26/09/2026
🇦🇲 🇮🇷 🎯Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն ներկայացնում է Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի միջազգային ժյուրիի անդամ Բահման Բորոջենիին (Bahman Borojeni)։
Բահման Բորոջենին (Bahman Borojeni) իրանցի նկարիչ է, ծնվել է 1942 թվականին։ Նա համարվում է իրանական գեղանկարչությունը միջազգային արվեստային դաշտում ներկայացնելու առաջամարտիկներից մեկը։ Բորոջենին սովորել է Թեհրանի Արվեստի համալսարանում, իսկ դեռ ուսանողական տարիներին արժանացել է Թեհրանի 1964 թվականի Բիենալեի փորագրանկարչության առաջին մրցանակին։
1970–1990 թվականներին դասավանդել է գեղանկարչություն Թեհրանի Արվեստի համալսարանում՝ այդ ընթացքում նշանակալի ներդրում ունենալով Իրանում ժամանակակից գեղանկարչության զարգացման և արվեստագետների կրթության գործում։ 1990 թվականից բնակվում է Փարիզում և իր ստեղծագործական գործունեությունը շարունակում է Մոնմարտրի իր արվեստանոցում։
Բահման Բորոջենիի ստեղծագործությունները ցուցադրվել են Իրանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Նրա աշխատանքները ներառված են մի շարք հանրային և մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում։
Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն մեծ պատիվ է համարում Բահման Բորոջենիին միջազգային ժյուրիի կազմում ողջունելը՝ նրա երկարամյա ստեղծագործական փորձի և միջազգային արվեստային դաշտում ունեցած նշանակալի ներդրման համար։
Գեղարվեստական տպագրության Վեցերորդ միջազգային Բիենալե, Երևան 2027-ի Կազմկոմիտե
————
The Organizing Committee of the International Print Biennale, Yerevan is pleased to introduce Bahman Borojeni as a member of the International Jury of the Sixth International Print Biennale, Yerevan 2027.
Bahman Borojeni is an Iranian painter, born in 1942, and one of the pioneers in introducing Iranian painting to the international art scene. He studied at Tehran University of Art and received the First Prize for Engraving at the 1964 Tehran Biennale while still a student.
From 1970 to 1990, he taught painting at Tehran University of Art, contributing significantly to the development of contemporary painting and art education in Iran. Since 1990, he has been based in Paris, where he continues his artistic practice from his studio in Montmartre.
His work has been exhibited internationally, including in Iran, France, Japan, Norway, Switzerland, and the United States, and is held in prominent public and private collections, including the Tehran Museum of Contemporary Art.
The Organizing Committee of the Sixth International Print Biennale, Yerevan 2027 is honored to welcome Bahman Borojeni to the International Jury, bringing his extensive artistic experience and international perspective to the Biennale.
The Organizing Committee of the Sixth International Print Biennale, Yerevan 2027
Cover: © Sargis Antonian / KulturDialog Armenien 2026