Փորձագիտական կենտրոն / Expert Center

Փորձագիտական կենտրոն / Expert Center Մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննություն, փորձագիտական եզրակացության տրամադրում

01/04/2026

📚Մեր կենտրոնի ստանձնած կարևոր առաքելություններից մեկն է ՀՀ պետական ֆոնդերում առկա ցուցանմուշների փորձաքննությունը ցուցահանդեսային գործընթացների շրջանակում, դրանց վիճակի արձանագրումը մինչ ցուցահանդեսը և ցուցահանդեսից հետո։ Փորձաքննության կատարումը նպատակ է հետապնդում ցուցանմուշների առկայության և դրանց վիճակի փոփոխության ստուգման և պետական վերահսկողության իրականացմանը ցուցահանդեսային շարժի ընթացքում:

🔖Մեր կենտրոնի ստանձնած կարևոր առաքելություններից մեկն է ՀՀ պետական ֆոնդերում առկա ցուցանմուշների փորձաքննությունը ցուցահ...
30/03/2026

🔖Մեր կենտրոնի ստանձնած կարևոր առաքելություններից մեկն է ՀՀ պետական ֆոնդերում առկա ցուցանմուշների փորձաքննությունը ցուցահանդեսային գործընթացների շրջանակում, դրանց վիճակի արձանագրումը մինչ ցուցահանդեսը և ցուցահանդեսից հետո։
🔎Փորձաքննության կատարումը նպատակ է հետապնդում ցուցանմուշների առկայության և դրանց վիճակի փոփոխության ստուգման և պետական վերահսկողության իրականացմանը ցուցահանդեսային շարժի ընթացքում։📚

📚Ուրախ էինք մշակութային արժեքների ներմուծման շրջանակում մաս կազմել այս ազգանվեր գործընթացին։📖
25/03/2026

📚Ուրախ էինք մշակութային արժեքների ներմուծման շրջանակում մաս կազմել այս ազգանվեր գործընթացին։📖

📚 Հրանտ Սամուելյանի հիմնադրած Արևելյան գրախանութի հավաքածուից մի շարք հազվագյուտ գրքեր և ձեռագրեր վերջերս նոր կյանք ստացան: Դրանք ձեռք բերվեցին աճուրդում և փոխանցվեցին «Կերոն» զարգացման հիմնադրամին՝ ապահովելով նմուշների հետագա պահպանությունն ու ուսումնասիրման հնարավորությունը։ Այս իրադարձությունը հրաշալի առիթ էր վերհիշելու մշակութային այս հաստատության պատմության մասին, որը տասնամյակներ շարունակ եղել է հայկական մտավորական կյանքի կարևոր կետերից մեկը Փարիզում և դրանից դուրս։ Գրատունը համարվում է աշխարհի ամենաերկար գործող հայկական գրախանութներից մեկը և նշանավոր է իր հազվագյուտ ձեռագրերով, հին գրքերով և արժեքավոր նյութերով, որոնք ներկայացնում են հայկական մշակույթի և պատմության կարևորագույն դրվագներ։ Փարիզում հաստատված հայերը փորձում էին պահպանել իրենց ինքնությունը, բայցև ինտեգրվել եվրոպական մշակութային կյանքին՝ առանց կորցնելու իրենց լեզուն և հիշողությունը։ Այդ իմաստով Սամուելյանի նախաձեռնությունը միաժամանակ պատասխան էր ժամանակի պահանջներին ու հեռանկարային մշակութային ներդրում: -ը պատմում է գրախանութի պատմության և Հայաստան հասած բացառիկ նմուշների մասին՝
✍️ https://lav.pan.am/orientalbookstore

🖼️ Weekly՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ

Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🏛️ Կերպարվեստից…

▪️ Ուինսթոն Չերչիլին հիշում են որպես ազդեցիկ քաղաքական գործչի, բայց նա նաև տաղանդավոր նկարիչ էր, ում համար կտավն ու վրձինը լավագույն հանգստի միջոցն էին. Միացյալ Թագավորությունում բացված նոր ցուցադրությունն առաջին անգամ ներկայացնում է նրա բնանկարներից մեկն ու մի շարք անձնական իրեր՝ https://tinyurl.com/22s7mrxn

▪️ Անտոնիս վան Դեյքը բրիտանական արքունիքի պալատական նկարիչն էր, բայց նրա ոճն իրականում ձևավորվել է Իտալիայում. Նոր ցուցահանդեսը ներկայացնում է Վան Դեյքի՝ նախկինում անհայտ կտավները, որոնք ցույց են տալիս ֆլամանդացի նկարչի «իտալական» ձեռագիրը՝ https://tinyurl.com/34jwvype

🇦🇲 Մարտի 29-ին կկայանա «Կախարդական լավաշ» լինոփորագրության աշխատարանը, որի ընթացքում մասնակիցները կսովորեն լինոլիումի վրա փորագրելու արվեստը և տպագրական հատուկ տեխնիկայի օգնությամբ պատկերները կտեղափոխեն թղթի վրա՝ https://tinyurl.com/34jn8hsb

📚 Գրականությունից…

▪️ Ժայռապատկերները միայն հնագույն զարդանախշեր չեն, դրանք մարդկության զարգացման «արխիվն» են. շվեյցարացի հետազոտող Քրիստոֆ Բաումերն իր նոր գրքում փորձում է վերծանել դրանց իրական իմաստը և զերծ մնալ հորինված ու հակապատմական վարկածներից՝ https://tinyurl.com/y7jtkps2

▪️ Ագաթա Քրիստիի հայտնի սպանություններն ու առեղծվածները սկիզբ են առել իրական ճամփորդությունների ընթացքում. Լոնդոնից մինչև Նեղոս ու Պետրա՝ գրողն ամենուր փնտրում ու գտնում էր իր հերոսներին ու հորինված հանցագործության վայրերը` https://tinyurl.com/bdcymbv8

🇦🇲 Մարտի 30-ին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնը և ԵՊՀ գրադարանը կազմակերպում են կլոր սեղան՝ նվիրված ֆրանսիական գրական ստեղծագործությունների թարգմանությանը և դրա դերին՝ որպես մշակութային երկխոսության ու արժեքների փոխանցման գործիք` https://tinyurl.com/5n73kr66

🎬 Կինոյից…

▪️ Ռայան Գոսլինգի մասնակցությամբ Project Hail Mary գիտաֆանտաստիկ դրաման դարձել է 2026 թվականի ամենահաջողված կինոմեկնարկը. Ֆիլմում Գոսլինգը մարմնավորում է մի ուսուցչի, որի ուսերին է դրված մարդկությունը բնաջնջումից փրկելու առաքելությունը` https://tinyurl.com/3c48a7dj

▪️ Շատերի համար Չակ Նորիսն առաջին հերթին անմահ մեմերի հերոս է, ոչ թե մարտաֆիլմերի աստղ. Դեռ 2000-ականներից սկիզբ առած «փաստերը» նրան դարձրին գերբնական ու անհաղթելի մի կերպար, որի մասին կատակները մինչև օրս էլ արդիական են. Ահա, թե ինչպես դրանք վերափոխեցին դերասանի կերպարը՝ https://tinyurl.com/nems3tyb

🇦🇲 Եվ ֆիլմի պրեմիերա՝ շատ շուտով. ապրիլի 1-ին Կինոմոսկվայում տեղի կունենա «Առաջին քրիստոնյա պետություն» ֆիլմի պրեմիերան` https://tinyurl.com/2h8fhvkn

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Գորանսոնը ստացավ իր երրորդ Օսկարը՝ այս անգամ «Մեղսագործները» ֆիլմի բլյուզային երաժշտության համար. հաղթանակն ու մրցանակը նա նվիրեց հորը, ում շնորհիվ էլ հենց սկսել է իր երաժշտական ուղին՝ https://tinyurl.com/472kwvdp

▪️ Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան նոր շունչ է ստացել English Touring Opera-ի բեմադրության շնորհիվ. 19-րդ դարի դասական գործը վերածվել է ժամանակակից հոգեբանական դրամայի, որտեղ խանդի ու բռնության պատմությունը ներկայացված է դրամատիկ պատկերների միջոցով՝ https://tinyurl.com/cyvcfpby

🇦🇲 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է ֆրանսիական երաժշտության շքեղ երեկոյի. Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգը կկայանա ապրիլի 3-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ https://tinyurl.com/5xstercz

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ The Shaggs խումբը համարվում է ռոքի պատմության ամենահակասական երևույթներից մեկը․ հոր հորդորով ստեղծված քույրերի այս տրիոն կուլտային դարձավ՝ իր անկեղծության և տարօրինակ հնչողության շնորհիվ։ Ծանոթացեք խմբի պատմությանն ու նրանց մասին պատմող նոր փաստագրական ֆիլմին` https://tinyurl.com/yc7u9pbf

▪️ Էլիս Քոլթրեյնի փորձարարական երաժշտությունը երկար ժամանակ մնում էր նրա ամուսնու՝ լեգենդար Ջոն Քոլթրեյնի ստվերում. Այսօր, սակայն, ժամանակակից արտիստները հիանում են նրա տիեզերական հնչողությամբ ու համարձակ լուծումներով՝ https://tinyurl.com/mu43m82b

🇦🇲 Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ապրիլի 3-ին հրավիրում է դաշնակահար և հեղինակ Կարեն Մամիկոնյանի ջազ քառյակի համերգին. դրա ընթացքում կհնչեն Կարենի հեղինակային ստեղծագործություններն ու հայտնի ջազ ստանդարտներ` https://tinyurl.com/5bvajyz6

☺️📸🔬Լուսանկարներ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցող պրակտիկաներից մեկից: Այս անգամ դրան ...
12/12/2025

☺️📸🔬Լուսանկարներ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցող պրակտիկաներից մեկից: Այս անգամ դրան մասնակցում էին ԵՊՀ Պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի ուսանողները:

📌🖼️ Վերջիններս ծանոթացան փորձագետների աշխատանքային առօրյային, ինչպես նաև լաբորատոր աշխատանքների ընթացքին: Կարևորվեցին փորձագետ-լաբորանտ աշխատանքի նրբությունները և փոխլրացումները:

Address

51 Komitas Avenue
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411297118

Alerts

Be the first to know and let us send you an email when Փորձագիտական կենտրոն / Expert Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Փորձագիտական կենտրոն / Expert Center:

Shortcuts

Share