ANNEX Cultural & Educational Center

ANNEX Cultural & Educational Center Open new roads to your future, learn languages and culture, join us! Small groups! Individual approa Individual approach! Flexible Schedule!

  C&E կենտրոնի մասնագետների հետազոտությունը  մասին  ☺️Հոդվածը շատ օգտակար է կարդացեք մինչև վերջ👇👇🤔Շատերը կարծում են, որ ...
16/07/2026

C&E կենտրոնի մասնագետների հետազոտությունը մասին ☺️

Հոդվածը շատ օգտակար է կարդացեք մինչև վերջ👇👇

🤔Շատերը կարծում են, որ բառ սովորելը հիշողության խնդիր է։ Իրականում այն ավելի շատ մտածողության կազմակերպման խնդիր է։🙃

Ժամանակակից ճանաչողական գիտությունը վաղուց հրաժարվել է այն պատկերացումից, թե հիշողությունը պարզապես «պահոց» է, որտեղ մենք դնում ենք նոր տեղեկությունը։ Հիշողությունը դինամիկ համակարգ է, որտեղ յուրաքանչյուր նոր գիտելիք վերակազմավորվում է արդեն գոյություն ունեցող փորձի և գիտելիքի ազդեցությամբ։
Ամերիկացի հոգեբան Bartlett ներկայացրեց վերակառուցողական #հիշողության #տեսությունը (Reconstructive Memory Theory)։ Նրա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մարդը բառացիորեն չի «պահում» տեղեկատվությունը։ Ամեն անգամ, երբ ինչ-որ բան հիշում ենք, մենք այն #վերակառուցում ենք՝ օգտագործելով մեր նախորդ փորձը, մշակույթը, լեզուն և մտածողության ձևերը։

🚀Սա բացատրում է, թե ինչու նույն բառը կարող ենք տասն անգամ սովորել և, այնուամենայնիվ, չկարողանալ օգտագործել խոսքում։

Խնդիրը բառը չէ։😌

Խնդիրը այն է, որ #ուղեղը դեռ չի գտել այդ բառի տեղը սեփական իմաստային համակարգում։

Լեզվաբան Lewis իր Lexical Approach-ում առաջարկում էր դիտարկել լեզուն ոչ թե որպես առանձին բառերի և քերականական կանոնների ամբողջություն, այլ որպես իմաստային #բլոկների համակարգ։ Մենք իրականում չենք խոսում առանձին բառերով. մենք խոսում ենք պատրաստի #համակցություններով, #արտահայտություններով և լեզվական օրինաչափություններով։(այստեղ մեր ուսանողները մեզ կհասկանան)) )

👨🏻‍💻Այդ պատճառով make a decision հիշելը շատ ավելի բնական է, քան պարզապես decision բառը։

Մյուս կարևոր հարցը վերաբերում է #կրկնությանը։👍

Շատերը կրկնությունը պատկերացնում են որպես նույն բառը տասնյակ անգամ կարդալ։ Սակայն ճանաչողական հոգեբան Robert Bjork ցույց է տվել, որ ամենաարդյունավետ ուսուցումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հիշելը պահանջում է մտավոր ջանք։ Եթե բառը հիշելը փոքր-ինչ դժվար է, այդ դժվարությունն իրականում ամրացնում է հիշողությունը։ Այս երևույթը նա անվանել է Desirable Difficulties («օգտակար դժվարություններ»)։

Այլ կերպ ասած՝ բառը նորից կարդալը շատ ավելի քիչ արդյունավետ է, քան այն հիշելու փորձ կատարելը՝ առանց հուշման։
Լեզվի ուսուցման տեսաբան Nation նույնպես նշում է, որ բառապաշարի յուրացումը պահանջում է բազմակի հանդիպումներ տարբեր համատեքստերում։ Միայն մեկ սահմանում իմանալը բավարար չէ։ Բառը պետք է լսել, կարդալ, գրել, արտասանել և օգտագործել տարբեր իրավիճակներում, մինչև այն դառնա ակտիվ բառապաշարի մաս։

Հետևաբար արդյունավետ բառապաշար սովորելը հիմնվում է երեք սկզբունքի վրա.
🔝 #Իմաստային կապեր․ յուրաքանչյուր նոր բառ պետք է կապվի անձնական փորձի կամ արդեն հայտնի հասկացությունների հետ։
🔝 #Հիշողության ակտիվ վերականգնում (retrieval practice)․ փորձեք հիշել բառը, ոչ թե պարզապես նորից կարդալ այն։
🔝 #Բազմազան համատեքստեր․ նույն բառը հանդիպեցրեք գրքում, ֆիլմում, զրույցում, գրավոր աշխատանքում և սեփական խոսքում։

Վերջիվերջո, #բառապաշարի հարստությունը չափվում է ոչ թե նրանով, թե քանի բառ կարող ենք ճանաչել բառարանում, այլ նրանով, թե քանի բառ ենք կարողանում ինքնաբուխ ընտրել ճիշտ պահին։

🚀Լեզուն չի սկսվում հիշողությունից։ Այն սկսվում է այն պահից, երբ բառը դադարում է լինել սովորած նյութ և դառնում է մտածողության գործիք։🆒

——————————————

👩🏻‍💻Հոդվածը շատ ավելի ակադեմիական է, հենվում է ճանաչողական հոգեբանության և լեզվաբանության ճանաչված տեսությունների վրա և օգնում է ճիշտ կազմակերպել մտքի եվ հիշողության կապը բառապշարը մտապահելու համար👍

🚀Հաջորդ հոդվածը կվերաբերի բառապաշարի կրկնողությանը,

Շարունակելի…

08/07/2026

🚀Գիտե՞ս, որ աշխարհում ամեն 2-րդ մարդը խոսում է անգլերեն։

👨🏻‍💻Աշխատանք, ճանապարհորդություն, կրթություն, միջազգային ընկերներ…

Մի լեզու, որը բացում է հազարավոր հնարավորություններ։🔝

Իսկ ինչու Դու էլ չօգտվես այդ հնարավորությունից 😊

Գրանցվիր #անգլերենի դասընթացներին եվ եղիր մեկ քայլ առաջ աշխարհում

📞055460299
📥[email protected]

💻🇺🇸 Անգլերենը կարող է դառնալ քո օնլայն եկամտի աղբյուրըՊատկերացրու՝ դու սովորում ես անգլերեն ոչ միայն «իմանալու» համար, ա...
15/05/2026

💻🇺🇸 Անգլերենը կարող է դառնալ քո օնլայն եկամտի աղբյուրը

Պատկերացրու՝ դու սովորում ես անգլերեն ոչ միայն «իմանալու» համար, այլ գումար վաստակելու համար 💸

Այսօր հազարավոր մարդիկ աշխատում են Upwork-ում՝
✨ գրելով տեքստեր
✨ շփվելով հաճախորդների հետ
✨ կատարելով օնլայն աշխատանքներ
և այլն։

Անգլերենը այստեղ պարզապես լեզու սովորել չէ — դա ներդրում է քո կարիերաում📈

Մեր դասերի ընթացքում դու՝
✔ կսովորես խոսակցական անգլերեն
✔ կհասկանաս ինչպես շփվել օտարերկրյա հաճախորդների հետ
✔ կստանաս հիմք օնլայն աշխատելու համար
✔ հնարավորություն կունենաս ապագայում աշխատել freelance հարթակներում🆒

🚀Մենք կուղորդենք Ձեզ (UpWork) միջազգային շուկաներ եվ վաստակել մեծ գումարներ

Այսօր ներդրում արա , վաղը այն քեզ կբերի եկամուտ 💻✨

📩 Գրանցվիր հիմա և սկսիր քո ճանապարհը դեպի նոր հնարավորությունների աշխարհ։

🎓 Սովորիր անգլերեն և սկսիր աշխատել միջազգային հարթակներում 🌍💻Այսօր անգլերենը պարզապես լեզու չէ — դա հնարավորություն է աշ...
12/05/2026

🎓 Սովորիր անգլերեն և սկսիր աշխատել միջազգային հարթակներում 🌍💻

Այսօր անգլերենը պարզապես լեզու չէ — դա հնարավորություն է աշխատելու ամբողջ աշխարհի հետ ու գումար վաստակելու օնլայն։
🚀Եթե ուզում ես աշխատել Upwork-ում, շփվել արտասահմանյան հաճախորդների հետ և վստահ գրել ու խոսել անգլերենով, ապա դասերը հենց քեզ համար են ✨

✔️ Խոսակցական անգլերեն
✔️ Անգլերեն freelancing-ի և Upwork-ի համար
✔️ Նամակագրություն ու հաղորդակցություն հաճախորդների հետ
✔️ Անհատական մոտեցում
✔️ Օնլայն դասեր հարմար ժամերով

Դասերի ընթացքում կսովորես ոչ միայն լեզու, այլ նաև՝
📌 ինչպես ներկայանալ հաճախորդին
📌 ինչպես գրել proposal-ներ
📌 ինչպես վստահ շփվել աշխատանքի ընթացքում

Անգլերենը կարող է դառնալ քո առաջին քայլը դեպի օնլայն աշխատանք և անկախ եկամուտ 🤍

📩 Գրիր մանրամասների և փորձնական դասի համար։

30/04/2026

#Անգլերենի #օնլայն խոսակցական դասընթացներ 👩🏻‍💻

🚀Դասերը նախատեսված են 16+ տարիքային խմբի համար

📞Գրանցման համար զանգահարել 055460299 կամ DM

🤔 « #Օնլայն  #ԱՆԳԼԵՐԵՆ  երբեմն մտածում եք արդյունքը բավարար չի լինի…»Սա ամենահաճախ տրվող հարցն է, որ լսում եմ։Եկեք պատկե...
13/04/2026

🤔 « #Օնլայն #ԱՆԳԼԵՐԵՆ երբեմն մտածում եք արդյունքը բավարար չի լինի…»

Սա ամենահաճախ տրվող հարցն է, որ լսում եմ։

Եկեք պատկերացնենք մի պարզ բան 👇🏻
Դուք սովորում եք ձեր սիրելի վայրում՝
տանը 🛋️, սրճարանում ☕ կամ նույնիսկ ճանապարհին ✈️
առանց շտապելու, առանց ուշանալու, առանց սթրեսի։

Բայց ամենակարևորը՝
դուք ոչ թե “ուղղակի սովորում եք”,
այլ սկսում եք ԽՈՍԵԼ։

Ահա ինչ է փոխվում 👇🏻
✨ Չեք վախենում սխալվելուց
✨ Սկսում եք ձևակերպել մտքերը անգլերեն
✨ Ամեն դասից հետո զգում եք առաջընթաց

📚 Online English lessons (A1-C2)
🎯 Շեշտը՝ խոսակցականի վրա
🎁 Առաջին դասը՝ անվճար

Փորձեք մեկ անգամ…
ու ինքներդ կհասկանաք տարբերությունը 😉

📩 Գրեք “ENGLISH” կամ պարզապես DM

😊😉 Գաղտնիք  չէ որ,  #անգլերեն  սովորում ենք մեր ողջ կյանքում, բայց միևնույն է, հաճախ օտարերկրացուն չենք կարողանում գրագե...
13/03/2026

😊😉 Գաղտնիք չէ որ, #անգլերեն սովորում ենք մեր ողջ կյանքում, բայց միևնույն է, հաճախ օտարերկրացուն չենք կարողանում գրագետ պատասխանել, կամ տանջվում ենք այս կամ այն բառը հիշելու համար:😞 #Գերմանացի հոգեբան #Գերման #Էբբինհաուզն առաջարկում է հիշելու ունիվերսալ բանաձև:

↪↪↪Ինչո՞ւ ենք մենք 1 ժամից մոռանում ստացած 100% ինֆորմացիայի 44%-ը: Ուղեղը մեզ պաշտպանում է գերծանրաբեռնվածությունից և շարունակ ազատվում է ոչ պիտանի ինֆորմացիայից: Հենց այդ պատճառով էլ բոլոր նոր բառերը, որ մենք սովորում ենք, սկզբում ընկնում են ոչ թե երկարաժամկետ, այլ կարճաժամկետ հիշողության մեջ: Եթե դրանք չես կրկնում ու չես օգտագործում, արագ մոռացվում են:😗😚

#Էբբինհաուզի «մոռացման կորը» ցույց է տալիս, որ սովորելուց արդեն մեկ ժամ անց մենք մոռանում ենք ինֆորմացիայի կեսից ավելին, իսկ մի շաբաթ անց հիշում սոսկ 20%-ը:

💬Արագ հիշելու համար 1-ին անգամ սովորածը պետք է կրկնել անմիջապես սովորելուց հետո, 2-րդ անգամ՝ 15-20 րոպե հետո, 3-րդ անգամ՝ 6-8 ժամ հետո, իսկ 4-րդ անգամ՝ 24 ժամ հետո: Երկար ժամանակով հիշելու համար սովորածը 1-ին անգամ պետք է կրկնել անմիջապես, 2-րդ անգամ՝ 20-30 րոպե հետո, 3-րդ անգամ՝ 1 օր հետո, 4-րդ անգամ՝ 2-3 շաբաթ հետո, իսկ 5-րդ անգամ՝ 2-3 ամիս անց: Որպեսզի նոր բառերը գլխից չթռչեն, պետք է աշխատել դրանք տեղակայել երկարաժամկետ հիշողության մեջ: Անգիր անելն այս պարագայում արդյունավետ չէ,💯 քանի որ ուղեղը չի հասցնում արագ իմաստավորել ինֆորմացիան և ամուր ասոցիատիվ կապեր գտնել: Երկար հիշելու համար այդ գործընթացն ավելի լավ է ձգել մի քանի օր և անգամ շաբաթ:👌

Ընդ որում, այդ ընթացքում պարտադիր չէ անընդհատ կրկնել այդ բառերը:🤗

📚 Սիրով կլսենք Ձեր կարծիքը այս #մեթոդի մասին 😊

↪Սպասում ենք Ձեր կարծիքներին մեկնաբանություններում 👇👇

Ահա Ամանորյա թեմայով 5 ֆիլմ, որոնք շատ օգտակար են B2 մակարդակի համար (բավականին պարզ խոսք, հասկանալի արտահայտություններ,...
20/12/2025

Ահա Ամանորյա թեմայով 5 ֆիլմ, որոնք շատ օգտակար են B2 մակարդակի համար (բավականին պարզ խոսք, հասկանալի արտահայտություններ, ինչպես նաև օգտակար բառապաշար).

🎄 1. Love Actually (2003)
• Կենցաղային, բնական խոսք
• Տարբեր ակցենտներ (բրիտանական)
• Շատ օգտակար արտահայտություններ

👉 Օգտակար է լսողությունը զարգացնելու համար

⸻

❄️ 2. The Holiday (2006)

• Պարզ, դանդաղ խոսք
• Ամերիկյան և բրիտանական անգլերեն
👉 Հատկապես լավ է conversational English-ի համար

⸻

🎅 3. Home Alone (1990)

• Պարզ բառապաշար
• Շատ կրկնվող արտահայտություններ
• Հումոր + իրավիճակային խոսք

👉 Օգտակար է B1 / B2-ի համար

⸻

🎁 4. The Christmas Chronicles (2018)

• Ժամանակակից խոսք
• Դինամիկ, հետաքրքիր սյուժե

👉 Օգտակար է ժամանակակից բառապաշար սովորելու համար

⸻

🎄 5. A Christmas Carol (2009 – animated)

• Հստակ արտասանություն
• Բառապաշարը մի քիչ բարձր է, բայց հասկանալի B2-ին

👉 բառապաշարի արագ զարգացման համար

⸻————

📘 IELTS թե TOEFL — ո՞ր քննությունն ընտրել և ինչի՞ համար են դրանք անհրաժեշտ 🌍Այս երկու միջազգային քննությունները գնահատու...
30/10/2025

📘 IELTS թե TOEFL — ո՞ր քննությունն ընտրել և ինչի՞ համար են դրանք անհրաժեշտ 🌍

Այս երկու միջազգային քննությունները գնահատում են անգլերենի տիրապետման մակարդակը՝ ուսման, աշխատանքի կամ արտագաղթի նպատակներով։ Սակայն դրանց միջև կան կարևոր տարբերություններ 👇🏻

🔹 IELTS (International English Language Testing System)
Օգտագործվում է հիմնականում Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Կանադայում և Ավստրալիայում։
Քննությունը ունի ակադեմիական և ընդհանուր տարբերակներ, իսկ խոսակցականը անցկացվում է իրական զրուցակցի հետ։

🔹 TOEFL (Test of English as a Foreign Language)
Նախընտրելի է հատկապես ԱՄՆ-ի և որոշ այլ երկրների համալսարանների կողմից։
Քննությունը ամբողջությամբ անցնում է համակարգչով՝ ներառյալ խոսակցականը, որը ձայնագրվում է։

✅ Ի՞նչ նպատակով են հանձնում
Այս քննություններից ցանկացածը կարող է դռներ բացել դեպի միջազգային կրթություն 🎓, բարձրագույն ուսումնական հաստատություններ, աշխատանք արտերկրում և միգրացիոն ծրագրեր։

💡 Եթե դեռ չգիտեք՝ ո՞ր քննությունն է ձեզ ավելի համապատասխան, մեր մասնագետները կարող են օգնել ընտրել ճիշտ ուղղությունը՝ ըստ ձեր նպատակների։

📍 ANNEX C&E Center — ձեր ուղին դեպի միջազգային հաջողություն 🌐

📞+37455460299

🤔 Շատերը դեռ թերահավատորեն են մոտենում օնլայն դասընթացներին Եկեք միասին պարզենք 👇🏻արդյոք արդյունավետ է թե՞ ոչՊատկերացրեք...
20/10/2025

🤔 Շատերը դեռ թերահավատորեն են մոտենում օնլայն դասընթացներին

Եկեք միասին պարզենք 👇🏻արդյոք արդյունավետ է թե՞ ոչ

Պատկերացրեք՝ սովորում եք սիրելի սրճարանում ☕, տանը՝ սիրելի բազմոցին նստած 🛋️ կամ նույնիսկ ճանապարհորդելիս ✈️՝ առանց խցանումների ու ավելորդ ժամանակի կորուստի։

Ահա, թե ինչ եք ստանում․
✨ Ժամանակի խնայողություն՝ առանց ճանապարհի ու խցանումների։
✨ Ճկունություն՝ դասերը հարմարեցվում են Ձեր գրաֆիկին։
✨ Նույն որակն ու արդյունքը, ինչ առկա դասերին։

սովորելը նշանակում է ընտրել #ազատություն, #հարմարավետություն և #արդյունավետություն 💻

Կարծում եմ այլևս չեք երկմտի
👉🏻 «Արդյո՞ք հարմար են online դասերը»

💡 Գրանցվեք եվ համոզվեք որ ավելի արագ եվ արդյունավետ կլինի

Address

Proshyan 2/1
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
17:30 - 18:00
Friday 09:00 - 17:00

Telephone

055 302666

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ANNEX Cultural & Educational Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share