Հայկական մանրանկարչության ստուդիա Armenian miniature studio

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայկական մանրանկարչության ստուդիա Armenian miniature studio

Հայկական մանրանկարչության ստուդիա Armenian miniature studio Մանրանկարչության դասընթացներ և մշակույթի զարգացում։ Միացե՛ք էջին՝ ծանոթանալու հայ արվեստի փաստերին ու գաղտնիքներին, և սովորե՛ք նկարել մեզ հետ

22/09/2026

Նկարում ենք😇

✝️ ԽԱՉՎԵՐԱՑԱյսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի բարձրացման և փառաբանության օրը։Խաչվերացի պատ...
13/09/2026

✝️ ԽԱՉՎԵՐԱՑ

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի բարձրացման և փառաբանության օրը։

Խաչվերացի պատմությունը կապված է Երուսաղեմում Քրիստոսի Խաչափայտի հայտնաբերման և հետագայում այն պարսիկների գերությունից վերադարձնելու հետ։

Ըստ եկեղեցական ավանդության՝ 4-րդ դարում Սուրբ Հեղինեն՝ Կոստանդիանոս Մեծի մայրը, Երուսաղեմում գտնում է Քրիստոսի Խաչը։ Իսկ 7-րդ դարում, երբ պարսիկները գրավում են Երուսաղեմը և տանում Խաչափայտը, բյուզանդական կայսր Հերակլը պատերազմից հետո այն վերադարձնում է Երուսաղեմ։ Խաչի հանդիսավոր վերադարձն ու բարձրացումը դարձան տոնի կարևորագույն խորհրդի հիմքը։
Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Սուրբ Խաչի բարձրացման և օրհնության հանդիսավոր արարողություն։

Հայկական մշակույթում Խաչը դարեր շարունակ իր արտացոլումն է գտել նաև ձեռագրերում, մանրանկարչության, խաչքարերի և զարդարվեստի մեջ՝ դառնալով հավատքի, փրկության և հավերժության խորհրդանիշ։

🌿 Թող Սուրբ Խաչի խորհուրդը խաղաղություն, լույս և օրհնություն բերի մեր ընտանիքներին ու հայրենիքին։

Շնորհավոր Խաչվերաց։

10/09/2026

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՄԱԳԱՂԱԹԸ

30/08/2026

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻՆ ԵՎ 532-Ի ԱՌԵՂԾՎԱԾԸ․ Ի՞ՆՉ ԳԻՏԵԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԵՐԸ։ #հայաստան

23/08/2026
20/08/2026

ՀԱՅՈՑ ԱՅԲՈւԲԵՆ

⚠️ Այս տառերը ստեղծված են հեղինակային աշխատանքով և նախատեսված չեն կոմերցիոն օգտագործման համար։

Խնդրում եմ չվերարտադրել, չվաճառել կամ չօգտագործել առանց թույլտվության։

© Աննա Մարգարյան

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից Սբ. Աստվածածնի Վերափոխմ...
16/08/2026

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը:
Համաձայն Սրբազան Ավանդության՝ Սբ. Կույսը Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Աստվածամայրը հաճախ այցելում է Որդու գերեզման ու անդադար աղոթում: Այցելություններից մեկի ժամանակ նրան հայտնվում է Գաբրիել հրեշտակապետն ու հայտնում Տիրամոր՝ երկրային կյանքից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն այս բարի լուրը հաղորդում է առաքյալներին ու իր ազգականներին՝ պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ. Կույսը, վերջին անգամ Սբ. Հաղորդություն ստանալուց հետո, գնում է Վերնատուն, ուր հավաքվում են նաև բոլոր մերձավորները և սկսում սգալ:
Հովհաննեսը վերցնում է մի տախտակ, տալիս Աստվածածնին և խնդրում, որպեսզի նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և դնում երեսին, այնուհետև թրջում այն իր արցունքներով և խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատում են Տիրամոր սնարը, աննկարագրելի մի լույս է երևում, իսկ վերևում՝ Քրիստոս՝ հրեշտակների զորքերով: Տեսնելով Որդուն՝ Աստվածամայրն ավանդում է հոգին: Սբ. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակում՝ հասկանալի դարձնելու համար նրա՝ երկինք փոխադրված լինելը:
Տիրամայրը թաղվում է Գեթսեմանիի ձորակում, որտեղ երեք օր ու գիշեր լսվում են հրեշտակների երգերը: Աստվածամոր կյանքի այս վերջին պահերին և հուղարկավորությանը ներկա չի լինում միայն Բարդուղիմեոս առաքյալը: Վերադառնալով Երուսաղեմ՝ նա ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Սակայն երբ առաքյալները նրա խնդրանքով բացում են վիմափոր գերեզմանը, գտնում են միայն Սբ. Կույսի հանդերձանքը, ինչը նշանակում էր, որ Հիսուս, Իր խոստման համաձայն, երկինք էր փոխադրել Աստվածամորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմված պատկերը տալիս են Բարդուղիմեոսին՝ ի մխիթարություն, որն էլ հետագայում առաքյալը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում:

Աստվածածնի Վերափոխման տոնին` Սբ. Պատարագից հետո, ավանդաբար կատարվում է խաղողօրհնեք:

06/08/2026

Հայկական միջնադարյան ձեռագրերի զարդանախշերը մեր մշակութային ժառանգության արժեքավոր մասն են։

Յուրաքանչյուր նախշ նախ մաքրվում և առանձնացվում է բնօրինակից, ապա վերածվում բարձր ճշգրտության վեկտորային պատկերի՝ պահպանելով իր բոլոր մանրամասները։

Այսպես մեր մշակութային ժառանգությունը դառնում է ավելի հասանելի ուսումնասիրության, ստեղծագործության և ապագա սերունդների համար։

Address

Улица Ռաֆաել Լեմկին 14
Yerevan

Telephone

+37491888292

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայկական մանրանկարչության ստուդիա Armenian miniature studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share