Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն

Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն Բարի գալուստ Հայաստանի Կինոգործիչների միության ֆեյսբուքյան պաշտոնական էջ

Welcome to the official page of the Union of Film Professionals of Armenia

ԱՆՑԱԾ ՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈԽՎՈՂ, ԲԱՐԵՆՈՐՈԳՎՈՂ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ ՄՈՒՏՔԸ ԵՎՍ ՆՈՐ ՏԵՍՔ...
23/09/2026

ԱՆՑԱԾ ՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈԽՎՈՂ, ԲԱՐԵՆՈՐՈԳՎՈՂ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ ՄՈՒՏՔԸ ԵՎՍ ՆՈՐ ՏԵՍՔ ԿՈՒՆԵՆԱ։

Շատ շուտով Հայաստանի Կինոգործիչների միությունը և Երևանի Կինոյի տունը, որը ութ տարի շարունակ անընդհատ փոխվել, կառուցվել, նորոգվել ու բարենորոգվել է, Արամի փողոցից ևս կունենա բարեկարգ և ակնահաճո մուտք, որը բավականություն կպատճառի ոչ միայն Կինոյի տուն և Հայաստանի կինոգործիչների միություն այցելողներին, այլև Երևանի բնակիչներին և հյուրերին։

Մուտքի նոր ծածկերը, չորացած ծառերի տեղում տնկվող նոր ծառերն ու լանդշաֆտային ձևավորումը, նոր, ժամանակակից ցուցանակն ամբողջովին կփոխեն Արամի փողոցից շենքի և նրա միջավայրի տեսքը։

23/09/2026

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ՝ ՏԻԳՐԱՆ ԲԱՂԻՆՅԱՆԻՆ

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է մեր գործընկերոջ՝ ՏԻԳՐԱՆ ԲԱՂԻՆՅԱՆԻ հայրը՝ ՄԵԼՍ ՏԻԳՐԱՆԻ ԲԱՂԻՆՅԱՆԸ։

Ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մերձավորներին։

Տեղեկացնում ենք, որ ՄԵԼՍ ԲԱՂԻՆՅԱՆԻ հոգեհանգիստը կայանալու է այսօր, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ին,
«ԷԼԿՈ» սգո սրահում, ժամը՝ 17։00-20։00

Հուղարկավորությունը կայանալու է նույն վայրից, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ին, ժամը՝ 13։00-ԻՆ։

«ԷԼԿՈ» սգո սրահի հասցեն է՝ Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ), 1-ին փողոց, 1/19 շենք

100-ԱՄՅԱ «ԶԱՐԵ»-Ն ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԷԿՐԱՆԻՆԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԻ ԴԻՏՈՒՄԸ՝ ՍԻՐՈՎ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ։ ❤ Սեպտեմբերի 18-ին Կին...
22/09/2026

100-ԱՄՅԱ «ԶԱՐԵ»-Ն ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԷԿՐԱՆԻՆ
ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԻ ԴԻՏՈՒՄԸ՝ ՍԻՐՈՎ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ։ ❤

Սեպտեմբերի 18-ին Կինոյի տան ԼՈՐԻԿ Կապույտ սրահի լեփ-լեցուն դահլիճում կայացավ ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ գլուխգործոցներից՝ «ԶԱՐԵ» ֆիլմի դիտումը, իսկ երեկոն վերածվեց ջերմ զրույցով, հիշողություններով, արժևորումներով և անակնկալներով լի օրվա ավարտի։

Երեկոյին ներկա էր հայկական համր կինոյի աստղերից ԵՐԱՆՈՒՀԻ ԱԴԱՄՅԱՆԻ, որը հանդես է գալիս նաև «ԶԱՐԵ» ֆիլմում և դերասան, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի դիվանապետ ԱՐՇԱՎԻՐ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻ ծոռը՝ ԳԵՈՐԳԻ ՆԱԶԱՐՅԱՆԸ, որն իր հիմնական մասնագիտությունից բացի զբաղվում է նաև իր նախապապի և նախատատի ժառանգության ուսումնասիրությամբ և բավական հետաքրքիր ներկայացրեց իրենց գերդաստանը։

Երեկոյին ներկա էր նաև հայկական կինոյի մեծանուն երախտավորներից՝ ԱՄԱՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ թոռնուհին՝ ռեժիսոր, մուլտիպլիկատոր, բազմաթիվ սիրված ստեղծագործությունների հեղինակ ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, որը շատ լավ տեղյակ լինելով հայկական կինոյի երբեմնի անցուդարձին, խոսեց թե «ԶԱՐԵ» ֆիլմի, որը ծնվել է նաև ԱՄԱՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ, թե իր պապիկի անցած ճանապարհի մասին, որը շատ հետաքրքիր էր հատկապես երեկոյին ներկա բազմաթիվ երիտասարդների, ավագ դպրոցների աշակերտների համար, որոնք երեկոյին մասնակցում էին առանց հատուկ հրավերի, իրենց երեկոն հայկական կինոյի հետ անցկացնելու մտադրվածության արդյունքում, ինչն անչափ ուրախալի է։

Ֆիլմի դիտումից առաջ և հետո «ԶԱՐԵ»-ի, ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ հանճարեղ անհատի, նրա ստեղծագործությունների, հայկական կինոյի մասին խոսեցին կինոգետ, կինոքննադատ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԸ, կինոգետ, կինոքննադատ, պրոֆեսոր ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆԸ, կինոգետ, խմբագիր ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆԸ, իսկ հարց ու պատասխանը լրացրեց բոլոր այն բացերը, որոնք կարող էին լինել։

Այնքան հետաքրքիր էր երեկոն, որ նրան ներկա օտարերկրացի զբոսաշրիկներից մեկը մինչև երեկոյի ավարտը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով թարգմանելով զրույցը, մինչև վերջ մասնակցեց երեկոյին։

Նորից կրկնենք, որ անչափ ուրախալի էր հատկապես մեր դպրոցականների, երիտասարդների ներկայությունը, որոնք նախընտրել էին իրենց երեկոն անցկացնել հայկական համր ֆիլմի դիտումով։

Իսկ մեր մշտական այցելուների, մեր սիրելի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների ներկայությունն արդեն չի զարմացնում։

Աշնանային կինոերեկոները կինոյի տանը շարունակվելու են։
ՈՒշադիր եղեք, բաց չթողնեք։ ❤❤❤

ԱՅՍՕՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «CITY FILM DAYS YEREVAN» ՆԱԽԱԳԻԾԸ: ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԿԻՆՈՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ։Այսօր Բեռլինի Mov...
19/09/2026

ԱՅՍՕՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «CITY FILM DAYS YEREVAN» ՆԱԽԱԳԻԾԸ: ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԿԻՆՈՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ։

Այսօր Բեռլինի Moviemento կինոթատրոնում սկսվում է «City film days Yerevan» ծրագիրը՝ կինոգետ, կինոքննադատ ԴԻԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ համադրությամբ։

Յուրաքանչյուր տարի այս նախագիծն ընտրում է մեկ քաղաք և կինոյի միջոցով ներկայացնում այդ քաղաքի ճարտարապետությունը, առօրյան, սոցիալական, քաղաքային կյանքը։ 2026 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին անցկացվող թողարկման կենտրոնում Երևանն է։

Ծրագրում ներառված է վերջին հինգ տասնամյակների ընթացքում նկարահանված 10 ֆիլմ՝ խաղարկային, վավերագրական փորձարարական ստեղծագործություններ, որոնք կինոյի լեզվով հետազոտում են Երևանի քաղաքային, սոցիալական, մշակութային միջավայրերը։

Ցուցադրվելու է ՆԱԻՐԻ ՀԱԽՎԵՐԴԻԻ «Ավելելով Երևանը»-ը, ԱՐՄԱՆ ԵՐԻՑՅԱՆԻ «Մեկ, երկու, երեք» և այլ ֆիլմեր։

Ի թիվս հայկական այլ ֆիլմերի, ծրագրում ներկայացվելու է նաև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԿՈՆԴ» ֆիլմը, որի ցուցադրությանը ներկա է լինելու ռեժիսորը։

Գերմանական «21. Oktober e.V.» միավորման, որը կազմակերպիչ կողմն է, նպատակն է քաղաքային տարածությունների ու պատմությունների վերաիմաստավորումը արվեստի միջոցով և կինոյի բացահայտումը որպես քաղաքային պատմություններ պատմելու միջոց:

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ ‼️ԱՅՍՕՐ՝ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԵՐԵԿՈ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ ❤«ԶԱՐԵ» ՖԻԼՄԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է․ ԱՅՍՕՐ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ, ԺԱՄԸ 19։00-Ի...
18/09/2026

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ ‼️
ԱՅՍՕՐ՝ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԵՐԵԿՈ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ ❤
«ԶԱՐԵ» ՖԻԼՄԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է․

ԱՅՍՕՐ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ, ԺԱՄԸ 19։00-ԻՆ, ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԿԱՊՈՒՅՏ ՍՐԱՀՈՒՄ՝ լինելու է բացառիկ երեկո՝ նվիրված Համո Բեկնազարյանի փառահեղ ֆիլմերից մեկի՝ «ԶԱՐԵ» ֆիլմի 100-ամյակին։

Ներկա են լինելու բացառիկ հյուրեր, լինելու են անակնկալ հանդիպումներ, պատմվելու են պատմություններ, որոնք ոչ բոլորին են հայտնի, բացահայտվելու են ֆիլմի ստեղծման հետ կապված էջեր։

Անշուշտ, դիտելու ենք նաև «ԶԱՐԵ» ֆիլմը և դիտելու ենք բոլորովին այլ հայացքով։

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
ՍԻՐՈՎ ՍՊԱՍԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ
(Մուտքը՝ Արամի փողոցից, Վերնիսաժի կողմից, Կինոգործիչների միության մուտքից՝ 3-րդ հարկ)

ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՖԻԼՄԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄ։Ռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ «ՄԵ...
14/09/2026

ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՖԻԼՄԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄ։

Ռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ «ՄԵՆԱԿ ԵՐԿՈՒՍՈՎ» ֆիլմը «ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄ մրցանակին։

Սիրով շնորհավորում ենք մեր գործընկերներին ու մաղթում նոր ձեռքբերումներ։ ❤❤❤

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻ ՖԻԼՄԸ՝ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ։ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ, ԺԱՄԸ 19:30-ին, ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ...
14/09/2026

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻ ՖԻԼՄԸ՝ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ, ԺԱՄԸ 19:30-ին, ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃՈՒՄ կկայանա կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻՆ նվիրված «ՁԱՅՆ ԲՆՈՒԹՅԱՆ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ։ ❤

ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «ԱՐՏՈՅԻ ԵՐԿԻՐԸ» ՖԻԼՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՕՍԿԱՐ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅ...
04/09/2026

ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «ԱՐՏՈՅԻ ԵՐԿԻՐԸ» ՖԻԼՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՕՍԿԱՐ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի ազգային կինոակադեմիան տեղեկացրել է, որ «Օսկար»-ի 99-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «ԱՐՏՈՅԻ ԵՐԿԻՐԸ» լիամետրաժ ֆիլմը։

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ Tamara Stepanyan-ին և մաղթում նոր ձեռքբերումներ։ ❤

Address

Vardanants 18
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410 54 05 28

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն:

Shortcuts

Share

Category