Cafesjian Center for the Arts (Cascade complex)

Cafesjian Center for the Arts (Cascade complex) Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական էջ
Official page of the Cafesjian Center for the Arts Inspired by the vision of its founder, Gerard L. www.cmf.am
(321)

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, որոնք պատկանում են Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի լայնածավալ հավաքածուին: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն:
www.cmf.am

The Cafesjian Center for the Arts is dedicated to bringing the best of contemporary art to Armenia and presenting the best of Armenian culture to the world. Cafesjian, the Center offers a wide variety of exhibitions, derived from the Gerard L. Cafesjian Collection of contemporary art. Having celebrated its grand opening in November 2009, CCA continues to exhibit unique works of modern art and offers a diverse program of lectures, films, concerts, and numerous educational initiatives for adults and children. Over one million people have visited the Center annually since its opening.

2026 թվականի սեպտեմբերի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ...
06/10/2026

2026 թվականի սեպտեմբերի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորում՝ նվիրված Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին։

Ֆորումը մեկ հարկի տակ համախմբեց վերականգնողներին, արվեստի բուհերի և մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողնեին, թանգարանային և մշակութային ոլորտի մասնագետներին, ինչպես նաև վերականգնման թեմայով հետաքրքրվող անձանց՝ խոսելու Հայաստանում արվեստի գործերի վերականգնման արդի փորձի, խնդիրների և հեռանկարների մասին։

Ֆորումի նպատակն էր ստեղծել մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև հանրության համար առավել տեսանելի դարձնել վերականգնողների կարևոր և հաճախ անտեսանելի աշխատանքը։

«Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորումն իրականացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի համագործակցությամբ։

🎥 Առաջարկում ենք դիտել ֆորումի տեսանյութը և վերադառնալ այդ օրվա կարևոր թեմաներին և քննարկումներին։

Սեպտեմբերի 30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկ»-ում կայացավ Գագիկ Ղազանչյանի «անԾանոթ քաղաք» ցուցադրության հ...
03/10/2026

Սեպտեմբերի 30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկ»-ում կայացավ Գագիկ Ղազանչյանի «անԾանոթ քաղաք» ցուցադրության հանդիսավոր բացումը։

Ցուցադրության վերնագիրն արտացոլում է արվեստագետ Գագիկ Ղազանչյանի վերջին շրջանի ստեղծագործությունների ոգին և ուրբանիստական միջավայրերի հետ նրա գեղարվեստական փոխհարաբերությունը՝ ճանաչելիի ու անճանաչելիի միջակայքում։

 #գրիգորխանջյան100 1908 թվականի հոկտեմբերի 3-ին (սեպտեմբերի 20-ին) է ծնվել հայոց պատմության ամենասիրված հոգևոր առաջնորդն...
03/10/2026

#գրիգորխանջյան100

1908 թվականի հոկտեմբերի 3-ին (սեպտեմբերի 20-ին) է ծնվել հայոց պատմության ամենասիրված հոգևոր առաջնորդներից մեկը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը։
Գրիգոր Խանջյանն իր եռամաս որմնանկարի առաջին՝ «Հայոց այբուբեն» հատվածում, հայոց պատմությունը կերտած կերպարների շարքում պատկերել է նաև Վազգեն Ա-ին։
Վեհափառի պատվերով Գրիգոր Խանջյանը 1978 թվականին սկսեց աշխատել Հայրապետի նստավայրի ընդունարան-աշխատասենյակի համար նախատեսված գոբելենների շարքի էսքիզների վրա։ Տարիներ անց այս էսքիզները հիմք դարձան նրա մոնումենտալ եռամաս որմնանկարի համար, որն այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նշանային ստեղծագործություններից մեկն է։

Ամփոփում ենք «Վաղարշակ Արամյան ․․․ և մետաֆիզիկա» ցուցադրության հիման վրա ստեղծված «Երկրորդ հայացք. տեսանելիից դեպի անտես...
26/09/2026

Ամփոփում ենք «Վաղարշակ Արամյան ․․․ և մետաֆիզիկա» ցուցադրության հիման վրա ստեղծված «Երկրորդ հայացք. տեսանելիից դեպի անտեսանելին» կրթական ծրագիրը։

Մեր վերջին հանդիպման մասնակիցները «Այբ» դպրոցի աշակերտներն էին։

 #գրիգորխանջյան100Սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է։ Կոմիտասը մեզ համար պարզապես մեծ երաժիշտ չէ․ Կոմիտասը հավաքեց, ...
26/09/2026

#գրիգորխանջյան100

Սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է։

Կոմիտասը մեզ համար պարզապես մեծ երաժիշտ չէ․ Կոմիտասը հավաքեց, պահպանեց ու նոր կյանք տվեց հայկական ժողովրդական երգին։ Նա մեր մշակութային հիշողության և ազգային ինքնության ամենակարևոր անուններից մեկն է։

Այս օրը ևս մեկ առիթ է վերադառնալու նրա ժառանգությանը և կրկին լսելու այն, ինչ այնքան խորապես մերն է։

 #ԳՈՐԾԿԱԳաֆէսճեան արվեստի կենտրոնի Թանգարանի խանութին անհրաժեշտ է վաճառող-խորհրդատու։ Ցանկացողները կարող են իրենց ինքնակ...
23/09/2026

#ԳՈՐԾԿԱ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Թանգարանի խանութին անհրաժեշտ է վաճառող-խորհրդատու։ Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Դիմումի վերջնաժամկետ` 02.10.2026

Աշխատանքային նկարագիր` Այցելուներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն թանգարանի ընթացիկ ցուցադրությունների, հատուկ միջոցառումների, թանգարանի խանութի վաճառանմուշների և անդամակցության փաթեթների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել նշված ապրանքների և ծառայությունների վաճառքը:

Աշխատանքային գործառույթներ`
• Այցելուներին տրամադրել տեղեկատվություն թանգարանի խանութի վաճառանմուշների, թանգարանի ընթացիկ ցուցադրությունների և հատուկ միջոցառումների վերաբերյալ:
• Զրուցել հաճախորդների հետ նրանց հետաքրքրող վաճառանմուշների վերաբերյալ, ինչպես նաև նշել խանութում առկա բոլոր նոր, հետաքրքիր և յուրօրինակ վաճառանմուշները` դրանով իսկ նպաստելով վաճառքի ծավալի աճին:
• Մուտքագրել վաճառքները հաշվառման համակարգչային ծրագրով (POS) և գրանցել կանխիկ, անկանխիկ վճարումները:
• Մուտքագրել վաճառքի հետ կապված ողջ տեղեկատվությունը համակարգչային հաշվառման ծրագիր` ներառելով տոմսերի և ապրանքանմուշների հասույթի գումարը:
• Անհրաժեշտության դեպքում իրականացնել թանգարանային շրջայցներ:
• Կատարել գործառույթից բխող թանգարանի խանութի և այցելուների կենտրոնի տնօրեն այլ հանձնարարություններ:

Որակավորում`
• հաճախորդների հետ շփման գերազանց հմտություններ,
• հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
• համակարգչային հմտություններ:

Նոր համալրում և Անկախության օրվան ընդառաջ նախատոնական զեղչեր Թանգարանի խանութում 🇦🇲Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Գաֆէ...
18/09/2026

Նոր համալրում և Անկախության օրվան ընդառաջ նախատոնական զեղչեր Թանգարանի խանութում 🇦🇲

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Թանգարանի խանութը համալրվել է գերմանական թեյնիկների նոր, ինքնատիպ և գունագեղ տեսականիով:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 18-20-ը` ՀՀ Անկախության տոնին ընդառաջ, ԳԱԿ-ը հայտարարում է 10% զեղչ Թանգարանի խանութում առկա ամբողջ տեսականու համար՝ բացառությամբ հայկական ապրանքատեսակների

Հիշեցնում ենք, որ ԳԱԿ անդամները ստանում են հատուկ 20% զեղչ, իսկ հայկական ապրանքատեսականու համար՝ 10% զեղչ:

Անդամակցե՛ք Գաֆէսճեան արվեստի կենտրոնին և օգտվեք առաջարկվող բազում առավելություններից` https://cmf.am/hy/membership/public-membership։

Սիրով սպասում ենք ձեզ:

We are happy to introduce a new colorful selection of playful design teapots from Germany at the Museum Store of the Cafesjian Center for the Arts (CCA).

In addition, on September 18-20, ahead of the Independence Day of the Republic of Armenia, CCA announces a 10% discount on all items available at the Museum Store, except for local crafts.

Please note that CCA members receive a special member-only 20% discount and 10% discount on local crafts.

Become a member and enjoy many privileges of your membership։ https://cmf.am/en/membership/public-membership


We are looking forward to your visit.

 #գրիգորխանջյան100Այսօր հայկական ազգային ճարտարապետության դպրոցի 20-րդ դարի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ռաֆայել Իս...
17/09/2026

#գրիգորխանջյան100
Այսօր հայկական ազգային ճարտարապետության դպրոցի 20-րդ դարի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ռաֆայել Իսրայելյանի ծննդյան օրն է։

Նրա ստեղծած ճարտարապետությունը միավորում է ազգային ավանդույթը, պատմական հիշողությունն ու ժամանակակից մտածողությունը։ Իսրայելյանի կառույցները վաղուց դարձել են ոչ միայն ճարտարապետական ժառանգության, այլև մեր ինքնության կարևոր մասը։

«Երկրորդ հայացք. տեսանելիից դեպի անտեսանելին» կրթական ծրագիրը հիմնված է «Վաղարշակ Արամյան ․․․ և մետաֆիզիկա» ցուցադրությա...
15/09/2026

«Երկրորդ հայացք. տեսանելիից դեպի անտեսանելին» կրթական ծրագիրը հիմնված է «Վաղարշակ Արամյան ․․․ և մետաֆիզիկա» ցուցադրության վրա:
Ծրագրի նպատակն է բացահայտել Վաղարշակ Արամյանի արվեստը և նպաստել նրա ստեղծագործությունների խորքային ընկալմանը՝ ուսումնասիրելով, թե ինչպես է պատկերային լեզուն դառնում մարդու ներաշխարհի արտահայտման միջոց։
«Երկրորդ հայացք»-ը ոչ թե պարզապես դիտելու մեթոդ է, այլ մարդու ընկալման մասին փորձառություն։ Ծրագիրը հիմնված է այն գաղափարի վրա, որ արվեստը հնարավորություն է տալիս տեսնել ոչ միայն արտաքին կերպարը, այլև այն, ինչը թաքնված է տեսանելիի սահմաններից անդին։

«Երկրորդ հայացք. տեսանելիից դեպի անտեսանելին» կրթական ծրագիրը հիմնվ...

Address

10 Tamanyan Street
Yerevan
0009

Opening Hours

Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+37410567262

Alerts

Be the first to know and let us send you an email when Cafesjian Center for the Arts (Cascade complex) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category