Yerevan State Chamber Choir/Երևանի Պետական Կամերային Երգչախումբ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Yerevan State Chamber Choir/Երևանի Պետական Կամերային Երգչախումբ

Yerevan State Chamber Choir/Երևանի Պետական Կամերային Երգչախումբ Yerevan State Chamber Choir was founded in 1996 by merited Art Figure of Armenia Harutyun Topikyan, who was the artistic director and conductor of the choir. T.

Since 2021 the artistic director and conductor of the YSCC is Kristina Voskanyan. Yerevan Chamber Choir was founded in 1996 by merited Art Figure of Armenia Harutyun Topikyan, who was the artistic director and conductor of the choir. It is one of the well-known musical collectives and since 2009 was recognized as a State collective (YSCC). Since its founding the YSCC had numerous concerts in Armenia and abroad. Within the frameworks of “Armenian Cultural Days in Germany”, The Choir brilliantly presented Komitas’s restored liturgy as well as new pieces by T. Mansurian in Bonn, Halle, Wittenberg and Magdeburg, then in Syria and Lebanon (1998). In 1999 Yerevan State Chamber Choir presented the premiere of composer Tigran Mansurian's "Ars Poetica" concerto and recorded an album. World famous musicians – violist Kim Kashkashian and saxophonist Jan Garbarek, La Scala Theatre Philharmonic Orchestra and Choir led by Riccardo Muti, “Frankfurter Kantorei” led by Winfried Toll performed together with the Choir. Within the frames of the project “Luys I Luso” in tandem with the outstanding jazz pianist Tigran Hamasyan the YSCC recorded album of sacred religious music arranged by the pianist himself for piano and choir (2014, ECM Records). Hamasyan and the Choir had long-term tour across Europe and in the cities of Turkey and Georgia (2015). For the first time ever only by this collective were performed the Blessings “Berlin Liturgy” by Komitas (2012), the 1st polyphonic liturgy by Kara Murza (2013) and the “Liturgy of Mchitariants” by A. Aytnyan and J. Byom (2014). The Choir has released 16 CDs. Among them, the CD “Music by KOMITAS Vardapet” was granted the Best Traditional Album award by the 3rd Annual Armenian Music Awards in Glendale (USA)
Since 2021 the artistic director and conductor of the YSCC is Kristina Voskanyan.

15/09/2026

🎶 Կոմիտաս․ ֆոլկից՝ ջազ

Երաժշտական նոր հանդիպումներ Սյունիքում՝ Երևանի պետական կամերային երգչախմբի և Dialog Project երաժշտական խմբի համատեղ նախագծով՝ «Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը»։

Կոմիտասի երաժշտական ժառանգությունը նորովի մեկնաբանվում է՝ միավորելով հայկական ավանդական երաժշտության ինքնատիպ հնչերանգը և ջազի ժամանակակից լեզուն։

-Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան
-Dialog Project-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Սուչյան

Նախագծի շրջանակներում տեղի կունենա երկու համերգ՝ Մեղրիում և Կապանում.
📅 Սեպտեմբերի 28 |🕖 19:00
📌 Մեղրիի մշակույթի կենտրոն

📅 Սեպտեմբերի 29 | 🕖 19:00
📌 Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճ

🤝 Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Մարզերի մշակութային զարգացման ծրագիր» շրջանակներում։

Մուտքն ազատ է։

03/08/2026
29/07/2026
25/07/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

🎙️ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ուԵրևանի պետական կամերային երգչախումբըհայտարարում են մրցույթ` առաջին սոպրանոձայնաբաժնի թափուր տեղի համար:

Մրցույթը կկայանա 2026 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 13:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

📍 Հասցե՝ Իսահակյան 1 (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն):

Մրցութային ծրագիր՝
• Կոմիտաս (մասնակցի ընտրությամբ)
• Արտասահմանյան ստեղծագործություն (մասնակցի ընտրությամբ)
• Նոտաների ընթերցում անծանոթ տեքստից
• Լսողության ստուգում (ակորդներ,ինտերվալներ)

Հայտերն ընդունվում եմ մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ:

Հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հայտ-ձևաթղթի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/4h772kB

📞 Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` 010 526780 հեռախոսահամարներով։

23/07/2026

Այսօր կլրանար հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի ծննդյան 75-ամյակը։

Հարություն Թոփիկյանի անունն անքակտելիորեն կապված է հայկական երգչախմբային արվեստի զարգացման և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գործունեության հետ։ Նրա բազմամյա գործունեությունը, մասնագիտական բարձր չափանիշներն ու արվեստին անմնացորդ նվիրումը նշանակալի ներդրում են ունեցել ազգային երաժշտական մշակույթի պահպանման, զարգացման և միջազգային ճանաչման գործում։

Այս օրը խորին հարգանքով և երախտագիտությամբ հիշում ենք Մաեստրոյին՝ արժևորելով նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգությունը, որը մինչ օրս շարունակում է ոգեշնչել երաժիշտներին, խմբավարներին և երաժշտասերներին։

Հարություն Թոփիկյանի արվեստն ու հիշատակը մշտապես կենդանի կմնան հայ մշակութային կյանքի էջերում։

Հավերժ հիշատակ։

📌Հուլիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանի պետական կամերային երգչախումբը կներկայացնի համերգ՝ նվիրված Հարություն Թոփիկյանի ծննդյան 75-ամյակին։

Address

1 A. Isahakyan Str
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Yerevan State Chamber Choir/Երևանի Պետական Կամերային Երգչախումբ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Yerevan State Chamber Choir/Երևանի Պետական Կամերային Երգչախումբ:

Shortcuts

Share

Category