09/06/2026
Երազում էի զգալ այս Աստվածային խաղաղությունը,լռությունը,մաքրությունը,կարծես բժշկված հեռացանք Սուրբ Ղազար Կղզուց,🙏🏻Ու ես ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար։ Մի բուռ արեւ, մի հատիկ ժպիտ , սովորական թվացող մեկ լուսաբաց, մեկ ծաղիկ… դա կոչվում է կյանքի բույր, թե որքան մարդիկ երազեցին ու այդպես էլ լուսաբաց չդիմավորեցին՝ սպասելով, որ վաղը կլինեն երջանիկ … չէ որ մի օր մենք էլ չենք լինելու, մոռացվելու է տուն, անուն, արած ու չարած գործեր։ Ես քեզ մի գաղտնիք ասեմ… հիմա արթնացել ես չէ, ուղղակի շնորհակալ եղիր այդ լույսի համար, ոչ մեկի վատը մի ցանկացիր , սիրտդ բացիր ու թող սրտիր մեջ ապրի Աստծո մաքրամաքուր լույսը, բարությունը խաղաղությունը, ներողամտությունը… ՍԵՐԸ…
Ու կբացվեն քո առջեւ հաջողության դռները… ♥️ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՊՐԵԼԸ,ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՆԱՊԱՏՆԵՐՈՒՄՍ ՃԱՆԱՉԵԼ ԳԵՏԵՐԴ