24/09/2026
Երկու օր շարունակ Սիզընս այգին ապրեց «Ջան Աշուն»-ի գույներով, համերով ու ջերմ տրամադրությամբ։ 🍂🧡
🍂Սիզընս այգում Երեմյան ընկերությունների խմբի նախաձեռնությամբ անցկացվեց քաղաքի գլխավոր աշնանային միջոցառումը՝ «Ջա՜ն, աշուն» փառատոնը։
Այն քաղաքի բնակիչներին և հյուրերին նորովի ներկայացրեց ազգային խոհանոցը, մշակույթը, հայաստանյան հարուստ բերքուբարիքը, ինչպես նաև պարգևեց ընտանեկան հաճելի ժամանցի հնարավորություն։
«Ջան Աշուն»-ը դարձավ հանդիպման վայր՝ միասին վայելելու հայկական աշունը, բացահայտելու մեր մշակույթն ու համերը և ստեղծելու նոր, գեղեցիկ հիշողություններ։
Շնորհակալ ենք մեր բոլոր հյուրերին, մասնակիցներին և գործընկերներին, ովքեր այս երկու օրերը մեզ հետ անցկացրին ու դարձան «Ջան Աշուն»-ի մի մասը։ 🍁
Կհանդիպենք նորից՝ հաջորդ «Ջան Աշուն»-ին։ 💚