17/04/2026
Մարդիկ կան, որոնք չեն հեռանում…
Նրանք մնում են իրենց ստեղծած արվեստում, իրենց սաների շարժումներում, բեմի լույսի տակ ծնված յուրաքանչյուր զգացողության մեջ։
Պետրոս Աֆարյանը նրանցից էր։
Նա ոչ միայն պար էր սովորեցնում, այլ փոխանցում էր հոգի, ուժ, նվիրվածություն։
Այսօր մենք շարունակում ենք նրա ճանապարհը։
Մեր ամենամյա Universal Cup մրցումը այսուհետ կրելու է նրա անունը՝
դառնալով Հայաստանի սպորտային պարերի Պետրոս Աֆարյանի անվան հուշամրցաշար։
Սա պարզապես անուն չէ։
Սա հիշողություն է, շնորհակալություն և խոստում՝ երբեք չմոռանալ։