LIVER

LIVER Your reliable partner in managing creative projects
Store: Liver Heritage Store
✨Let's bring your vision to life

The company provides guidance and services for the navigation in the art market.

An atmosphere built on connection, interaction, and shared experience.
12/06/2026

An atmosphere built on connection, interaction, and shared experience.

🌟 Այս ամառ երեխաներին սպասվում է յուրահատուկ մշակութային ճամփորդություն Գյումրիում։«Լիվըր» ընկերությունը հրավիրում է 10-...
04/06/2026

🌟 Այս ամառ երեխաներին սպասվում է յուրահատուկ մշակութային ճամփորդություն Գյումրիում։

«Լիվըր» ընկերությունը հրավիրում է 10-15 տարեկան դպրոցականներին մասնակցելու «Մշակութային ճամփորդություն Գյումրի» 7-օրյա կրթական-ժամանցային ծրագրին, որը կանցկացվի հուլիսի 1-7-ը։

Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր շրջայցեր թանգարաններ և պատկերասրահներ, ստեղծագործական վարպետաց դասեր, ազգային ուտեստների պատրաստում, հանդիպումներ արվեստագետների հետ, թատրոն, կինոդիտումներ, երաժշտական երեկոներ, ազգային խաղերի և պարերի ուսուցում, բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ։

Ծրագրի ընթացքում երեխաները կբացահայտեն Գյումրիի պատմությունն ու մշակույթը, կզարգացնեն իրենց ստեղծագործական և թիմային հմտությունները, ինչպես նաև ձեռք կբերեն նոր ընկերներ և անմոռանալի հիշողություններ։

Մասնակցության արժեքը՝ 240 000 դրամ։

Արժեքի մեջ ներառված են՝
✔️ Երևան-Գյումրի-Երևան տեղափոխումը
✔️ 7-օրյա կեցություն հարմարավետ հյուրատանը
✔️ Օրական 3 անգամյա սնունդ
✔️ Բոլոր կրթական և ժամանցային միջոցառումները

📌 Գրանցում՝ https://liver.am/hy/liver/news/chambar

«Ստեղծարար Կամուրջ» արվեստի ամառային փառատոնի շրջանակում ներկայացնում ենք հայ ժամանակակից նկարիչ Վարդան Տեպիկյանի «Վերադ...
04/06/2026

«Ստեղծարար Կամուրջ» արվեստի ամառային փառատոնի շրջանակում ներկայացնում ենք հայ ժամանակակից նկարիչ Վարդան Տեպիկյանի «Վերադարձի Կետը» (“The Point of Return”) ստեղծագործությունը, որը հանված է աճուրդի։

Ստեղծագործության մեկնարկային գին՝ 1.000.000 ՀՀ դրամ։

Նկարն ունի մեկ տարվա պատմություն։ Նախորդ տարի հունիսի 21-ին՝ ամառային արևադարձի օրը, Լիվըր ընկերության հրավերով Վարդան Տեպիկյանը, մասնակցելով «Վերադարձի կետը» ցուցահանդեսին, մթության և լռության մեջ, ամբողջովին կտրված արտաքին աշխարհից, ստեղծեց այս նկարը։
Նկարի ստեղծման պատմությունը հնարավոր է տեսնել Arloopa հավելվածով։

Սա բացառիկ հնարավորություն է արվեստասերների և հավաքորդների համար՝ ձեռք բերելու հայկական ժամանակակից արվեստի արժեքավոր նմուշ և միաժամանակ դառնալու փառատոնի ստեղծարար ու մշակութային նախաձեռնության մասնակից։

__________________________

Within the framework of the “Creative Bridge” Summer Art Festival, we present the work of contemporary Armenian artist Vardan Tepikyan, “The Point of Return,” which is being offered at auction.

Starting price of the artwork: 1,000,000 AMD.

The painting has a one-year history. On June 21 of last year, the summer solstice, at the invitation of the Liver company, Vardan Tepikyan participated in the “Point of Return” exhibition. In complete darkness and silence, fully cut off from the outside world, he created this painting.

The story of the artwork’s creation can be viewed through the Arloopa app.

This is a unique opportunity for art lovers and collectors to acquire a valuable piece of contemporary Armenian art while also becoming part of the festival’s creative and cultural initiative.

https://www.facebook.com/share/r/18ehjYJ29q/

«Ստեղծարար կամուրջ» փառատոնի հայտերի ընդունումը ավարտված է։Շնորհակալություն բոլոր դիմորդներին։——————————Applications for...
21/05/2026

«Ստեղծարար կամուրջ» փառատոնի հայտերի ընդունումը ավարտված է։
Շնորհակալություն բոլոր դիմորդներին։

——————————

Applications for the “Creative Bridge” Festival are now closed.
Thank you to all applicants.

«Բոլոր երեխաները նկարում էին, բայց հետո նրանք մեծացան, իսկ ես մնացի նույնը։ Իմ արվեստը երջանկության մասին է, իսկ երջանկո...
12/05/2026

«Բոլոր երեխաները նկարում էին, բայց հետո նրանք մեծացան, իսկ ես մնացի նույնը։ Իմ արվեստը երջանկության մասին է, իսկ երջանկությունը տեսնելու լավագույն ձևը երեխայի պես մտածելն է»։

Գաբրիել Մանուկյան (Գաբո)
«Կարմիր օր», 2016

«Լիվըր» ընկերությունը հրավիրում է 10-15 տարեկան երեխաներին մասնակցելու «Մշակութային ճամփորդություն Գյումրի» կրթական-ժամա...
05/05/2026

«Լիվըր» ընկերությունը հրավիրում է 10-15 տարեկան երեխաներին մասնակցելու «Մշակութային ճամփորդություն Գյումրի» կրթական-ժամանցային ծրագրին, որը տեղի կունենա հուլիսի 1-ից 7-ը։

Այս 7-օրյա ծրագիրը երեխաներին հնարավորություն է տալիս բացահայտել Հայաստանի մշակութային մայրաքաղաքը՝ համադրելով կրթությունը, ստեղծագործականությունը և ակտիվ հանգիստը։

Ինչ ենք անելու Գյումրիում

Մեր ծրագիրը հագեցած է բազմաբովանդակ և հետաքրքիր միջոցառումներով․

Քաղաքային զբոսանքներ և շրջայցեր Գյումրիի տեսարժան վայրերով
Այցելություններ թանգարաններ և պատկերասրահներ
Մասնակցություն վարպետաց դասերի՝
նկարչություն (ջրաներկ, գունանկար)
խեցեգործություն և քանդակագործություն
լինոփորագրություն
Ազգային խոհանոցի պատրաստման դասեր
Հանդիպումներ արվեստագետների և արհեստավորների հետ
Թատրոն և կինոդիտումներ
Երաժշտական և գրական երեկոներ
Ազգային խաղեր, պարեր և թիմային մրցույթներ
Բացօթյա ընթերցանություն և հանգիստ այգիներում
Խարույկի շուրջ երեկոներ և զվարճալի շոուներ

Ծրագրի ընթացքում երեխաները ոչ միայն կզվարճանան, այլև կծանոթանան Գյումրիի պատմությանը, ճարտարապետությանը և ազգային մշակույթին, կզարգացնեն ստեղծագործական մտածողությունն ու թիմային հմտությունները։

Ինչ է ներառված

Երևան-Գյումրի-Երևան տեղափոխում
7-օրյա կեցություն հարմարավետ հյուրատանը
Օրական 3 անգամ սնունդ
Բոլոր կրթական և ժամանցային միջոցառումները

Գրանցում՝ https://liver.am/hy/liver/news/chambar

Քանդակները միայն դեկոր չեն, այլ տարածքի մթնոլորտ ձևավորող գործոններ։Փաստ է, որ քանդակները նպաստում են տարածքի ընդհանուր ...
28/04/2026

Քանդակները միայն դեկոր չեն, այլ տարածքի մթնոլորտ ձևավորող գործոններ։
Փաստ է, որ քանդակները նպաստում են տարածքի ընդհանուր տեսքի և զգացողությունների վրա։ Նյութը նույնպես ազդում է զգացողության վրա․ քարն ու մետաղը հաղորդում են կայունություն, իսկ փայտը՝ ջերմություն։

Չափն ու տեղադրումը փոխում են տարածքի ընկալումը․ մեծ քանդակները ստեղծում են ինտիմ միջավայր, փոքրերը՝ պահպանում թեթևություն։

Այսպիսով, քանդակներն իրականում կարող են էապես փոխել սենյակի մթնոլորտը՝ հիմնվելով տեսողական և հոգեբանական ազդեցությունների վրա։

Մենք կօգնենք ձեզ գտնել ձեր տարածքին ամենահարմար և ներդաշնակ քանդակը՝ համապատասխան ձեր ոճին և միջավայրին։

______________________

Sculptures are not just decorative elements—they are powerful tools that shape the atmosphere of a space. It is a fact that sculptures influence both the overall appearance and the emotional perception of an environment. The material plays an important role as well: stone and metal convey a sense of stability, while wood brings warmth.
Size and placement also transform how a space is experienced. Large sculptures can create a more intimate setting, while smaller ones maintain a sense of lightness.
Thus, sculptures can significantly redefine the mood of a room through both visual and psychological impact.
We will help you find the perfect sculpture that harmonizes with your space, style, and environment.

Our website is already live.A new space where art, ideas, and collaboration meet.Discover the latest news, follow our cr...
23/04/2026

Our website is already live.
A new space where art, ideas, and collaboration meet.
Discover the latest news, follow our creative journey, and become part of it.
Submit your work for collaboration or artwork for sale and let your vision reach a wider audience. Everything you need is now just a click away.

Enter our world. Your next inspiration starts here.

.am

Բաց կանչ արվեստագետներին«Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոն«Լիվըր» ընկերությունը հրավիրում է ցուցահանդեսային և ...
16/04/2026

Բաց կանչ արվեստագետներին
«Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոն

«Լիվըր» ընկերությունը հրավիրում է ցուցահանդեսային և համագործակցային նոր ձևաչափ փնտրող արվեստագետների՝ մասնակցելու «Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոնին։ Փառատոնը միավորում է տեղի և մի շարք այլ երկրների արվեստագետների։
Նախագծին կարող են դիմել՝ նկարիչներ, լուսանկարիչներ, քանդակագործներ, ինստալյացիոն արվեստի հեղինակներ։ Արվեստի ամառային փառատոնի շրջանակում նախատեսվում են՝ ցուցահանդես-վաճառք, արվեստի մրցույթ՝ անակնկալ մրցանակներով, դասախոսություններ, վարպետաց դասեր, մշակութային հետաքրքիր միջոցառումներ։

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 2 աշխատանք։
Դիմումները կուսումնասիրվեն «Լիվըր» ընկերության և հրավիրյալ համադրողի կողմից։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:
Փառատոնի օրերը՝ Հունիսի 21-23
Բացումը՝ Հունիսի 21, ժամը՝ 17:00
Հունիսի 21-ն այն օրն է, երբ տարին ուղղակիորեն կիսվում է՝ ցերեկային ժամը գերազանցելով գիշերայինին:
Լույսը գերազանցում է խավարին նաև արվեստի միջոցով: Արվեստագետի ներքին լույսը վառվում է ամենախավարում, ներքին և արտաքին մթության պայմաններում՝ չենթարկվելով ոչ մի բնական և անբնական թելադրանքի:
Ամառային այս փառատոնը ևս մեկ անգամ ընդգծում է արվեստագետի ներքին լույսն ու անկոտրում ստեղծագործականությունը՝ արվեստի իր լեզվի միջոցով: Որպես նոր հարթակ՝ այս նախագիծը նպատակ ունի բացահայտել արվեստի ուժը, ստեղծել նոր հնարավորություններ համագործակցության և ստեղծարար գաղափարների ձևավորման համար։

Մասնակցության հայտը ներառում է՝
* Կարճ ինքնակենսագրություն (CV)
* 2 աշխատանքի լուսանկար (բարձր որակով)
* Աշխատանքի նկարագրություն (անուն, չափ, տեխնիկա, տարեթիվ)
* Կոնտակտային տվյալներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է։

Դիմել՝ [email protected] :

Մասնակցությունը վճարովի է։

Մասնակցության պայմանների և այլ հարցերի դեպքում զանգահարել՝ +374 77 322 942 ։

_____________________

Open Call for Artists
“Creative Bridge” Summer Art Festival
Liver Company invites painters, photographers, sculptors, and digital & installation artists to join the festival on June 21–23. Each participant may submit up to 2 works. The program includes an exhibition-sale, competition, lectures, and master classes.
Deadline: May 20. Apply: [email protected]

For inquiries: +374 77 322 942

Արվեստը և մշակույթը երեխայի կյանքում չափազանց կարևոր դեր են խաղում ✨Դրանք սովորեցնում են ոչ միայն ստեղծագործել, այլև մտա...
08/04/2026

Արվեստը և մշակույթը երեխայի կյանքում չափազանց կարևոր դեր են խաղում ✨

Դրանք սովորեցնում են ոչ միայն ստեղծագործել, այլև մտածել, զգալ և հավատալ սեփական ուժերին ✨
Հենց այս նպատակով «Լիվըր» ընկերությունը ստեղծել է «Մշակութային ճամփորդություն Գյումրի» ամառային կրթական-ժամանցային ծրագիրը՝ 10-15 տարեկան երեխաների համար 💛

Ծրագրի շրջանակում երեխաները կբացահայտեն Գյումրու պատմությունը, ճարտարապետությունը, ազգային ավանդույթներն ու մշակույթը, կծանոթանան ժողովրդական արհեստներին և ազգային խոհանոցին, կմասնակցեն նկարչության և վարպետաց դասերի, թատերական ներկայացումների, կսովորեն ազգային խաղեր ու պարեր, ինչպես նաև կդիտեն ֆիլմեր և կունենան հետաքրքիր զրույցներ վարպետների հետ։

Այս ճամփորդությունը ոչ միայն կզարգացնի երեխաների ստեղծագործական միտքն ու երևակայությունը, այլև կստեղծի նոր ընկերություններ և անմոռաց հիշողություններ💛

📅 Հուլիսի 1-7
📍 Գյումրի
📩 [email protected]

Address

50 Pushkin
Yerevan

Opening Hours

Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00

Telephone

+37477322942

Alerts

Be the first to know and let us send you an email when LIVER posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to LIVER:

Share