Մանկական գրքի փառատոն

Մանկական գրքի փառատոն Մանկական գրքի փառատոնի պաշտոնական էջ։

Կազմակերպությունների գրանցում` https://forms.gle/NFXYvRAumUsLabax9

06/06/2026
Փառատոնի ամենաարկածային անկյուններից մեկն անկասկած զիփլայնն էր 😍⛓️🎉Այս երեք օրերի ընթացքում հարյուրավոր փոքրիկների ուրախ...
03/06/2026

Փառատոնի ամենաարկածային անկյուններից մեկն անկասկած զիփլայնն էր 😍⛓️🎉

Այս երեք օրերի ընթացքում հարյուրավոր փոքրիկների ուրախ ճիչերը, լայն ժպիտներն ու հերթում տիրող անհամբերությունը հուշում էին, որ զիփլայնը կրկին դարձել էր փառատոնի ամենասիրելի զբաղմունքներից մեկը 🥳

Հենց այսպիսի արկածներով և վառ տպավորություններով էլ անցավ «Մանկական գրքի փառատոն 2026»-ը: Իսկ փառատոնի ընթացքում մեր արկածասեր փոքրիկներին այսքան ուրախություն, ոգևորություն ու անմոռանալի պահեր պարգևեց Yerevan Zipline Airlin -ը 🩵✨

03/06/2026

Հազարավոր մանկական ժպիտներ, բազմաթիվ գրքեր ու կախարդական պահեր․ այսպիսին էր «Մանկական գրքի փառատոն 2026»-ի հոբելյանական 5-րդ տարին 🎉

Այս տարի նույնպես հունիսի 1-ը դարձավ իրական տոն մեր բոլոր փոքրիկ այցելուների համար: Փառատոնի երրորդ ու վերջին օրը Անգլիական այգին վերածվել էր իսկական մանկական տոնի` լի ժպիտներով, գրքերով, երաժշտությամբ, անակնկալներով ու անմոռանալի հիշողություններով 🥳📚

Շնորհակալ ենք մեր բոլոր այցելուներին, գործընկերներին, հեղինակներին, հյուրերին, և իհարկե, փոքրիկ ընթերցողներին այս տոնը մեզ հետ կիսելու համար 🎉✨

Մայիսի 31-ին` «Մանկական գրքի փառատոն 2026»-ի շրջանակում, տեղի ունեցավ «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթի հանդիսավոր ամփոփու...
02/06/2026

Մայիսի 31-ին` «Մանկական գրքի փառատոն 2026»-ի շրջանակում, տեղի ունեցավ «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթի հանդիսավոր ամփոփումը և «Փոքրիկ ճամփորդություններ» գրքի շնորհանդեսը 📖🥰✨

Այդ օրը միասին բացահայտեցինք փոքրիկ հեղինակների երևակայության աշխարհը, լսեցինք ամենաբարի ու գունեղ պատմությունները, հաղթողներին հանձնեցինք իրենց իսկ ստեղծած ու նկարազարդած հեքիաթներով գրքերը և հայտարարեցինք այս տարվա մրցույթի հաղթողներին 🎉

Անչափ ուրախ ենք, որ մեր ամենասիրելի նախագծերից մեկը տարեցտարի ավելի մեծ սեր է ստանում մեր փոքրիկ ընթերցասերների կողմից: Ամեն տարի մեզ հասնող բազմաթիվ նոր հեքիաթներն ապացուցում են, որ «Փոքրիկ հեքիաթագիրներ» նախագիծը շարունակում է միավորել ստեղծագործ ու երևակայող երեխաների 🩵

Անկրկնելի, ուրախ ու ժպիտներով լի երեք օր Անգլիական այգում։ Թերթենք լուսանկարներն ու վերհիշենք Մանկական գրքի փառատոնի ամե...
02/06/2026

Անկրկնելի, ուրախ ու ժպիտներով լի երեք օր Անգլիական այգում։ Թերթենք լուսանկարներն ու վերհիշենք Մանկական գրքի փառատոնի ամենասիրուն ակնթարթները💛
✨Հանդիպեցինք Աննային կանաչ կտուրներից ու նրա հետ բացահայտեցինք ամենապարզ, բայց ամենակարևոր ճշմարտությունները։
✨Շերլոք Հոլմսի ու Արսեն Լյուպենի հետ միասին ազդարարեցինք «Ամառային ընթերցանություն» ծրագրի բացումն ու ամենաուրախ ամռան գալուստը։
✨Հյուրընկալեցինք սիրված մանկագիր Կատարինա Մացուրովային ու միասին առաջին անգամ բացեցինք նրա հեղինակած «Մեծ, համեղ, անսովոր» պատկերագիրքը։
✨Հյուրընկալեցինք «Խաղարան» թատրոնին ու դիտեցինք ներկայացում այն մասին, թե ինչպես «Էդին սովորեց թռչել»։
✨Փառատոնի եզրափակիչ ու ամենահնչեղ ակորդը Ալբերտ Արմենակյանի հետ էր։ Միասին կարդացինք «Քաջ սիրտը» գիրքը, երգեցինք ու երազանք պահեցինք։

Արփի Մաղաքյանի «Հիշելու հեքիաթներ» գրքի շնորհանդեսՄանկական գրքի փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Արփի Մաղաքյանի «Հիշելու...
01/06/2026

Արփի Մաղաքյանի «Հիշելու հեքիաթներ» գրքի շնորհանդես

Մանկական գրքի փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Արփի Մաղաքյանի «Հիշելու հեքիաթներ» գրքի շնորհանդեսը 📚✨
Անգլիական այգում փոքրիկ ու մեծ ընթերցողների հետ միասին սուզվեցինք հայկական մշակույթի, պատմության ու կախարդական հեքիաթների խորքերը, զրուցեցինք հեղինակի հետ, իսկ ընթերցողները ձեռք բերեցինք գիրքը՝ հեղինակի մակագրությամբ 📖🩵
Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ աջակցությամբ։

Address

English Park
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Մանկական գրքի փառատոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to Մանկական գրքի փառատոն:

Shortcuts

Share

Category