KinoMoscow

KinoMoscow 🍿 Արի՜ կինոյի աշխարհ

«Մոսկվա» կինոթատրոնը, Երևան քաղաքի սրտում գտնվող ամենահին կինոթատրոնը, կառուցվել է 1936 թվականին: Շենքի կառուցումը լիովին համապատասխանում է 20-րդ դարի սկզբի համաշխարհային ճարտարապետության սկզբունքներին ու ոճին։ Պահպանելով տասնամյակների պատմությունը և գեղեցիկ ավանդույթները՝ կինոթատրոնը մշտապես գտնվում է առաջխաղացման փուլում: Այժմ կինոթատրոնը ունի 4 դահլիճ, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնում կազմակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ, կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ:

🦸‍♂️ Դիտե՛ք «Վրիժառուները: Վերջնախաղ. Ընդլայնված տարբերակ» արկածային մարտաֆիլմը սեպտեմբերի 24-ից՝ ԿինոՄոսկվայի մեծ էկրան...
23/09/2026

🦸‍♂️ Դիտե՛ք «Վրիժառուները: Վերջնախաղ. Ընդլայնված տարբերակ» արկածային մարտաֆիլմը սեպտեմբերի 24-ից՝ ԿինոՄոսկվայի մեծ էկրաններին։

Թանոսի կործանարար գործողություններից հետո տիեզերքը հայտնվել է փլուզման եզրին։ Ողջ մնացած Վրիժառուները կրկին միավորում են ուժերը՝ փոխելու իրադարձությունների ընթացքն ու տիեզերքում վերականգնելու հավասարակշռությունը։

Ֆիլմը կցուցադրվի ռուսերեն՝ հայերեն ենթագրերով։

👇 Գնեք օնլայն տոմս կինոթատրոնի կայքէջից՝
🌐 https://tinyurl.com/48k6uzaw

👇 Ամրագրե՛ք տոմսը զանգի միջոցով՝
📲 010 52 12 10 | 010 52 12 40 | 011 52 12 40

Բրեդ Փիթի մասնակցությամբ «Գազանի սիրտը» ֆիլմը սեպտեմբերի 24-ից` ԿինոՄոսկվայում։Ավիավթարից հետո հատուկ նշանակության ջոկատ...
22/09/2026

Բրեդ Փիթի մասնակցությամբ «Գազանի սիրտը» ֆիլմը սեպտեմբերի 24-ից` ԿինոՄոսկվայում։

Ավիավթարից հետո հատուկ նշանակության ջոկատի սպա Ջեյմս Բելմոնտն ու նրա մարտական շունը` Օդինը, հայտնվում են Ալյասկայի հեռավոր վայրերից մեկում։ Արտաքին աշխարհից կտրված` նրանք ստիպված են պայքարել դաժան պայմաններում ողջ մնալու համար։

20/09/2026

«Վրիժառուները: Վերջնախաղ․ Ընդլայնված տարբերակ» ֆիլմը սեպտեմբերի 24-ից՝ ԿինոՄոսկվայում։

Թանոսի կործանարար գործողություններից հետո տիեզերքը հայտնվել է փլուզման եզրին։ Ողջ մնացած Վրիժառուները կրկին միավորում են ուժերը՝ փոխելու իրադարձությունների ընթացքն ու տիեզերքում վերականգնելու հավասարակշռությունը։

19/09/2026

Դիտե՛ք «Շան աստղերը» ֆանտաստիկ դրաման ԿինոՄոսկվայի մեծ էկրանին։

Ապագայում մահացու վիրուսը ոչնչացրել է մարդկության մեծ մասին։ Կնոջն ու հարազատներին կորցրած օդաչու Հիգն իր շան և նախկին զինծառայող Բենգլիի հետ բնակություն է հաստատել Կոլորադոյի լքված օդանավակայանի անգարում։ Երբ Հիգը խորհրդավոր ռադիոազդանշան է որսում, որոշում է ճանապարհ ընկնել՝ բացահայտելու դրա աղբյուրը։

👇 Գնեք օնլայն տոմս կինոթատրոնի կայքէջից՝
🌐 https://tinyurl.com/muasfxak

👇 Ամրագրե՛ք տոմսը զանգի միջոցով՝
📲 010 52 12 10 | 010 52 12 40 | 011 52 12 40

«Նոր տարվա կինո 2» ֆիլմը մեծ էկրանին կարող եք դիտել նոյեմբերի 5-ից՝ ԿինոՄոսկվայում։Սիրո, ընկերության ու երազանքների մասի...
19/09/2026

«Նոր տարվա կինո 2» ֆիլմը մեծ էկրանին կարող եք դիտել նոյեմբերի 5-ից՝ ԿինոՄոսկվայում։

Սիրո, ընկերության ու երազանքների մասին ջերմ պատմություն, որը հիշեցնում է՝ երջանկությունը սկսվում է այնտեղ, որտեղ դեռ հավատում ենք:

Զակ Կրեգերի «Չարի կացարանը» սարսափ ֆիլմը սեպտեմբերի 24-ից՝ ԿինոՄոսկվայում։Մի անհաջողակ սուրհանդակ փորձում է հասցնել հերթ...
18/09/2026

Զակ Կրեգերի «Չարի կացարանը» սարսափ ֆիլմը սեպտեմբերի 24-ից՝ ԿինոՄոսկվայում։

Մի անհաջողակ սուրհանդակ փորձում է հասցնել հերթական առաքանին, սակայն ճանապարհին հայտնվում է անհայտ վիրուսի բռնկման էպիկենտրոնում։ Հիվանդանոց հասնելու համար նա ստիպված է պայքարել մուտացիայի ենթարկված արարածների բազմության դեմ և անել ամեն ինչ՝ ողջ մնալու համար։

Նվիրե՛ք կինոյով ու վառ հույզերով լի երեկո ձեր սիրելիներին:💳 Նվեր քարտերը հասանելի են 5,000-20,000 դրամ անվանական արժեքնե...
18/09/2026

Նվիրե՛ք կինոյով ու վառ հույզերով լի երեկո ձեր սիրելիներին:

💳 Նվեր քարտերը հասանելի են 5,000-20,000 դրամ անվանական արժեքներով։

📍 Կարող եք ձեռք բերել կինոթատրոնի տոմսարկղից։

Միացի՛ր մեր թիմին:Փնտրում ենք մաքրուհի: 📱 Մանրամասների համար զանգահարեք 091 56 56 63
16/09/2026

Միացի՛ր մեր թիմին:

Փնտրում ենք մաքրուհի:

📱 Մանրամասների համար զանգահարեք 091 56 56 63

Հայտնի են Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները:Ներկայացնում ենք գլխավոր անվանակարգերում հաղթած ֆիլմերն...
13/09/2026

Հայտնի են Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները:

Ներկայացնում ենք գլխավոր անվանակարգերում հաղթած ֆիլմերն ու կինոգործիչներին։

Address

18 Abovyan Street
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00
Sunday 10:00 - 22:00

Alerts

Be the first to know and let us send you an email when KinoMoscow posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to KinoMoscow:

Shortcuts

Share

Category