ԳԱԿ Վոկալի դասընթաց / NCA Vocal lesson

ԳԱԿ Վոկալի դասընթաց / NCA Vocal lesson ԳԱԿ «Կատարողական արվեստ» ստորաբաժանման վոկալի կարճաժամկետ դասընթաց

29/03/2026

✸ Հայտարարում ենք դերասանների և պարողների մասնակցության բաց կանչ՝ միջոլորտային, ներառական թատերական ներկայացման բեմադրության նպատակով:

📍 Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Բեմադրությանը ներգրավված կլինեն երիտասարդ և փորձառու հաշմանդամություն ունեցող և չունեցող 4 դերասան և 3 պարող։

📍Դիմելու պայմաններ
Եթե Դուք՝ 18+ տարեկան եք,
- փորձառու դերասան եք կամ թատերարվեստի ոլորտի ուսանող,
- փորձառու պարող եք կամ պարարվեստի ոլորտի ուսանող,
- ունեք ստեղծագործական և իմպրովիզացիոն հմտություններ,
- պատասխանատու եք և պատրաստ եք համագործակցել ստեղծագործական թիմի հետ,
- ունեք անգլերենի իմացություն (կդիտվի որպես առավելություն),
ապա սպասում ենք Ձեզ լսումներին։

📍 Դիմելու վերջնաժամկետ՝ 12.04.2026

📍 Դիմելու կարգ՝
Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել հայտադիմումը․ https://forms.gle/ofEtRCNKnuWcy8f18

📍 Նախնական ընտրված մասնակիցները կհրավիրվեն լսումների։

✸ Ծրագրի իրականացումը նախատեսված է հուլիս–հոկտեմբեր ամիսներին։

27/03/2026

✸ Շարունակում ենք ուսուցիչների վերապատրաստման մեր դասընթացները ՀՀ մարզերում:

📍 Ծրագրի նպատակն է զարգացնել ուսուցիչների ստեղծարարությունն ու երևակայությունը, ծանոթացնել նրանց միջառարկայական կրթական միջավայր ստեղծելու ժամանակակից մոտեցումներին, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի նոր մեթոդներին։

📍 Դասընթացին կարող են դիմել արվեստի ոլորտում աշխատող ուսուցիչներ, ռեժիսորներ, դերասաններ, երաժիշտներ, պարուսույցներ, պարողներ)։

📍 Դասընթացը կվարեն՝ Շվեդիայի Գոտենբուրգ քաղաքում գտնվող Danskompaniet Spinn պրոֆեսիոնալ պարային ընկերության գեղարվեստական ղեկավար, խորեոգրաֆ Վեերա Սուվալո Գրիմբերգը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ռեժիսոր՝ Վահան Բադալյանը, «Մայրի» ՀԿ-ի հիմնադիր, մանկավարժ Զարուհի Մանուկյանը։

📍 Գյումրի՝ ապրիլի 16-21
Հայտադիմումը՝ https://forms.gle/mSHdFuTPqCNFLDme7
ԳԱԿ Գյումրի ստորաբաժանում (հասցե՝ Աբովյան 216)
📍 Գորիս՝ ապրիլի 23-27
Հայտադիմումը՝ https://forms.gle/5bJA5bCgLd2ZhETE6
ԳԱԿ Գորիս ստորաբաժանում (հասցե՝ Մաշտոցի 18/6)
Ժամերը՝ 10:30-13։30 (ժամանակացույցը ենթակա է փոփոխման)
Հարցերի դեպքում զանգահարել՝ 099 527114 (Զառա)

📍 Ծրագրին մասնակցությունն անվճար է։
Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 10։

✸ Նախագիծն իրականացվում է ArtNexus ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի և ՍԻԴԱ-ի աջակցությամբ։

05/03/2026
31/12/2025

✸ 2025-ը Գեղագիտության ազգային կենտրոնի համար ամենանշանակալի տարիներից մեկն էր: Մենք իրականացրեցինք մեծ ու փոքր տարբեր գունեղ ու կարևոր նախագծեր, հյուրընկալեցինք միջազգային փորձագետների, Հայաստանը ներկայացրեցինք միջազգային տարբեր հարթակներում:
Բայց, ամենակարևորը, իրականացրեցինք վերջին տարիների մեր ամենամեծ նպատակներից մեկը:

📍 Վերաբացվեց Մանկական արվեստի թանգարանը: Կենտրոնին վերադարձվեցին պատմականորեն իրեն պատկանող տարածքները և այնտեղ նոր շնչով ու հնարավորություններով վերաբացվեց արվեստային մի միջավայր, որը, վստահաբար, եղանակ փոխողներից է մեր մշակութային իրականության մեջ: Հավատարիմ մնալով իր հիմնադիրների՝ Հենրիկ Իգիթյանի և Ժաննա Աղամիրյանի սկզբունքներին ու տեսլականին՝ Մանկական արվեստի թանգարանն այսօր ներկայանում է ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորված ու վերազինված: Թանգարանը 2026 թվականին դեռ շատ նորություններով կուրախացնի իր մեծ ու փոքր այցելուներին:

📍 Այս տարի ևս հաջողությամբ իրականացրեցինք «ԳԱԿ մշակութային խաչմերուկ» նախագիծը: Դրա շրջանակում Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Չինաստանից ժամանած ժամանակակից արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ և հանդիպումներ ունեցան Հայաստանում։ Սա կենտրոնի շարունակական նախագծերից մեկն է, որն անչափ կարևոր է իր ձևաչափով: Նախագիծն իրականացվեց Երևան, Վանաձոր, Գորիս, Դիլիջան և Բերդ քաղաքներում՝ այդպիսով ապակենտրոնացնելով արվեստային փորձառություններն ու կրթությունը:

📍 Արդեն շարունակական դարձած նախագծերից մեկն էլ արվեստի ոլորտի ուսուցիչների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացն էր: Այն նպատակ ուներ զարգացնել նրանց ստեղծարար մտածողությունն ու երևակայությունը, ծանոթացնել միջառարկայական կրթական միջավայր ստեղծելու ժամանակակից մոտեցումներին, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի նոր մեթոդներին: Այս տարի դասընթացին մասնակցեցին 27 ուսուցիչներ:

📍 Իրականացրեցինք նոր հետաքրքիր նախագիծ՝ «Թատրոն դասասենյակում»: Սա նոր ձևաչափ էր, որ կյանքի կոչվեց շվեյցարացի դրամատուրգ և ռեժիսոր Լուսիեն Հոգի հետ միասին: Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի, Մետրո թատրոնի, Գյումրիի ստորաբաժանման թատերական ստուդիայի և Գյումրիի «Էտյուդ» ստուդիայի սաների հետ միասին դեռահասներին հուզող տարբեր թեմաների շուրջ ներկայացում բեմադրեց: Այն ցուցադրվեց Երևանի և Գյումրիի մի քանի դպրոցներում՝ հենց դասասենյակներում, ինչը հետաքրքիր փորձառություն էր ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատես աշակերտների համար:

📍 ԳԱԿ Փոքր թատրոնը մեծ հաջողությամբ մասնակցեց Գերմանիայի Լինգեն քաղաքում անցկացվող Մանկական թատրոնների 16-րդ համաշխարհային հեղինակավոր փառատոնին: Ավելի քան 800 թատերասերներ դիտեցին Շեքսպիրի սոնետների հիման վրա բեմադրված «Որտե՞ղ ես, մուսա» ներկայացումը: ԳԱԿ տնօրեն Վահան Բադալյանը և Փոքր թատրոնի ստեղծագործական կազմը նաև մասնակցեցին փառատոնի շրջանակում անցկացվող ռեժիսորների միջազգային ֆորումին:

📍 ԳԱԿ-ն արդեն երրորդ տարին շարունակ հյուրընկալեց իրանցի-ավստրալիացի թատրոնի դերասանուհի և կատարողական արտիստ Էլնազ Շեշգելանիին։ Նա աշխատարաններ անցկացրեց հայ երիտասարդների հետ՝ ծանոթացնելով նրանց պատմողական պարի (storytelling) թատերական ոճին՝ Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործության հիման վրա։

📍 ԳԱԿ սաները 2025 թվականի պատվով մասնակցեցին միջազգային մի շարք մրցույթ-փառատոներին՝ ունենալով հաղթանակներ: ԳԱԿ Պատկերասրահում թեմատիկ տարբեր ցուցահանդեսներով ներկայացվեցին մեր սաների աշխատանքները:

✸ Սա փոքր մասն է միայն այն արդյունավետ և գունեղ ճանապարհի, որ Գեղագիտության ազգային կենտրոնն անցավ 2025 թվականին: Առջևում նոր հնարավորություններով ու ստեղծագործական վառ գաղափարներով 2026 թվականն է: Շնորհակալ ենք ձեր մշտական ու անգնահատելի ներկայության և աջակցության համար:

11/09/2025

📢ԳԱԿ Կատարողական արվեստների ստորաբաժանումը շարունակում է փոփ և ջազ երգեցողության դասընթացների ընդունելությունը` սկսած 6 տարեկանից:

🎶 Կստուգվեն երեխայի երաժշտական լսողությունը և ռիթմի զգացումը:

📌Ընդունման հայտ ներկայացրած մասնակիցները պետք է ներկայացնեն մեկ հայալեզու և մեկ օտարալեզու
ստեղծագործություն:

🔊Դասընթացներն անցկացվում են անհատական և խմբային ձևաչափով:
Դասավանդող` Անի Մարգարյան:
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 57 22 08 հեռախոսահամարով:

12/08/2025
05/08/2025
26/07/2025

Из-за вымытого до блеска стекла витрин уже можно разглядеть детские работы тех, кто сегодня стал признанным в стране, а местами и за ее пределами мастером живописи, ...

01/07/2025
25/06/2025
📌«ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Չինա...
24/06/2025

📌«ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Չինաստանից» ծրագրի իրականացմանը աջակցելու համար ԳԱԿ «Կատարողական արվեստ» ստորաբաժանումը արժանացավ շնորհակալագրի։

Address

5a Vardanants
Yerevan
0010

Telephone

+37455572208

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԳԱԿ Վոկալի դասընթաց / NCA Vocal lesson posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Establishment

Send a message to ԳԱԿ Վոկալի դասընթաց / NCA Vocal lesson:

Shortcuts

Share