15/09/2026
Թեև դրսում աշուն է, բայց ես արդեն սկսել եմ նախապատրաստվել Նոր տարվան։ Եկել եմ ցույց տամ գալիք 2027 թվականի սիմվոլը՝ այս հիասքանչ, նրբիկ այծիկներին։
Յուրաքանչյուրը պատրաստված է բարձր որակի խեժից և բնական չորացրած ծաղիկներից։ Չկա երկու նույնական այծիկ, ամեն մեկը յուրահատուկ է ու իր մեջ պահում է բնության մի պատառիկ։ ✨🌸
Սրանք ոչ միայն տոնածառի, այլև բազմաֆունկցիոնալ կախազարդեր են՝ կարող եք օգտագործել որպես ինտերիերի դեկոր, պայուսակի կամ բանալիների աքսեսուար, կամ պարզապես որպես գալիք տարվա թալիսման։ 🐐. Սա նաև իդեալական պատրաստի կորպորատիվ նվեր է ձեր թիմի, աշխատակիցների կամ գործընկերների համար՝ յուրահատուկ, ճաշակով ու ձեռքի աշխատանք, որը երկար կհիշվի։ 🎁
Քանի որ պատրաստման ընթացքը մանրակրկիտ է, իսկ քանակը՝ սահմանափակ, կորպորատիվ և անհատական պատվերների համար գրեք ինձ Direct-ում նախապես։ #ձեռքիաշխատանք #նվերներ #կորպորատիվնվեր #տոնածառիխաղալիք