09/10/2025
🎨 Եռօրյա հատուկ դասընթաց ջրաներկի վարպետ Պետո Պողոսյանի հետ
📅 Հոկտեմբեր 24–26
🖌 Հոկտեմբերի 24-ին, դասընթացի առաջին օրը Պետո Պողոսյանը կանցկացնի կենդանի ցուցադրություն, որի ընթացքում տեղում կստեղծի ավարտուն աշխատանք։
Մասնակիցները հնարավորություն կունենան տեսնելու ստեղծագործական գործընթացի բոլոր փուլերը՝
ջրաներկի կիրառման հեղինակային տեխնիկայով, նրբություններով և բացատրություններով։
Վարպետը կներկայացնի ինչպես դասական, այնպես էլ փորձարարական հնարքներ՝ ամենատարբեր, նույնիսկ անսպասելի գործիքներով։
Կխոսի ջրաներկի տարբեր թղթերի ընտրության մասին՝ բացահայտելով դրանց առանձնահատկությունները։
Բացի այդ, կբացի հեռախոսով արված լուսանկարից նկարելու գաղտնիքները։
Երկրորդ և երրորդ օրերին մասնակիցները կստեղծեն իրենց սեփական ջրաներկ աշխատանքները՝
Պետոյի անմիջական ղեկավարությամբ և աջակցությամբ։
💰 Մասնակցության տարբերակներ
1️⃣ Միայն առաջին օրվա կենդանի ցուցադրություն — 10,000 դր.
2️⃣ Ամբողջ եռօրյա դասընթաց (ցուցադրություն + գործնական աշխատանք) — 25,000 դր.
🧰 Խնդրում ենք ձեր հետ բերել երկու չափի վրձին, ջրաներկ և, եթե ունեք, նախընտրած թուղթ (թուղթը նաև տեղում կտրամադրվի)։
⚠️ Բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը՝
սովորելու իր գործի լավագույն վարպետներից մեկից։
📞 Շտապե՛ք, տեղերը խիստ սահմանափակ են։
Ձեր տեղն ամրագրելու համար զանգահարեք՝ [📱091308559]