Komitas Quartet

Komitas Quartet The Komitas National Quartet is a string quartet musical ensemble founded in 1924. It is the oldest-established string quartet in the world still performing.

02/10/2026

🎶 Կոմիտասի անվան ազգային քառյակը Վեդիում՝ համերգով և վարպետության դասով

02/10/2026

Կոմիտաս քառյակ․ մարզային համերգ

🎶 Հոկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ին, Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում տեղի կունենա
Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը։

Ծրագրում՝
- Ալեքսանդր Բորոդին. Կվարտետ 2, 1-2-րդ մասեր
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Կվարտետ 17, 3-4-րդ մասեր
- Կոմիտաս-Ասլամազյան. Հայկական ժողովրդական մանրանվագներ

🎟️ Մուտքն ազատ է:

30/09/2026
Սեպտեմբերի 26-ը  հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավ...
26/09/2026

Սեպտեմբերի 26-ը հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր
Կ Ո Մ Ի Տ Ա Ս Ի
ծննդյան օրն է:

26/09/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր կոլեկտիվ «Կոմիտասի» անվան ազգային լարային քառյակի տնօրեն, մշակութային գործիչ Սամվել Մեսրոպյանը։

2013–2021 թվականներին Սամվել Մեսրոպյանը ղեկավարել է վաստակավոր կոլեկտիվ «Կոմիտասի» անվան ազգային լարային քառյակը, 2021–2026 թվականներին եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Կոմիտասի» անվան ազգային քառյակ մասնաճյուղի ղեկավարը, իսկ 2023–2026 թվականներին՝ Առնո Բաբաջյանի անվան մշակութային հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն։

2019 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

ԿԳՄՍ նախարարությունը խորապես վշտակցում է Սամվել Մեսրոպյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/365

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 24-ին անժամանակ կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն  ՍԱՄՎԵ...
24/09/2026

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 24-ին անժամանակ կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն ՍԱՄՎԵԼ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ:

Սամվել Մեսրոպյանի ներդրումն ու նվիրումը անուրանալի են Կոմիտասի անվ. ազգային քառյակի գործունեության, կայացման և զարգացման գործում։ Իր մասնագիտական բարձր որակներով, պատասխանատվությամբ և մարդկային ջերմությամբ նա դարձել էր մեր երաժշտական ընտանիքի անբաժանելի մասը։

Քառյակը իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Սամվել Մեսրոպյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին։
Կիսում ենք նրանց վիշտը և մաղթում ուժ ու համբերություն՝ այս ծանր ու անդառնալի կորստի առիթով։
Քո բարի անունն ու հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։

Հոգեհանգիստը տեղի կունենա «Զոլեր» սգո սրահում
(Հասցե՝ Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 )

25 սեպտեմբեր, 2026թ.
Ժամը՝ 17:00- 20:00

Հուղարկավորությունը՝ նույն վայրից
26 սեպտեմբեր, 2026, ժամը՝ 12:00

18/09/2026

Համերգ և վարպետության դաս Վեդիում․ Կոմիտասի անվան ազգային քառյակ

🎼 Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին, Վեդի համայնքի երաժշտական դպրոցում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը։

🎶Ծրագրում՝
- Ալեքսանդր Բորոդին. Կվարտետ 2, 1 -2-րդ մասեր
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Կվարտետ 17, 3-4-րդ մասեր
- Կոմիտաս-Ասլամազյան. հայկական ժողովրդական մանրանվագներ

Մուտքն ազատ է։

Նույն օրը՝ համերգից առաջ, ժամը 15:30-ին, Կոմիտասի անվան ազգային քառյակի երաժիշտները աշակերտների համար կանցկացնեն վարպետության դաս՝ փոխանցելով կատարողական արվեստի և տեխնիկական հմտությունների իրենց փորձը։

Այսօր Կոմիտասի անվան ազգային քառյակի ղեկավար Սամվել Մեսրոպյանի ծննդյան օրն է:Քառյակը սրտանց և ջերմորեն շնորհավորում է հո...
16/09/2026

Այսօր Կոմիտասի անվան ազգային քառյակի ղեկավար Սամվել Մեսրոպյանի ծննդյան օրն է:
Քառյակը սրտանց և ջերմորեն շնորհավորում է հոբելյարին՝ մաղթելով քաջառողջություն, ուժ և ամուր կամք:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Komitas Quartet posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Komitas Quartet:

Shortcuts

Share

Category