Armenian State Dance Ensemble

Armenian State Dance Ensemble Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն՝ Արվեստի հայկական հետքերով

Կազմավորվել է 1958 թվականի հոկտեմբերի 15-ին Գեորգի Ասատուրյանի, բալետմայստեր Էդվարդ Մանուկյանի և կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել ազգային պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները և, բազմապատկելով այն, փոխանցել հաջորդ սերունդներին։ Սկզբնական շրջանում հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել են 16 տղա, 14 աղջիկ և 8 երաժիշտ: Անսամբլի առաջին համերգային ծրագրի ստեղծման գործում անգնահատելի ավանդ են ունեցել նաև բալետմայստերներ Իլյա Արբատովը (Յաղուբյան) և Վարդգես Ռաշիդյանը։ Ինքնատիպ մեկնաբանությամբ են բեմադրվել «Սասունի պարերը», «Բերդը», «Սրերով պարը», «Շորորը», «Զանգեզուրը», «Կովկասյան պարը», «Մաշիկներով պարը» և այլ պարեր՝ պահպանելով հայկական ժողովրդական պարերի ավանդույթները: Ստեղծումից մեկ տարի հետո՝ 1959թ-ից անսամբլը սկսեց հյուրախաղերը սկզբում խորհրդային երկրներում, հետո` Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում, Իսրայելում, Իրանում, Կիպրոսում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում և այլուր։ 1968թ. Էդվարդ Մանուկյանին փոխարինել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բալետմայստեր Վանուշ Խանամիրյանը՝ որպես անսամբլի գեղարվեստական ղեկավար, ում ղեկավարման տարիներին անսամբլում բեմադրվել են շուրջ 120 պարային համարներ, որոնք երկար տարիներ մնացել են անսամբլի պարացանկում. դրանցից են՝ «Կինտոների պար», «Հոտաղների պար», «Սարդարապատ», Ա.Սպենդիարյանի «Էնզելի», Ա.Խաչատրյանի «Սուսերով պար», «Ուզունդարա», «Լեզգինկա», Խ.Ավետիսյանի «Քարավան», «Կակաչներ», Կոմիտասի «Վաղարշապատի պար», «Սասուն» ազգագրական պարերի շարք և այլն: Նրա ղեկավարությամբ անսամբլն այդ տարիներին չորս անգամ մասնակցել է մոսկովյան համագումարներին, հինգ անգամ էլ՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին: 1971թ. նշանակալից են եղել անսամբլի հյուրախաղերը Լատինական Ամերիկայի երկրներում՝ Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Պերու, Էկվադոր, Բոլիվիա, Կոլումբիա, Վենեսուելա։ Այնուհետև հյուրախաղերով հանդես են եկել Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում` Դանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, Շվեյցարիայում և այլուր: 1974թ. անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի տասնմեկ նահանգների մի շարք քաղաքներում։ Անսամբլում պարել են այնպիսի տաղանդավոր արտիստներ, ինչպիսիք են՝ Ռաշիդ Կարապետյանը, Զեմֆիրա Երիցյանը, Մինաս Խաչատրյանը, Աիդա Հարությունյանը, Հարություն Կարապետյանը, Ալբերտ Կիզիրյանը, Ժասմենա Ավետիսյանը, Կարինե Ղազարյանը, Սոֆի Դևոյանը, Սերժ Պոտոյանը, Սուրեն Չանչուրյանը, Նորայր Մեհրաբյանը, Գագիկ Կարապետյանը, Սրբուհի Բաբայանը, Վյաչեսլավ Անգուրովը, Սոնա Ղազարյանը, Պետրոս Ղարիբյանը և այլք: 1993-2005թթ Պարի պետական անսամբլը ղեկավարել է առաջատար պարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Սուրեն Չանչուրյանը: 1995-98թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Գագիկ Կարապետյանը, իսկ 2005-07թթ` գեղարվեստական ղեկավարը: Նրա ղեկավարման տարիներին բեմադրվել են «Զարթոնք», «Մայրություն», «Արցախի», «Իշխանապար», «Նինո», «Հովիվներ», «Ազգագրական պարերի շարան», «Լեզգինկա», «Քոչարի», «Ուրմեցիներ», «Մարտապար», «Վահագնի ծնունդը» և այլ պարային համարներ: 2007-23թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Ասատուր Կարապետյանը: 1976թ. անսամբլը դարձել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, իսկ 1978թ. արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման: 2022թ. անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում, իսկ անսամբլի գլխավոր բալետմայստեր է նշանակվել Ասատուր Քալաշյանը: Անսամբլի երաժշտական մասը 1999թ-ից ղեկավարում է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը:

03/08/2026

🇦🇲 ՊԱՐՈւՄ Է ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԸ

🔥 Զգացեք հայկական պարի և կենդանի երաժշտության հզոր ուժը, լեգենդար պատմությունն ու ժամանակակից շունչը՝ մեկ երեկոյի ընթացքում։

📅 ՕԳՈՍՏՈՍԻ 10, 🕖 19:00
📍 Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
🎟️ ՏՈՄՍԵՐԸ` https://www.tomsarkgh.am/hy/event/47368/ | 📞 +374 55 (91) 526 477 | +374 33 300 175

🔸 «Հովիվներ». բեմադրությունը Գագիկ Կարապետյանի

🔻Հայաստանի պարի պետական անսամբլ

01/08/2026

🇦🇲 ՊԱՐՈւՄ Է ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԸ

🔥 Զգացեք հայկական պարի և կենդանի երաժշտության հզոր ուժը, լեգենդար պատմությունն ու ժամանակակից շունչը՝ մեկ երեկոյի ընթացքում։

📅 ՕԳՈՍՏՈՍԻ 10, 🕖 19:00
📍 Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
🎟️ ՏՈՄՍԵՐԸ` https://www.tomsarkgh.am/hy/event/47368/ | 📞 +374 55 (91) 526 477 | +374 33 300 175

🔻Հայաստանի պարի պետական անսամբլ

💄 ԵՏՆԱԲԵՄ. ԿԱՆԱՅՔ✨ Ահա թե ինչպես են համերգից ժամեր առաջ անսամբլի պարախմբի արտիստները պատրաստվում համերգային երեկոյին: Կի...
31/07/2026

💄 ԵՏՆԱԲԵՄ. ԿԱՆԱՅՔ

✨ Ահա թե ինչպես են համերգից ժամեր առաջ անսամբլի պարախմբի արտիստները պատրաստվում համերգային երեկոյին: Կիսվում ենք մեր գեղեցկուհիների նախահամերգային լուսանկարներով:

🇦🇲 Հայաստանի պարի պետական անսամբլ

31/07/2026

🇦🇲 Հայոց բանակի զինծառայողները ներկա գտնվեցին Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգին

🔹 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության շրջանակում շարունակում ենք հյուրընկալել Հայոց բանակի զինծառայողներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով վայելելու ազգային մշակույթի լավագույն նմուշները։

✨ Այս համերգը առանձնահատուկ էր նաև Հայաստանի պարի պետական անսամբլի պարախմբի արտիստ Սարգիս Աթոյանի համար, ով համերգից օրեր անց զորակոչվեց Հայոց բանակ։ Համերգի ընթացքում կոլեկտիվը ջերմությամբ ու բարեմաղթանքներով ճանապարհեցին իրենց գործընկերոջը՝ մաղթելով խաղաղ, անվտանգ և բարի ծառայություն։

🇦🇲 Բարի ծառայություն ենք մաղթում Հայոց բանակի բոլոր զինծառայողներին։ 🇦🇲

🏅 ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ🔻 2026թ. Հուլիսի 28-ին կայացած Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգի ընթացքում Ժողովրդական երաժշտութ...
30/07/2026

🏅 ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

🔻 2026թ. Հուլիսի 28-ին կայացած Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգի ընթացքում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի պատվոգրով պարգևատրվեց Նարեկ Պերճի Պողիկյանը՝ անսամբլում ավելի քան 30 տարվա նվիրված, բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև ծննդյան 55-ամյա հոբելյանի կապակցությամբ։

🔹 Պատվոգիրը հանձնեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Գասոյանը։

📸 ԵՏՆԱԲԵՄ. ՏՂԱՄԱՐԴԻԿ🔥 Ուժ։ Կարգապահություն։ Կենտրոնացում։ Ահա թե ինչով է լցված ետնաբեմային մթնոլորտը համերգի մեկնարկից ր...
30/07/2026

📸 ԵՏՆԱԲԵՄ. ՏՂԱՄԱՐԴԻԿ

🔥 Ուժ։ Կարգապահություն։ Կենտրոնացում։ Ահա թե ինչով է լցված ետնաբեմային մթնոլորտը համերգի մեկնարկից րոպեներ առաջ:

🇦🇲 Հայաստանի Պարի Պետական Անսամբլ

29/07/2026

🇦🇲 «ՊԱՐՈւՄ Է ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԸ»

🔥 Հայաստանի պարի պետական անսամբլ. լեգենդար բեմադրություններ, հայկական պարի և կենդանի երաժշտության հզոր ուժն ու նոր շունչը՝ մեկ բեմում։

📅 Օգոստոսի 10 | 🕖 19:00
📍 Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
🎟️ Տոմսեր՝ https://www.tomsarkgh.am/hy/event/47368/ | 📞 +374 55 (91) 526 477 | +374 33 300 175

29/07/2026

🇦🇲 «ՊԱՐՈւՄ Է ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԸ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ

🔥 Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը ներկայացնում է «Պարում է Պարի Պետականը» մեծ համերգային ծրագիրը: Հայկական պարի ուժը, լեգենդար պատմությունն ու ժամանակակից շունչը՝ մեկ բեմում։

📅 ՕԳՈՍՏՈՍԻ 10, 🕖 19:00
📍 Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
🎟️ ՏՈՄՍԵՐԸ` https://www.tomsarkgh.am/hy/event/47368/
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175
_

🇦🇲 STATE DANCE ENSEMBLE OF ARMENIA

🔥 The power of Armenian dance, its legendary history, and a contemporary spirit — all on one stage.

📆 AUGUST 10, 🕖 19:00
📍 National Academic Theatre of Opera and Ballet of Armenia
🎟️ Tickets: https://www.tomsarkgh.am/hy/event/47368/
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

📸 Հուլիսի 28-ի համերգային երեկոն ամփոփում ենք լուսանկարների շարքով✨ Կհանդիպենք օգոստոսի 10-ին` ժամը 19:00-ին, Օպերային թ...
29/07/2026

📸 Հուլիսի 28-ի համերգային երեկոն ամփոփում ենք լուսանկարների շարքով

✨ Կհանդիպենք օգոստոսի 10-ին` ժամը 19:00-ին, Օպերային թատրոնում:
🎟️ https://www.tomsarkgh.am/hy/event/47368/

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն • Հայաստանի պարի պետական անսամբլ

28/07/2026

🇦🇲 Կայացավ Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի փառահեղ մենահամերգը:

🫶🏻 Սիրելի´ հանդիսատես, անչափ շնորհակալ ենք ձեր սիրո, ջերմության և բարձր գնահատանքի համար:

Առաջիկա մենահամերգները`
✨ «ՊԱՐՈւՄ Է ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԸ»
🔸 Օգոստոսի 10, 19:00
🔸 Սեպտեմբերի 21, 19:00
🎟️ https://www.tomsarkgh.am/hy/event/47368/
📍 Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

Address

30 Vardanants
Yerevan
0070

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian State Dance Ensemble posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Armenian State Dance Ensemble:

Shortcuts

Share