Հայ Ազգային Տոնացույց

Հայ Ազգային Տոնացույց Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայ Ազգային Տոնացույց, Arts and entertainment, Yerevan.

«Հայ Ազգային Տոնացույց» կրթական-մշակութային ՀԿ-ն հավաքագրում, վերհանում, վերականգնում ու վերստեղծում է ազգային տոներն ու դրանք ներկայացնում թեմատիկ միջոցառումների միջոցով։ Կազմակերպում է երիտասարդական քննարկումներ տոների դերի ու ազդեցության մասին։

Հայ Ազգային Տոնացույց ՀԿ-ն ակտիվորեն իրականացնում է հայ ազգային տոների ուսումնասիրություն ու վերհանում, որպեսզի պահպանեն...
18/07/2025

Հայ Ազգային Տոնացույց ՀԿ-ն ակտիվորեն իրականացնում է հայ ազգային տոների ուսումնասիրություն ու վերհանում, որպեսզի պահպանենք ու փոխանցենք մեր մշակութային ժառանգությունը։

Այնպես որ, մենք ոչ միայն ուսումնասիրում ենք ազգային տոները, այլ նաև զբաղվում ենք մեծ համայնքներում՝ հայ ընտանիքների տոների վիճակագրությամբ և հայաֆիկացմանը ուղղված աշխատանքներով։

ԱՄՆ-ի համայնքների պատասխանատվությունը հանձն է առել Լուսինե Իսախանյանն, ով բազում հայագիտական քննարկումների ու գիտական գրքերի շնորհանդեսների մասնակցությունը ուղղել է օգտագործելու ի նպաստ այս ծրագրի։

Սա կարևոր աշխատանք է՝ մեր մշակույթի ու հատկապես ավանդապաշտ սփյուռքի հարատևման համար։

Շուտով՝ ավելի շատ մանրամասներ։

🔬 Խաժակ Սիրեկանյան - ծրագրի փորձագետ  Խաժակ Սիրեկանյանը պատմական և մշակութային արժեքներ ուսումնասիրող է։ Ճանապարհորդում ...
23/02/2025

🔬 Խաժակ Սիրեկանյան - ծրագրի փորձագետ

Խաժակ Սիրեկանյանը պատմական և մշակութային արժեքներ ուսումնասիրող է։ Ճանապարհորդում է Հայկական լեռնաշխարհով, լուսաբանում, վերհանում, հավաքագրում ու տեղագրում է ավելի քան 500 պատմամշակութային կոթող։
Իր ուսումնասիրություններով և տեղեկատվությամբ իր ներդրումն է ունենում «Հայ Ազգային Տոնացույց» ծրագրի իրականացմանը։

🔬 Յուրի Սարգսյան - ծրագրի փորձագետՅուրի Սարգսյանը, թոշակի անցած անվտանգության աշխատակից և հնագույն քաղաքակրթությունների ...
17/02/2025

🔬 Յուրի Սարգսյան - ծրագրի փորձագետ

Յուրի Սարգսյանը, թոշակի անցած անվտանգության աշխատակից և հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող, հեղինակ է 7 գրքի՝ հիմնականում կենտրոնացած հայ ժողովրդի ակունքների և պատմական հարցերի վրա։ Նրա վերջին գիրքը՝ «Արարատյան լեռների գաղտնիքները․ երկրորդ հայտնություն», ներառում է հնագույն աղբյուրներ և ինքնուրույն ուսումնասիրություններ, որոնք կարևորում են հայերի նախածին պատմությունը։

Սարգսյանի աշխատանքները մեծ նշանակություն ունեն «Հայ Ազգային Տոնացույց» ծրագրի համար՝ ավելացնելով արժեքավոր գիտական տվյալներ հայ մշակույթի պատմությունը բացահայտելու հարցում։

🔬 Լեյլա Ստեփանյան - ծրագրի փորձագետ   Լեյլա Ստեփանյանը, լեզվաբան, ավանդական լեզվաբառարանական ուսումնասիրությունների հեղի...
16/02/2025

🔬 Լեյլա Ստեփանյան - ծրագրի փորձագետ

Լեյլա Ստեփանյանը, լեզվաբան, ավանդական լեզվաբառարանական ուսումնասիրությունների հեղինակ, իր կարևոր գիտական ներդրումները բերում է «Հայ Ազգային Տոնացույց» ծրագրին՝ պոլինեզական ժողովուրդների և հայերի լեզվաբառարանային ու հավատալիքների ընդհանրությունների վերաբերյալ իր աշխատանքներով։

Լեյլա Ստեփանյանի ուսումնասիրությունները հետաքրքիր և ինքնատիպ գույն են հաղորդում մեր ծեսերի վերականգնմանը՝ բացելով նոր աշխարհներ և դարձնելով մեր մշակույթն ավելի հարուստ։

🔬 Միքայել Բադալյան - ծրագրի փորձագետ   Միքայել Բադալյանը, պատմական գիտությունների թեկնածու, հնագետ և ուրարտագետ, երկար տ...
16/02/2025

🔬 Միքայել Բադալյան - ծրագրի փորձագետ

Միքայել Բադալյանը, պատմական գիտությունների թեկնածու, հնագետ և ուրարտագետ, երկար տարիներ ղեկավարել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և մասնակցել է բազմաթիվ միջազգային պեղումների։ Նա իր անգնահատելի գիտական փորձով աջակցում է «Հայ Ազգային Տոնացույց» ծրագրին՝ Արարատյան թագավորության ու Քուր-Արաքսյան մշակույթի պատմագրությամբ և ավանդույթներով՝ վերականգնելով այս հզոր ժամանակաշրջանների շունչը և նշելով դրանց կարևորությունը հայ մշակույթի մեջ։

🔬 Հրաչիկ Հակոբջանյան - ծրագրի փորձագետՀրաչիկ Հակոբջանյանը, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու և Բրյուսովի անվ...
16/02/2025

🔬 Հրաչիկ Հակոբջանյան - ծրագրի փորձագետ

Հրաչիկ Հակոբջանյանը, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու և Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դոցենտ, մեծ պատրաստակամությամբ աջակցում է «Հայ Ազգային Տոնացույց» ծրագրին՝ իր փորձը և գիտելիքները ներդնելով թե տեղեկատվական, թե մասնագիտական տեսանկյունից։ Նա նաև «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի համահիմնադիր է։

🔬 Սվետլաննա Պողոսյան - ծրագրի փորձագետ   Սվետլաննա Պողոսյանը, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ և տարազագետ, ...
16/02/2025

🔬 Սվետլաննա Պողոսյան - ծրագրի փորձագետ

Սվետլաննա Պողոսյանը, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ և տարազագետ, մեծ հաճույքով աջակցում է «Հայ Ազգային Տոնացույց» ծրագրին՝ իր լայնածավալ տեղեկատվությամբ ու խորհրդատվությամբ: Իր հիմնարար գիտական գործունեությունը կենտրոնացած է ազգագրության և թանգարանագիտության ոլորտում՝ հատկապես հայկական տարազների, ժողովրդական ավանդույթների և մշակույթի ուսումնասիրության վրա:

Տիկին Սվետլաննան ներկայումս աշխատում է Հայոց ազգագրության թանգարանում՝ որպես գիտական գծով փոխտնօրեն, նաև դասավանդում է տարբեր թեմաներով՝ ազգաբանություն, թանգարանագիտություն և նյութական մշակույթի պատմություն:

Նրա նշանակալի գիտական հետաքրքրությունները ներառում են ազգագրությունը, թանգարանագիտությունը և նյութական մշակույթի ուսումնասիրությունը: Նրա հրատարակած հոդվածների թիվը գերազանցում է 60-ը, իսկ մասնագիտական վերապատրաստումները ներառում են միջազգային դասընթացներ, ինչպես նաև թանգարանային մենեջմենթի ոլորտում ստացած փորձը:

Հայը աշխարհի առաջին ազգն է՝ իր հազարամյա պատմությամբ, մեծ մշակութային և գիտական ժառանգությամբ:      Հայկական լեռնաշխարհո...
16/02/2025

Հայը աշխարհի առաջին ազգն է՝ իր հազարամյա պատմությամբ, մեծ մշակութային և գիտական ժառանգությամբ:
Հայկական լեռնաշխարհում է ծնվել աշխարհի առաջին օրացույցը, իսկ ժամանակի ճշգրտորեն չափման արվեստը սկսվել է դեռևս Նախահայկյան օրացույցից առաջ, որի վկայությունն են Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված բազմաթիվ կժերի ու գոտիների վրա թողնված ժամանակի ճշգրիտ չափումների վերաբերյալ պատկերները։
Դարեր շարունակ բազում արշավանքների արդյունքում գողացվել կամ վերացվել են մեր նախահայրերից մեզ թողնված գիտելիքները։ Ցավոք, դրա արդյունքում չունենք մեկ ազգային հաստատված տարեթիվ, փոխարենը ունենք մի քանի գիտական վարկածներ, որի հետևանքով ազգային օրացույցը զիջել ենք Գրիգորյան ժամանակակից միջազգային օրացույցին։
Այնուհանդերձ բոլոր ազգերն ու ժողովուրդները չեն միացել համաշխարհային պայմանավորվածությանը, ու ամբողջությամբ կամ մասնակի համայնքներով պահպանում ու հետևում իրենց ազգային օրացույցին։ Դրանցից են.

1. Իսլամական (Հիջրայի) օրացույց
• Տարի՝ 1446-1447 թթ. (կախված է լուսնի փուլերից և տարբեր երկրների հաշվարկներից)
• Օգտագործում: Հիմնականում օգտագործվում է իսլամական երկրներում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Եմենը, Օմանը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը, Սուդանը, Եգիպտոսը և այլն:
• Տարվա սկիզբ: Մուհամմեդ մարգարեի Մեքքայից Մեդինա տեղափոխվելու օրը, ինչը տեղի է ունեցել 622 թվականին:

2. Հրեական օրացույց
• Տարի՝ 5784 թ.
• Օգտագործում: Օգտագործվում է Իսրայելում և հրեական համայնքներում ամբողջ աշխարհում:
• Տարվա սկիզբ: Հրեական տարեթվը սկսվում է Ռոշ Հաշանա տոնից, որը սովորաբար տեղի է ունենում սեպտեմբերի սկզբին:

3. Չինական օրացույց
• Տարի՝ 4722 թ.
• Օգտագործում: Չինական ավանդական օրացույցը օգտագործվում է Չինաստանում, ինչպես նաև Չինաստանի համայնքներում ամբողջ աշխարհում (օրինակ՝ Հոնկոնգ, Թայվան, Մակաո):
• Տարվա սկիզբ: Գարնանային փառատոնից (Չինական նոր տարի), որը սովորաբար նշվում է հունվարի կամ փետրվարի 1-ին (գարնանային նոր ամիսը):

4. Հնդկական ազգային օրացույց (Շակա)
• Տարի՝ 1946 թ.
• Օգտագործում: Օգտագործվում է Հնդկաստանում՝ հիմնականում պետական հաշվարկներում, ինչպես նաև որոշ ավանդական համայնքներում:
• Տարվա սկիզբ: Ապրիլի 1-ին:

5. Թայլանդի բուդդայական օրացույց
• Տարի՝ 2567 թ.
• Օգտագործում: Օգտագործվում է Թայլանդում, այն հիմնված է բուդդայական ժամանակագրության վրա:
• Տարվա սկիզբ: Բուդդայական տարեմուտը նշվում է ապրիլին՝ Հարավային Ասիայի բուդդայական երկրներում:

6. Իրանական (Պարսկական) օրացույց
• Տարի՝ 1402 թ.
• Օգտագործում: Օգտագործվում է Իրանում և Աֆղանստանում:
• Տարվա սկիզբ: Նովրուզը (Պարսկական նոր տարի), որը նշվում է մարտի 20-ի կամ 21-ի կիզակետում:

7. Էթովպական օրացույց
• Տարի՝ 2016 թ.
• Օգտագործում: Օգտագործվում է Էթովպիայում, Էթովպական եկեղեցիներում, ինչպես նաև երկրում՝ պետական և համայնքային նպատակներով:
• Տարվա սկիզբ: Մաշտա (Պետական նոր տարի) նշվում է սեպտեմբերի 11-ին (կամ 12-ին, երբ տեղի են ունենում լիպենտ տարիներ)։

Օրենքը թույլատրում է ազգային փոքրամասնություններին ունենալ իրենց տոները և հիշատակի օրերը։ Ուրեմն հայերը, որոնք այս երկրի...
04/02/2025

Օրենքը թույլատրում է ազգային փոքրամասնություններին ունենալ իրենց տոները և հիշատակի օրերը։ Ուրեմն հայերը, որոնք այս երկրի մեծամասնությունն են, նույնպես իրավունք ունեն վերականգնելու ու նշելու իրենց մոռացված ազգային տոներն ու հիշատակի օրերը։

ՀՀ օրենքը թույլատրում է նշել միջազգային և մասնագիտական տոներ, բայց արդյո՞ք դրանք ազգային տոներ են։       Մասնագիտական օր...
04/02/2025

ՀՀ օրենքը թույլատրում է նշել միջազգային և մասնագիտական տոներ, բայց արդյո՞ք դրանք ազգային տոներ են։
Մասնագիտական օրերը նախ պետք է հասկանալ՝ դրանցից որոնք ունեն հայկական ծագում, ինչ նախապատմություն ունեն, ինչի հետ են կապված և հատկապես ինչպես են ընդունված նշվել։ Արդյոք ո՞ր օրերն են արտացոլում մեր ինքնությունը։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայ Ազգային Տոնացույց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share