01/09/2026
Այսօր տոնում ենք Գիտելիքի և դպրության օրը📚✍🏻
Եվ այս կարևորագույն օրվա առիթով ցանկանում եմ բոլորիս մաղթել խոհեմություն, կամք, ցանկություն՝ բաց լինելու և ընկալելու նորը, անծանոթը, տարբերվողը:
Սիրելի՛ ծնողներ, բոլորս մեր առանձնահատուկ պատկերացումներն ու երազանքներն ունենք մեր երեխաների ուսումնական ճանապարհի, մանկության, կյանքի մասին, բայց շատ կարևոր է այս ճանապարհին կարողանալ նրանց հնարավորություն տալ սեփական պատկերացումներն ու երազանքները ձևավորելու, աշխարհը սեփական սրտով ճանաչելու:
Այսօր հազարավոր երեխաներ սկսեցին իրենց ճամփորդությունը գիտելիքի և ուսման աշխարհում: Նրանք միմյանց անծանոթ են, երբեմն նաև իրարից տարբեր: Այդ տարբերություններն ընդունելն ու դրանց հետ ներդաշնակ լինելն է մեզ դարձնելու լավ հասարակություն: Եվ այստեղ մենք՝ մեծերս, լուրջ անելիք ունենք. առնվազն չխանգարել մեր երեխաներին՝ ճանաչել, ընդունել և սիրել միմյանց՝ անկախ այն բանից՝ նմա՞ն են իրար, թե՞ միմյանցից առանձնահատուկ:
Եկեք մեր երեխաներից սովորենք բաց լինել կյանքի, աշխարհի, մեզնից տարբերի առաջ: Բաց ու բացսիրտ, ջերմ ու սիրալիր: Ներառական լինենք: Չկաղապարենք մեր երեխաներին: Ազատ թողնենք նրանց ընդունելու և սիրելու աշխարհն այնպիսին, ինչպիսին այն գուցե չկար մեր պատկերացումներում:
Շնորհավոր գիտելիքի և դպրության օր: Խաղաղ ու բարի երթ մեր երեխաներին🎈
Սիրով՝
Նաիրա Սագսյան («Կողք կողքի» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ)
#կողքկողքի