SEP-ը Հայաստանում ստեղծում է ոչ ֆորմալ ուսումնական հաստատություններ մեծահասակների համար սկանդինավյան երկրների ժողովրդական դպրոցների օրինակով:
Մենք վստահ ենք, որ մեծահասակների ոչ ֆորմալ կրթության այս մոդելը ունակ է վերափոխել մեր հասարակությունը, խթանել մարդկային ներուժի արագ զարգացումը և տնտեսական աճը:
Հայաստանում ժողովրդական դպրոցների մոդելով կրթական հաստատությունների բացմանը նպաստելու նպատակով
2021 թ․ հուլիսի 18-ին
կազմակերպվելու է «Con-SEP-tion» կրթական սամմիթը՝
«Շնչի՛ր գիտելիք, արտաշնչի՛ր հմտություններ»
կարգախոսով։
Սամիթի ընթացքում կլինեն թրենինգներ, քննարկումներ, դասախոսություններ և վարպետության դասեր հետևյալ թեմաներով.
Գիտություն, պատմություն, մշակույթ
Բիզնես, մարքեթինգ, մեդիա-գրագիտություն և լրագրություն
ՏՏ ոլորտի մասնագիտություններ
Հոգեբանություն և քոուչինգ
Արտ-թերապիա և կավագործություն
Երաժշտություն և պար
Յոգա և արշավներ
Խոհարարական վարպետության դասեր
Con-SEP-tion Summit-ը հայտ է նոր՝ SEP նախագծի մասին, որն ուղղված է փոխակերպելու հասարակությունը Գիտելիքի միջոցով:
Con-SEP-tion Summit-ը կոչված է ապահովել կենդանի կապեր, որոնց շնորհիվ կարող են ի հայտ գալ նոր քաղաքացիական նախաձեռնություններ և համախոհներ:
SEP-ը և Con-SEP-tion Summit-ը ունենալու են կարևոր նշանակություն Հայաստանի մարդկային կապիտալի մակարդակի և որակի բարելավման գործում:
Կոչ ենք անում Ձեզ՝ աջակցել այս նախագծերին բոլոր հնարավոր միջոցներով:
-------------------------------------------------
Self-Education Platform
SEP is establishing non-formal education institutions for adults in Armenia based on the Higher Folk Schools (HFS) model of the Scandinavian countries. We strongly believe that this model of non-formal education for adults can transform our society and trigger the fast development of human potential and economic growth. To promote opening of similar education centers it was decided to organize the
Con-SEP-tion Summit on July 18, 2021. During the Summit, a number of trainings, discussions, lectures and master classes will be organized on the following topics:
Science, history, culture
Business, marketing, media-literacy and journalism
IT professions
Psychology and coaching
Art-therapy, ceramics, music and dancing
Sport events
Culinary master classes
Con-SEP-tion Summit is the launching of the Self-Education Platform, which aims at transforming the society through knowledge. Con-SEP-tion Summit aims at creating live connections through which new civic initiatives and partnerships can be established. Self-education Platform and “Con-SEP-tion” Summit will play an important role in the improvement of the level and quality of human capital in Armenia. We request your support for these projects with all possible means!