы выразить свою веру и молитву.

Живопись картины отражает глубокую веру Сарьяна в непобедимый свет. Несмотря на туманный день и легкую дымку, окутывающую Арарат, передний план картины - с деревьями и пасущимися под ними лошадьми - озарен солнечным теплом.

🖼️ Мартирос Сарьян, Осенний мглистый день, 1928

#ՄարտիրոսՍարյան #Սարյան #Արարատ #МартиросСарьян #ДомМузейСарьяна

☕ Մինչև լավանդայի համով ռաֆը, լատտե մակիատոն և այլ թրենդային սուրճերը...Ինչո՞վ ու ինչպե՞ս էին խմում սուրճ հայ մեծերն այն...
01/10/2026

☕ Մինչև լավանդայի համով ռաֆը, լատտե մակիատոն և այլ թրենդային սուրճերը...

Ինչո՞վ ու ինչպե՞ս էին խմում սուրճ հայ մեծերն այն ժամանակներում, երբ դեռ չկար լավանդայի համով ռաֆ, սուրճի մեջ չէին ավելացնում նուշի ու բանանի կաթ, և քաղաքի ամեն հատվածում չկային թրենդային սուրճ վաճառող կետեր։

Սուրճի սեղանը հայկական մշակույթում միշտ եղել է ավելին, քան պարզապես ընդմիջում․ այն եղել է ջերմ զրույցների և ստեղծագործական մտքի փոխանակման տարածք։ Սուրճի միջազգային օրվա առթիվ բացահայտում ենք մեր մեծերի սուրճի սովորույթներն ու սիրելի «գաղտնիքները».

Ավետիք Իսահակյանի առավոտն սկսվում էր կաթով սուրճով ու սիրելի քաղցրավենիքով՝ շաքար չորակիով։ Իսկ Իսահակյանների հյուրընկալ սեղանից անպակաս էին գաթան ու կոնյակը։

Հովհաննես Թումանյանին բժիշկներն արգելել էին սուրճը, սակայն Ամենայն հայոց բանաստեղծը, ինչպես ինքն էր ասում, «շախի խաթեր» պատրաստում ու խմում էր այն։ Իսկ 1915-ի ծանր օրերին, որբերին ու գաղթականներին օգնելիս, նրա ուժի աղբյուրը կոնյակով սուրճն ու թեյն էին։

Անվանի քանդակագործ Արա Սարգսյանը սուրճը եփում էր սեփական սպիրտայրոցի վրա և սիրում էր այն խմել բացառապես թերմոսով՝ վայելելով արևելյան ղադաիֆ քաղցրավենիքը։

Մարտիրոս Սարյանի արվեստանոցում սուրճը ջերմ հանդիպումների ու մեծ ընկերությունների խորհրդանիշն էր։ Արխիվային կադրեր են պահպանվել, որտեղ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից Դմիտրի Շոստակովիչը և Մարտիրոս Սարյանը սուրճի շուրջ անկեղծ զրուցում են․ հետաքրքիր է, որ նրանց բաժակները տարբեր են։ Այսօր դրանք երկուսն էլ պատվավոր տեղ են զբաղեցնում նկարչի տուն-թանգարանի ցուցադրությունում։

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի նախասիրությունն էլ լուծվող սուրճն էր, բուրավետ թեյն ու ավանդական փախլավան։

✨ Իսկ ի՞նչ սուրճ եք նախընտրում դուք։

#ՍուրճիՄիջազգայինՕր #ՄշակույթիԶարգացմանՀիմնադրամ #ԱվետիքԻսահակյան #ՀովհաննեսԹումանյան #ԱրաՍարգսյան #ՍիլվաԿապուտիկյան

🇷🇺⬇️☕ Վարպետի սպասքապահարանում դրված սուրճի բաժակները թերևս կշարունակեին համարվել սովորական կենցաղային իրեր, եթե դրանց պ...
01/10/2026

🇷🇺⬇️☕ Վարպետի սպասքապահարանում դրված սուրճի բաժակները թերևս կշարունակեին համարվել սովորական կենցաղային իրեր, եթե դրանց պատմությունն ու ջերմ մթնոլորտը վավերագրած լուսանկարները չլինեին:

Այդ արխիվային լուսանկարներից մեկում 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից Դմիտրի Շոստակովիչն է՝ Մարտիրոս Սարյանի հետ սեղանի շուրջ սուրճ վայելելիս։ Հետաքրքիր է, որ լուսանկարում Սարյանի և Շոստակովիչի սուրճի բաժակները տարբեր են․ այսօր դրանք երկուսն էլ հատուկ տեղ են զբաղեցնում նկարչի տուն-թանգարանի ցուցադրությունում։

Ի դեպ, կինոբեմադրիչ Լաերտ Վաղարշյանի՝ Սարյանին նվիրված վավերագրական ֆիլմում ևս պահպանվել են անգին կադրեր, որտեղ նկարիչն ու կոմպոզիտորը սուրճի շուրջ անկեղծ զրուցում են։

✨ Շնորհավոր Սուրճի միջազգային օրը։

📍 Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Սարյան 3)

☕ Кофейные чашки в буфете Мастера, возможно, так и остались бы просто предметами быта, если бы не архивные фотографии, запечатлевшие их историю и особую атмосферу.

На одном из таких снимков величайший композитор XX века Дмитрий Шостакович сидит за столом и пьет кофе вместе с Мартиросом Сарьяном. Примечательно, что чашки Сарьяна и Шостаковича на фото разные, и сегодня обе они бережно хранятся и экспонируются в Доме-музее художника.

К слову, в документальном фильме кинорежиссера Лаэрта Вагаршяна о Сарьяне также сохранились уникальные кадры, где художник и композитор разделяют традиционную чашку кофе.

✨ С Международным днем кофе!

📍 Дом-музей Мартироса Сарьяна (ул. Сарьяна, 3)

#ՄարտիրոսՍարյան #ԴմիտրիՇոստակովիչ #ՍուրճիՄիջազգայինՕր #МартиросСарьян #ДмитрийШостакович #ДомМузейСарьяна #ДеньКофе

🇷🇺⬇️«Ռոմանոս Մելիքյանը մեր երաժշտության Տերյանն է...Երկուսն էլ բացարձակ հայ են իրենց տխրությամբ ու ժպիտով, իրենց մտորում...
01/10/2026

🇷🇺⬇️«Ռոմանոս Մելիքյանը մեր երաժշտության Տերյանն է...

Երկուսն էլ բացարձակ հայ են իրենց տխրությամբ ու ժպիտով, իրենց մտորումներով ու իդեալներով, իրենց ստեղծած արվեստային աշխարհի ողջ մթնոլորտով ու ներքին էությամբ»:

✍️Մարտիրոս Սարյան

✨ Այսօր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է։

🖼️ Մարտիրոս Սարյան, Ռոմանոս Մելիքյանի դիմանկարը, 1923

«Романос Меликян – это Терьян нашей музыки...

Оба они абсолютные армяне со своей грустью и улыбкой, со своими раздумьями и идеалами, со всей атмосферой и внутренней сутью созданного ими мира искусства».

✍️ Мартирос Сарьян

✨ Сегодня день рождения композитора, музыковеда, хормейстера и педагога Романоса Меликяна.

🖼️ Мартирос Сарьян, Портрет Романоса Меликяна, 1923

#ՌոմանոսՄելիքյան #ՄարտիրոսՍարյան #ծննդյանօր #РоманосМеликян #МартиросСарьян #ДомМузейСарьяна

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տաղանդավոր կոմպոզիտոր, մանկավարժ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի առաջին տնօրեն Ղազարոս Սարյանի...
30/09/2026

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տաղանդավոր կոմպոզիտոր, մանկավարժ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի առաջին տնօրեն Ղազարոս Սարյանի (1920–1998) ծննդյան օրն է։

1963–1967 թվականներին Ղազարոս Սարյանը, ստանձնելով տուն-թանգարանի առաջին տնօրենի պաշտոնը, ղեկավարել է իր հոր՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման և առաջին ցուցադրության կազմակերպման աշխատանքները։

1955–1956 թվականներին նա եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը, իսկ 1960–1986 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Նրա գործունեության հիմքում եղել են մասնագիտական բարձր չափանիշները, ազգային ավանդույթների պահպանումը և համաշխարհային երաժշտարվեստի նոր նվաճումների ներդրումը։

Ղազարոս Սարյանի անունն են կրում Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիան, Երևանի թիվ 1 արվեստի դպրոցը և Արարատ քաղաքի երաժշտական դպրոցը։

🇷🇺⬇️✨ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացավ Աննա Ախմատովային նվիրված՝ «Այստեղ՝ մոխրագույն կտավի վրա...» գրական-երաժշ...
29/09/2026

🇷🇺⬇️✨ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացավ Աննա Ախմատովային նվիրված՝ «Այստեղ՝ մոխրագույն կտավի վրա...» գրական-երաժշտական ինքնատիպ երեկոն, որն արվեստասերներին հնարավորություն տվեց վերապրելու բանաստեղծուհու կերպարային դրսևորումները գեղանկարչության և գրաֆիկայի մեջ։

Երեկոն հագեցած էր խոր հույզերով․ Աննա Միքաելյանի գեղարվեստական խոսքն ու Վասիլի Ռոլիչի դաշնամուրային կատարումները ներդաշնակորեն միահյուսվել էին՝ կենդանացնելով 20-րդ դարի ամենաազդեցիկ պոետներից մեկի ներաշխարհն ու կերպարը։

Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին և հյուրերին՝ ջերմ ու արվեստով լեցուն երեկոյի համար։

✨ В Доме-музее Мартироса Сарьяна состоялся литературно-музыкальный вечер «Я здесь, на сером полотне…», посвященный образу Анны Ахматовой в живописи и графике.

Вечер прошел в атмосферном и поэтическом настроении: художественное слово Анны Микаелян и фортепианные исполнения Василия Ролича гармонично переплелись, раскрывая глубокий внутренний мир и тонкий образ великой поэтессы.

Благодарим всех участников и гостей за этот теплый вечер, наполненный искусством и высоким поэтическим словом.

#ՄարտիրոսՍարյանիՏունԹանգարան #ԱննաԱխմատովա #ԳրականԵրեկո #МартиросСарьян #АннаАхматова

Address

Sarian 3
Yerevan
0002

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00
Sunday 11:00 - 18:00

Telephone

+37410580568

Alerts

Be the first to know and let us send you an email when Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:

Shortcuts

Share

Category