04/09/2026
🇬🇧⬇️✨ Սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահը սիրով հրավիրում է բոլորին «Հովհաննես Շարամբեյան – 100. Հիշողության պատկերագրություն» բացառիկ ցուցահանդեսի բացմանը:
Գեղանկարիչ, գրաֆիկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի (1926–1986) կյանքն ու գործունեությունը հայ մշակույթի պատմության մեջ առանձնանում են ազգային հոգևոր և նյութական արժեքներին անմնացորդ ծառայությամբ։ Նրա կենսագրությունը չի սահմանափակվում միայն ստեղծագործական վաստակով, այլ նաև ընդգրկում է ազգային ժառանգության պահպանման, թանգարանային և գեղարվեստական կյանքի կազմակերպման կարևոր ոլորտները։
Շարամբեյանի արվեստն ու մշակութային գործունեությունը կարելի է դիտարկել որպես «հիշողության պատկերագրության» ամբողջական համակարգ։ Նրա ստեղծագործություններում մարդիկ, առարկաները, քաղաքային ու գյուղական միջավայրը, պատմաճարտարապետական հուշարձաններն ու հայրենի բնաշխարհը ներկայանում են որպես ժամանակի հետքը կրող և անցյալի ժառանգությունը ներկային փոխանցող կերպարներ։ Նույն աշխարհընկալումն է ընկած ժողովրդական արվեստի հանդեպ նրա հետևողական հետաքրքրության հիմքում։ Պատկերը, իրը, մշակութային միջավայրը և թանգարանը նրա գործունեության մեջ կազմում են փոխկապակցված ամբողջություն։
Շարամբեյանի համար ժառանգությունը ավարտված անցյալ չէր, այլ ներկա մշակութային ինքնագիտակցությունը ձևավորող կենդանի ակունք։ Նրա բազմաբովանդակ գործունեությունը միտված էր հանրության գեղագիտական ճաշակի ձևավորմանը, ազգային ժառանգության արժևորմանը, գեղարվեստական ավանդույթների պահպանմանն ու արդիականացմանը և ազգային ինքնության գիտակցության ամրապնդմանը։ Շարամբեյանի գաղափարներն այսօր իրենց շարունակությունն են գտնում Երևանի և Դիլիջանի՝ նրա անունը կրող ժողովրդական արվեստների թանգարաններում։
Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը նպատակ ունի բացահայտելու նրա ստեղծագործական լայն ընդգրկումն ու մշակութային գործունեության բազմազան ոլորտները՝ համադրելով Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի Ժողովրդական արվեստների թանգարանի, Դիլիջանի երկրագիտական թանգարանի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության, Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև արվեստագետի ընտանիքի ու մասնավոր հավաքածուների գործերը։
🎨 Ցուցահանդեսի համադրողներ՝ Հայկուհի Սահակյան, Նարեկ Վան Աշուղաթոյան
💚 Ցուցահանդեսի հովանավոր՝ «Գրին Ռոք» հիմնադրամ
📍 Հասցե՝ ք. Երևան, Արամի 1
🎟 Մուտքը՝ պատկերասրահի տոմսով
🇬🇧✨ On September 10, the National Gallery of Armenia cordially invites everyone to the opening of the exclusive exhibition "Hovhannes Sharambeyan – 100. The Iconography of Memory."
Painter and graphic artist Hovhannes (Vanik) Sharambeyan (1926-1986), Honored Art Worker of the Armenian SSR, holds a distinctive place in the history of Armenian culture for his wholehearted dedication to the nation’s spiritual and material heritage. His legacy extends beyond artistic achievement, encompassing the preservation of national heritage and important aspects of museum and artistic life.
Sharambeyan’s art and cultural activity may be viewed as an integrated system of the “iconography of memory.” In his works, people, objects, urban and rural environments, historical and architectural monuments, and the landscapes of his homeland appear as bearers of the traces of time, transmitting the legacy of the past into the present. The same worldview underlies his sustained interest in folk art. The image, the object, the cultural environment, and the museum form an interconnected whole within his practice.
For Sharambeyan, heritage was not a completed past, but a living source shaping contemporary cultural self-awareness. His multifaceted activity was aimed at cultivating public aesthetic taste, fostering appreciation of national heritage, preserving and renewing artistic traditions, and strengthening awareness of national identity. His ideas continue today in the museums of folk arts in Yerevan and Dilijan that bear his name.
The exhibition dedicated to Sharambeyan’s 100th anniversary seeks to reveal the breadth of his artistic practice and the diversity of his cultural activity by bringing together works from the National Gallery of Armenia, the Folk Arts Museum in Yerevan, the Dilijan Local Lore Museum and Art Gallery, the Service for the Protection of Historical Environment and Cultural Museum-Reservations, the Artists’ Union of Armenia, as well as from the artist’s family and private collections.
🎨 Curators: Haykuhi Sahakyan, Narek Van Ashughatoyan
💚 Sponsored by: Green Rock Foundation
📍 Address: 1 Aram St, Yerevan
🎟 Admission: Gallery ticket
#ՀովհաննեսՇարամբեյան #Շարամբեյան100 #ՀիշողությանՊատկերագրություն #արիՀԱՊ #ԳրինՌոք