11/02/2024
Երեխաներն ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց սեփական ձևը, և չկա ավելի անմիտ բան, քան ցանկությունը՝փոխարինել այն մերով։Ժ. Ժ. Ռուսո
Այստեղ մի շատ տիպիկ ու արդի օրինակ կարելի է բերել.հաճախ ենք լսում ծնողներից👉 իմ երեխան ՊԵՏՔ է դառնա բժշկ,տնտեսագետ,քաղաքագետ,ծրագրավորող …ՊԵՏՔ է,ՊԵՏՔ է՝չգիտակցելով ,որ դրանք մեր ցանկություններն են ,հաճախ չիրականացած երազանքները ,որոնք ուզում ենք իրականացնել մեր իսկ երեխաների միջոցով,կամ գեներով եկած մասնագիտություն ,որի այս սերնդի կրողը պետք է լինի հենց մեր երեխան ։
Մերով փոխարինման օրինակներ կարելի է անվերջ թվարկել ,որի հիմքում ծնողի եսն է ,մանկության տրավմաներն ու երեխայի միջոցով ինքնադրսևորվելու ձգտումը 🙃
Իսկ ի՞նչ է ուզում մեր երեխան 🤷♀️
Երեխային մանկուց պետք է սովորեցնել ինքնադրսևորվել ,ճանաչել սեփական եսը …կարողանալ զգալ ու սիրել իր զգացողությունները ,բաց աչքերով նայել կյանքին ու ի վերջո դրսևորվել որպես անհատ …
Այս թեմայով առաջիկա կխոսենք նաև հոգեբանի հետ և ավելի հիմքային ու խորը կլսենք ,թե որքան կարևոր է երեխային ինքն իր եսի հետ հաշտ մեծացնելու մոտեցումը 🫶
Կխոսենք նաև այդ ամենում արվեստին մոտ լինելու կարևորության և դրա չափաբաժնի մասին 👩🎨
ՄՈՏ ԼԻՆԵՆՔ ԱՐՎԵՍՏԻՆ ԵՎ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ🫶