Հայաստանի Կենդանական Աշխարհ

Հայաստանի Կենդանական Աշխարհ Հայաստանի կենդանիներ

🐎 Հայաստանը հնագույն ժամանակներից հայտնի է եղել իր ձիաբուծությամբ։ Հայկական ձիերը գնահատվել են իրենց դիմացկունությամբ, ա...
01/08/2026

🐎 Հայաստանը հնագույն ժամանակներից հայտնի է եղել իր ձիաբուծությամբ։ Հայկական ձիերը գնահատվել են իրենց դիմացկունությամբ, արագությամբ և մարտական հատկանիշներով։

📷 Ձիաբուծարան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։

🦌 Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը հարուստ ու բազմազան է։ Այստեղ հանդիպում են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը...
01/08/2026

🦌 Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը հարուստ ու բազմազան է։ Այստեղ հանդիպում են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և բազմաթիվ այլ կենդանիներ։

📷 Հայաստանի բնության պետական թանգարանի և Կենդանաբանական թանգարանի (բորենին) ցուցանմուշները։

Յոհան Ֆրիդրիխ Նաուման (գերմ.՝ Johann Friedrich Naumann, 1780-1857), գերմանացի բնագետ, թռչնաբան, նկարիչ, որը համարվում է ...
11/03/2026

Յոհան Ֆրիդրիխ Նաուման (գերմ.՝ Johann Friedrich Naumann, 1780-1857), գերմանացի բնագետ, թռչնաբան, նկարիչ, որը համարվում է գերմանական գիտական թռչնաբանության հիմնադիրներից մեկը։ Նա մեծ ներդրում ունեցավ Եվրոպայի թռչունների ուսումնասիրության, նկարագրման և դասակարգման գործում։

Յոհանի հայրը՝ Յոհան Անդրեաս Նումանը, նույնպես հայտնի բնագետ և թռչնաբան էր, որի հետաքրքրությունները մեծ ազդեցություն ունեցան որդու վրա։ Երիտասարդ տարիքից Նումանը զբաղվել է թռչունների դիտարկմամբ, որսով և նրանց արտաքին տեսքի մանրակրկիտ նկարագրությամբ։

Չնայած նա համալսարանական համակարգված կրթություն չէր ստացել, իր ինքնուս աշխատանքի շնորհիվ դարձավ Եվրոպայի ամենահայտնի թռչնաբաններից մեկը։ Նա նաև զբաղվել է նկարազարդմամբ՝ անձամբ պատկերելով բազմաթիվ թռչունների տեսակներ։

Նաումանի գլխավոր աշխատությունը բազմահատոր «Գերմանիայի թռչունների բնական պատմություն» (գերմ․՝ Naturgeschichte der Vögel Deutschlands) աշխատությունն է, որը հրատարակվել է 1820-1844 թվականներին։ Այդ աշխատությունը համարվում է 19-րդ դարի եվրոպական թռչնաբանության կարևորագույն աշխատություններից մեկը։

Աշխատության մեջ նա ներկայացրել է Գերմանիայում և հարակից շրջաններում հանդիպող բազմաթիվ թռչունների տեսակներ։ Աշխատությունը առանձնանում է բարձրորակ նկարազարդումներով, որոնց մի մասը հեղինակել էր հենց Նումանը։

🐟 Սևանի սիգը կլիմայավարժեցված ձկնատեսակ է, որը ներմուծվել է Սևանա լիճ 20-րդ դարի սկզբին։ Այն առանձնանում է յուրահատուկ հ...
14/03/2025

🐟 Սևանի սիգը կլիմայավարժեցված ձկնատեսակ է, որը ներմուծվել է Սևանա լիճ 20-րդ դարի սկզբին։ Այն առանձնանում է յուրահատուկ համով և սննդարար արժեքով՝ դառնալով հայկական խոհանոցի գնահատված բաղադրիչներից մեկը։

🐟 Սևանա լճի մաքուր ջրերն ու հարուստ կենսաբազմազանությունը, ինչպես նաև «Սևան ազգային պարկի» և Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությանը հետևողական աշխատանքը, նպաստում են սիգի առանձնահատուկ որակներին՝ դարձնելով այն հայկական խոհանոցի անբաժանելի մասը։

🐟 Սևանի սիգի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է և կարևոր որպեսզի գալիք սերունդները նույնպես վայելեն այս բնության պարգևը։

©️ National park ''Sevan''

Մնեմոզինա կամ սև ապոլոն (լատին․՝ Parnassius mnemosyne), առագաստաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաս...
25/07/2024

Մնեմոզինա կամ սև ապոլոն (լատին․՝ Parnassius mnemosyne), առագաստաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածված է Եվրոպայում, Կովկասում, Փոքր և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում և Արևմտյան Սիբիրում։ Հայաստանում հանդիպում է նաև Շիրակի (Աշոցք գյուղի շրջակայք), Գեղարքունիքի (Սևանի լեռնանցք), Տավուշի (Դիլիջան քաղաքի շրջակայք), Կոտայքի (Արզական, Գեղադիր, Գողթ և Հանքավան գյուղերի շրջակայք), Վայոց ձորի (Ջերմուկ քաղաքի, Գնիշիկ գյուղի շրջակայք), Սյունիքի (Լիճք, Շվանիձոր գյուղերի շրջակայք, Կալեր և Վանք լքված գյուղեր) մարզերում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, Արագած և Արայի լեռներում։ Ապրում են լեռնատափաստանային գոտու մարգագետիններում և անտառային բացատներում։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ‹‹Դիլիջան›› և «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև մի շարք անտառային արգելավայրերում։

Սովորական տատրակ (լատ.՝ Streptopella turtur), աղավնազգիների ընտանիքի, տատրակների ցեղի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածվ...
18/06/2023

Սովորական տատրակ (լատ.՝ Streptopella turtur), աղավնազգիների ընտանիքի, տատրակների ցեղի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։ 🕊

25/11/2022
22/06/2022

Հունիսի 22-ը նշվում է որպես Ուղտերի համաշխարհային օր: 🐫Այս կենդանիները գտնվում են պաշտպանության տակ: ✅Երկար ժամանակ ուղտերը մարդկանց համար միակ փոխադրամիջոցն են եղել անապատային վայրերում։ Նրանց միջոցով նաև բեռներ են տեղափոխել հեռու տարածությունների վրա։🏔 Կան նաև վայրի ուղտեր, որոնց ընտելացնելն անհնար է: Նրանք տարածված են Չինաստանի և Մոնղոլիայի հեռավոր և դժվար հասանելի վայրերում։ 🌏
Երևանի կենդանաբանական այգում այժմ կա երկսապատավոր ուղտ, որը բնակվում է թուրքմենական կուլանների հետ: Այս երկու կենդանատեսակներն էլ միևնույն միջավայրում՝ կիսաանապատներում են բնակվում, այդ պատճառով հեշտությամբ ապրում են միասին:
Ուղտը ծնվել է մեր կենդանաբանական այգում՝ Սահարա և Ֆլորա անունով ուղտերի սերունդն է: 11 տարեկան է: Ուտում է չորացած խոտ, որոշակի քանակությամբ համակցված կեր և բանջարեղեն:🍃🌱🐫

Address

Հայաստան
Yerevan
00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Կենդանական Աշխարհ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category