«Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ

«Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ն հիմնադրվել է 22.01.2020թ.։

«Ավանդույթ և արդիականություն» կազմակերպությունը, որը ստեղծվել է Նարինե Աբելյանի նախաձեռնությամբ, հաջողությամբ ավարտեց իր...
01/08/2025

«Ավանդույթ և արդիականություն» կազմակերպությունը, որը ստեղծվել է Նարինե Աբելյանի նախաձեռնությամբ, հաջողությամբ ավարտեց իր հերթական կրթական ծրագիրը՝ միտված երեխաների ձեռարվեստի ու մշակութային զարգացմանը։

Մենք ողջունում ենք բոլոր ակտիվ մասնակիցներին, նրանց ծնողներին և դասավանդողներին՝ այս հրաշալի գործընթացում իրենց ներգրավվածության համար։

Ուրախությամբ հայտնում ենք, որ ծրագիրն ունի շարունակական բնույթ։ Նարինե Աբելյանի և իր փորձառու ուսուցիչների կողմից արդեն մշակվում է նոր կրթական ծրագիր, որով մենք նախատեսում ենք դիմել աջակցության՝ այն հաջորդ տարվանից վերագործարկելու համար։

💡 Նոր ծրագրի հիմնական ուղղություններից մեկը լինելու է արհեստական բանականության ուսումնասիրությունն ու դրա կիրառումը արվեստում։ Մենք հավատում ենք՝ սա կբացի նոր հորիզոններ մեր երեխաների ստեղծագործ մտքի համար։

«Ավանդույթ և արդիականություն» կազմակերպության նոր նախաձեռնությունը կյանքի կոչվեց ավանդական և հայկական վայրերից մեկում՝ Մ...
30/07/2025

«Ավանդույթ և արդիականություն» կազմակերպության նոր նախաձեռնությունը կյանքի կոչվեց ավանդական և հայկական վայրերից մեկում՝ Մեգերյան Կարպետ ընկերության տարածքում։ Նախագիծը միավորեց անցյալն ու ապագան։ Երեխաները սովորեցին հայկական գորգագործության գաղտնիքները, ստեղծեցին գորգեր, իսկ գորգի խուզից պատրաստեցին թաղիք և օգտագործեցին այն՝ ստեղծելով կիրառական իրեր։ Այս ամենը իրականացվեց վարպետների աջակցությամբ, ինչի շնորհիվ երեխաները շփվեցին ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Նրանք ոչ միայն ձեռքով գործեցին գորգ ու կարպետ, այլև սիրահարվեցին այս հին և հարուստ արվեստին։ Մեր հրաշալի դասախոսներն էլ ստեղծեցին մի կրթական միջավայր, որտեղ նույնիսկ ամենափոքրիկը կարող էր ծանոթանալ հայկական մշակութային ժառանգությանը։ Երեխաները սովորեցին գորգանախշեր, ստեղծեցին դեկորատիվ աշխատանքներ՝ օգտագործելով արհեստական բանականություն։ Այսպիսով, իրենց ստեղծագործ մտքերը և երևակայությունները նրանք վերածեցին իրականության՝ կյանքի կոչելով այն, ինչ նկարել էին համակարգչով։ Նախագիծը պսակվեց ցուցահանդեսով, որի ընթացքում ներկա էին թե՛ երեխաների ծնողները, թե՛ Մեգերյան Կարպետ ընկերության հյուրերն ու զբոսաշրջիկները։ Բոլորը հիացմունքով դիտում էին, թե ինչպես են հայ երեխաները կարողանում համադրել ավանդույթն ու նորարարությունը՝ ստեղծելով եզակի աշխատանքներ։ Նախագիծը իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։Մեծ գնահատանքը են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են թե որքան կարևոր է մշակութային ժառանգության փոխանցումը սերնդեսերունդ։ Նման նախագծերը կշարունակեն օգնել մեր երեխաներին ճանաչելու Հայաստանի պատմությունն ու մշակույթը, սիրելու իրենց երկիրը, ավելի ձգտել գիտելիքին և ստեղծագործելուն։ Շատ շուտով կմեկնարկի նոր փուլ, որի ընթացքում պատանիները կշարունակեն ուսումնասիրել հայկական ժառանգությունը՝ համադրելով դեկորատիվ-կիրառական արվեստն ու արհեստական բանականության գործիքները՝ վերածելով անցյալի արժեքները ապագայի լեզվով խոսող ստեղծագործությունների։

Մոտենում է իր ավարտին մի հիանալի ծրագիր, որը ծնվեց Նարինե Աբելյանի՝ «Ավանդույթ և արդիականություն» կազմակերպության ղեկավա...
22/07/2025

Մոտենում է իր ավարտին մի հիանալի ծրագիր, որը ծնվեց Նարինե Աբելյանի՝ «Ավանդույթ և արդիականություն» կազմակերպության ղեկավարի սրտում։

Երբ Նարինեն մեծացնում էր իր երեխաներին և շփվում էր նրանց ընկերների հետ, մի պահ պարզեց՝ երեխաների հետ աշխատելը հենց այն է, ինչը իրոք ոգեշնչում է նրան։ Տնտեսագետ և հաշվապահ լինելով՝ նա գտավ իր սեփական ճանապարհը՝ հեռանալու թվերից և առօրյայի միօրինակությունից։

Այսօր Նարինեն փոխանցում է իր ժողովրդի ավանդույթներն ու հմտությունները տարբեր երեխաների՝ ջերմությամբ, սիրով ու պատասխանատվությամբ։

Սա պատմություն է մաքրությունից, ընտրության ուժից և սրտով արված գործի արդյունքից։

Մեր դասընթացները անցկացվել են Երևանի ամենագեղեցիկ և ամենաազգային վայրերում։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գորընկերը լինելու համար՝ Megerian Carpet Armenia, Teryan Cultural Center և Հայաստանի ազգային գրադարան։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, ինչի համար մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում։ Գնահատում ենք նախարարության ցուցաբերած ուշադիր վերաբերմունքը մեր բոլոր ծրագրերի նկատմամբ, ինչպես նաև այն գործունեության հանդեպ, որ իրականացնում է մեր հրաշալի կազմակերպությունը՝միտված հայկական ավանդույթների պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաև երեխաների դաստիարակությանը։

01/05/2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ն իրականացնում է «Պատանի ստեղ...

‼️«Պատանի ստեղծարար» ծրագրի շրջանակում համագործակցության ենք հրավիրում Հայաստանի լավագույն արհեստագործ վարպետներին․Ժողով...
23/04/2025

‼️«Պատանի ստեղծարար» ծրագրի շրջանակում համագործակցության ենք հրավիրում Հայաստանի լավագույն արհեստագործ վարպետներին․

Ժողովրդական արվեստների թանգարան / Folk Arts Museum
The Union of Artisans of Armenia - Հայաստանի արհեստագործների միություն
Teryan Cultural Center

📩Մանրամասների համար խնդրում ենք գրել անձնական նամակ

‼️«Պատանի ստեղծարար» ծրագրի շրջանակում համագործակցության ենք հրավիրում Հայաստանի լավագույն արհեստագործ վարպետներին․Ժողով...
23/04/2025

‼️«Պատանի ստեղծարար» ծրագրի շրջանակում համագործակցության ենք հրավիրում Հայաստանի լավագույն արհեստագործ վարպետներին․

Ժողովրդական արվեստների թանգարան / Folk Arts Museum
The Union of Artisans of Armenia - Հայաստանի արհեստագործների միություն
Teryan Cultural Center

📩Մանրամասների համար խնդրում ենք գրել անձնական նամակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ն իրականացնում է «Պատանի ստեղծարար» կրթական ծրագիրը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը ներառյալ: Ծրագիրը կանցկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։

Նախատեսվում է դասընթացներ կազմակերպել 15 մանուկների և պատանիների համար հետևյալ մասնագիտություններով.

✅Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության միջոցով
✅Գորգագործություն
✅Կարպետագործություն
✅Թաղիքագործություն

Ուսումնական գործընթացը կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ՝ ոլորտի առաջատար մասնագետների կողմից:

Ծրագիրը կամփոփվի ցուցահանդեսով:

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4k7urxz5:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակ...
17/04/2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ն իրականացնում է «Պատանի ստեղծարար» կրթական ծրագիրը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը ներառյալ: Ծրագիրը կանցկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։

Նախատեսվում է դասընթացներ կազմակերպել 15 մանուկների և պատանիների համար հետևյալ մասնագիտություններով.

✅Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության միջոցով
✅Գորգագործություն
✅Կարպետագործություն
✅Թաղիքագործություն

Ուսումնական գործընթացը կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ՝ ոլորտի առաջատար մասնագետների կողմից:

Ծրագիրը կամփոփվի ցուցահանդեսով:

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4k7urxz5:

 #Շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը վստահության և համագործակցության համար: Կրթության և մշակույթի ոլորտներում համագործ...
04/03/2025

#Շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը վստահության և համագործակցության համար: Կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից է: Մենք պարտավորվում ենք աշխատել առավել նպատակային և համակարգված:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշ...

Address

9 Madoyan Street
Yerevan
370006

Opening Hours

Monday 10:00 - 18:45
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category