Art Embassy

Art Embassy Art Embassy Gallery promotes Armenian culture by increasing the visibility of contemporary Armenian artists in the global art scene. Art Gallery & Art Space
(1)

And represents internationally recognized artists from other countries in Armenia.

Սիրելի այցելուներ, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արվեստի դեսպանատունը բաց կլինի ժամը 16։00-ից 19։00։ Հայցում ենք ձեր ներողամտ...
14/12/2025

Սիրելի այցելուներ, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արվեստի դեսպանատունը բաց կլինի ժամը 16։00-ից 19։00։ Հայցում ենք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարության համար։

Dear visitors, today, December 14, Art Embassy will be open from 4:00 PM to 7:00 PM. We apologize for any inconvenience.

11/12/2025
Սիրելի արվեստասերներ, վաղը՝ Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:30-ին սիրով հրավիրում է Ani Hovak-ի «Դրախտային թռչուններ» խորագրով...
11/12/2025

Սիրելի արվեստասերներ, վաղը՝ Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:30-ին սիրով հրավիրում է Ani Hovak-ի «Դրախտային թռչուններ» խորագրով անհատական ցուցահանդեսին։ Հովակը հայտնի է որպես արվեստագետ, ով արդյունաբերական թափոնները վերածում է պոետիկ վիզուալ պատմությունների՝ նոր կյանք տալով դեն նետված իրերին։

Այս շարքում Անի Հովակը բացահայտում է Թռչունի արխետիպը՝ որպես ազատության և ուրախության խորհրդանիշ, ինչը վառ հակադրություն է ստեղծում նրա օգտագործած նյութերի հետ ։ Եթե նրա հայտնի «Աղջկա տրամադրությունը» (The Girl Mood) շարքը, ի թիվս այլ հոգևիճակների, հաճախ մելանխոլիա է արտահայտում, ապա այս թռչունները բացառապես ուրախության սուրհանդակներ են՝ լցված թեթևությամբ և պայծառությամբ։

Լինելով պրոֆեսիոնալ ֆլեյտահար և «Հովեր» պետական կամերային երգչախմբի անդամ՝ Հովակը վիզուալ արվեստում կիրառում է «պոլիֆոնիկ տեսողություն»։ Ինչպես առանձին ձայներն են ստեղծում երգչախումբ, այնպես էլ նա ստեղծում է վիզուալ հարմոնիա՝ օգտագործելով «ժանգոտ երկաթ, պլաստիկե խցաններ, զսպանակներ, կոտրված մեխանիզմներ և այլն»։

Միացե՛ք մեզ՝ տեսնելու, թե ինչպես են քաղաքի աղմուկը և Անտրոպոցենի դարաշրջանի մնացորդները վերափոխվում գունեղ, սավառնող ցնծության։

———
Միջոցառման մանրամասները․

Ցուցահանդեսը կգործի՝ Դեկտեմբերի 12-ից Դեկտեմբերի 22-ը
Բացումը՝ Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:30-ին
Վայր՝ «Արվեստի դեսպանատուն» ցուցասրահ (Art Embassy Gallery)
Հասցե՝ Սայաթ-Նովա պողոտա 28, Երևան
Մուտքը՝ Ազատ է

Սիրելի արվեստագետներ, Արվեստի դեսպանատանը (Սայաթ Նովայի պողոտա 28) ունենք մեկ ազատ արվեստանոց։  Սենյակը փոքր է, բայց լու...
03/12/2025

Սիրելի արվեստագետներ, Արվեստի դեսպանատանը (Սայաթ Նովայի պողոտա 28) ունենք մեկ ազատ արվեստանոց։
Սենյակը փոքր է, բայց լուսավոր, մուտքը՝ հենց ցուցասրահից։

Հարմար կլինի նկարչի, զարդագործի, դիզայների և այլ գործունեությամբ զբաղվող անձանց համար։

Բացի արվեստանոցը ձեր տրամադրության տակ կլինեն նաև ընդհանուր օգտագործման տարածքները՝ ցուցասրահը, բակը և փոքրիկ խոհանոցը։

Արժեքը 100 հազար դրամ է, որի մեջ ներառված են կոմունալ վճարները։
Սենյակում կա այսպիսի պահարան և բազմոց, կարող եք հանել կամ թողնել։

Արվեստանոցը տեսնելու համար կարող եք գրել էջին կամ զանգահարել 094715100։

25/11/2025

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը Արվեստի դեսպանատանը տեղի ունեցած Կողբի պլեներ-սիմպոզիումի ցուցահանդեսին

Հեղինակ՝ Յուրա Վահանյան #Լուրեր

17/11/2025

Address

28, Sayat-Nova Avenue
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Art Embassy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Art Embassy:

Share

Category