04/09/2026
✨ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) կնոջ՝ Դիանա Ուկլեբայի քնարերգությունը լի է նուրբ զգացմունքայնությամբ, սիրո անսահման կարոտով ու ջերմությամբ։
Երբ առավոտը գա՝
Քեզ կփնտրեմ հույսով,
Երբ երեկո դառնա՝
Կգամ գարնան լույսով:
Ես կվազեմ ձյունոտ
Ճամփաներով սառած,
Ես կհասնեմ քեզ մոտ՝
Սիրուց թևեր առած:
Կգամ կրակ կտրած՝
Իմ կարոտով արթուն…
Թեև հու՜շ ես դարձել
Հեռու, անհայտ ափում:
✍️ Դիաննա Ուկլեբա
🖼️Դիաննա Ուկլեբա, Նատյուրմորտ, 1984
#ԴիանաՈւկլեբա #Ջոտտո