25/11/2024
Նոյեմբերի 19-24-ը Երևանում առաջին անգամ կազմակերպվեց ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսը։
Թեև Երվանդ Նիկողոսյանը Ռումինիայի աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր ներկայացուցիչներից է, սակայն հայտնի չէր հայ արվեստասեր հասարակությանը։
Այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց բացահայտելու ևս մեկ տաղանդավոր հայի և իրականացնելու նրա երազանքը՝ ցուցադրվել իր հայրենիքում։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահին և Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանին՝ ցուցահանդեսի իրականացմանն աջակցելու համար։
Կհանդիպենք տարվա լավագույն եզրափակիչ ցուցահանդեսին՝ Christmas art fair-ին, դեկտեմբերի 22-ին։ 🤩