27/03/2024
🔹Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործական նկատելի ձեռքբերումները սկսվել էին դեռևս կոնսերվատորիայում սովորելու տարիներին, երբ գրեց իր Առաջին սիմֆոնիան։
🔹Կոմպոզիտորի ժառանգությունն ընդգրկում է Քնարական պոեմ սիմֆոնիկ նվագախմբի համար, լարային կվարտետներ, 5 սիմֆոնիա և մի շարք այլ ստեղծագործություններ, ինչպես նաև հեղինակել է երաժշտություն բազմաթիվ ֆիլմերի համար։
🔹Առաջին սիմֆոնիայից երկու տարի անց լույս տեսավ Ջոն Տեր-Թադևոսյանի «Մարդու ճակատագիրը» թիվ 2 սիմֆոնիան՝ գրված Շոլոխովի համանուն վիպակից նրան ոգեշնչած տպավորություններով:
👉Սիմֆոնիան կհնչի Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնի փակման համերգին։
Տոմսերը հասանելի են հետևյալ հղումով👇
https://www.facebook.com/events/390013806982351